Լրահոս

08.08.2013 21:22


Երիտասարդական հավաքականի 19 ֆուտբոլիստներ մեկնել են Ղազախստան

Երիտասարդական հավաքականի 19 ֆուտբոլիստներ մեկնել են Ղազախստան
Օգոստոսի 11-ին Աստանայում տեղի կունենա Եվրոպայի 2015 թ. առաջնության ընտրական փուլի հանդիպումը Ղազախստանի և Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականների միջև: Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկացավ ՀՖՖ հավաքականների բաժնից, նախապես հրավիրված 24 ֆուտբոլիստներից Ղազախստան են մեկնել 19–ը: Վնասվածքի պատճառով Մ-21 հավաքականի հետ Ղազախստան չի մեկնել Անդրանիկ Քոչարյանը, իսկ Սարգիս Շահինյանը միացել է պորտուգալական «Բրագային»: Նախնական ցուցակից դուրս են մնացել նաև Արամ Շախնազարյանը, Դավիթ Մարիկյանը և Վահագն Այվազյանը: Այսպիսով, Ղազախստան են մեկնել հետևյալ ֆուտբոլիստները՝
դարպասապահներ՝
Գոռ Մանուկյան, «Փյունիկ»,
Արսեն Բեգլարյան, «Գանձասար»,
Արթուր Թորոյան, «Բանանց»։
Պաշտպաններ՝
Վասպուրակ Մինասյան, «Փյունիկ»,
Տարոն Ոսկանյան, «Փյունիկ»,
Վարազդատ Հարոյան, «Փյունիկ»,
Գրիգոր Հովհաննիսյան, «Փյունիկ»,
Արման Հովհաննիսյան, «Փյունիկ»։
Կիսապաշտպաններ՝
Ղուկաս Պողոսյան, «Փյունիկ»,
Աշոտ Սարդարյան, «Փյունիկ»,
Աղվան Պապիկյան, «Փյունիկ»,
Դավիթ Հակոբյան, «Շիրակ»,
Կարեն Մուրադյան, «Շիրակ»,
Նարեկ Գյոզալյան, «Բանանց»,
Գագիկ Պողոսյան, «Փյունիկ»,
Գոռ Մալաքյան, «Փյունիկ»։
Հարձակվողներ՝
Վիուլեն Այվազյան, «Փյունիկ»,
Սարգիս Ադամյան «Հանզա, Ռոստոկ, Գերմանիա»,
Սարգիս Բալոյան, «Փյունիկ»։

Այս խորագրի վերջին նյութերը