ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգային հարցերին անցնելուց առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանը ներողություն է խնդրել կենսաթոշակառուների օգոստոս ամսվա թոշակներն ուշացնելու համար:
Դատելով ամենից՝ Տիգրան Սարգսյանը ժողովրդի հետ հարաբերվելու «նոր ոճ» է որդեգրել: Հետաքրքիր է, «ներողությունների» այս շարքը կշարունակվի՞, թե՞ ոչ:
Թեպետ, դա այնքան էլ էական չէ, քանի որ նա աններելիորեն ուշացրել է ժողովրդից ներողամտություն հայցելու պահը:
Եթե Սերժ եւ Տիգրան Սարգսյանների կառավարման միայն վերջին երկու տարիների ընթացքում երկիրը լքել է ավելի քան 200 հազար մարդ, ապա թոշակառուների «խաթրն առնելու» այս «սպոնտան» ակցիան, պարզապես ծիծաղելի է:
Նախ հանրապետական իշխանությունը ներողություն պետք է խնդրեր երկիրը «օպերատիվ ռեժիմով» դատարկելու համար: Ավաղ, նրանից նման բան սպասելն անօգուտ է, մանավանդ, երբ Սերժ Սարգսյանը նախընտրական շրջանում, ի պատասխան դատարկվող գյուղերից մեկի բնակչի հարցի, զայրացած հակադարձեց՝ «Ե՞ս եմ մեղավոր, որ քո տղան արտագաղթել է»:
Այնպես որ, այս կարեւոր հարցում իշխող ուժից ներողություն ակնկալելը անմտություն է:
Բազմազբաղ մարդիկ են ու չեն նկատում, թե ինչ արագությամբ է երկիրը դատարկվում: Նրանց համար կարեւորը տոկոսներ «խփելով» վերարտադրվելն է:
Այնուհանդերձ, հետաքրքիր է, Տիգրան Սարգսյանը չի՞ պատրաստվում արդյոք ներողություն խնդրել հասարակության այլ խավերից: Օրինակ՝ ազատամարտիկներից, որոնք իր «բարեշրջումային» կառավարման հետեւանքով հայտնվել են կարիքի ու թշվառության մեջ:
Կամ, օրինակ, մտադիր չէ՞ արդյոք ներողություն խնդրել տրանսպորտի եւ ուսման վարձավճարների ավելացման համար եւ թե՛ քաղաքային իշխանություններին, թե՛ ԿԳ նախարարությանն ու բուհերի ռեկտորներին հրահանգել չեղյալ համարել իրենց ընդունած հակասոցիալական որոշումները:
Էլ չենք խոսում համատարած գնաճի մասին, ինչը ժողովրդին գցել է մի անելանելի վիճակի մեջ, որ այլեւս չգիտի՝ օդով սնվելով որքան կարող է քարշ տալ իր գոյությունը:
Հանրության ներողամտությունը հայցելու ավելի ծանրակշիռ պատճառ կա՞, քան Վերահսկիչ պալատի վերջին բացահայտումները, երբ հայտնի դարձավ, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունը «ափաշքյարա» լափել է 700 մլրդ դրամ:
Այս կապակցությամբ ինչո՞ւ ներողություն չի խնդրում վարչապետը:
Եվ կամ...որ մեկը հիշենք, որ մեկն ասենք....
Եթե իշխող ուժն ամեն օր մի քանի անգամ ներողություն խնդրի ժողովրդից, դարձյալ այդ շարքը չի կարող սպառվել:
Խնդրեմ՝ ի՞նչ էր խոստանում Սերժ Սարգսյանը…
«- արտադրական նոր հնարավորությունների ու աշխատատեղերի ստեղծումը,
- հարկային քաղաքականության նոր մոտեցումներով ներդրումները դեպի համայնքներ ուղղելը, - քաղաքային տնտեսությունը կարգի բերելն ու քաղաքային համայնքին վայել ենթակառուցվածքների ձևավորումը, - բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացումը, - քաղաքացիների սոցիալական իրավիճակի բարելավումը և շատ ու շատ ադպիսի խնդիրներ»:
Սա ՀՀԿ–ի եւ նրա ղեկավարի խոստումների մի չնչին մասն է: Սակայն իրականությունն այլ է: Հրապարակված խոստումներն ու մեր կյանքը բոլորովին կապ չունեն իրար հետ:
Դե, եթե վարչապետը որոշել է «ասպետություն» անել, ապա պետք է «բացվի» մինչեւ վերջ եւ հայտարարի, որ կառավարության վերջին 5 տարիների գործունեությունը եղել է ընդդեմ երկրի եւ ժողովրդի:
ԿիմաԵղիազարյան
Հ.Գ.։ Ամենակարեւորը՝ իսկ ե՞րբ է Տիգրան Սարգսյանը ներողություն խնդրելու օֆշորային սկանդալի համար: Կամ եթե գտնում է, որ դրա կարիքը չկա, թող հրապարակի Կիպրոսից ուղարկած փաստաթղթերը, որպեսզի համոզվենք, որ իրականում այդ փաստաթղթերում բացակայում է նրա ստորագրությունը, և վարչապետի թշնամիները բացառապես չարամտորեն են նրա անունով կազմակերպություն գրանցել ու միլիոնավոր դոլարներ փոխանցել:
Օ՜, ինչպիսի «ասպետական» քայլ
ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգային հարցերին անցնելուց առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանը ներողություն է խնդրել կենսաթոշակառուների օգոստոս ամսվա թոշակներն ուշացնելու համար:
Դատելով ամենից՝ Տիգրան Սարգսյանը ժողովրդի հետ հարաբերվելու «նոր ոճ» է որդեգրել: Հետաքրքիր է, «ներողությունների» այս շարքը կշարունակվի՞, թե՞ ոչ:
Թեպետ, դա այնքան էլ էական չէ, քանի որ նա աններելիորեն ուշացրել է ժողովրդից ներողամտություն հայցելու պահը:
Եթե Սերժ եւ Տիգրան Սարգսյանների կառավարման միայն վերջին երկու տարիների ընթացքում երկիրը լքել է ավելի քան 200 հազար մարդ, ապա թոշակառուների «խաթրն առնելու» այս «սպոնտան» ակցիան, պարզապես ծիծաղելի է:
Նախ հանրապետական իշխանությունը ներողություն պետք է խնդրեր երկիրը «օպերատիվ ռեժիմով» դատարկելու համար: Ավաղ, նրանից նման բան սպասելն անօգուտ է, մանավանդ, երբ Սերժ Սարգսյանը նախընտրական շրջանում, ի պատասխան դատարկվող գյուղերից մեկի բնակչի հարցի, զայրացած հակադարձեց՝ «Ե՞ս եմ մեղավոր, որ քո տղան արտագաղթել է»:
Այնպես որ, այս կարեւոր հարցում իշխող ուժից ներողություն ակնկալելը անմտություն է:
Բազմազբաղ մարդիկ են ու չեն նկատում, թե ինչ արագությամբ է երկիրը դատարկվում: Նրանց համար կարեւորը տոկոսներ «խփելով» վերարտադրվելն է:
Այնուհանդերձ, հետաքրքիր է, Տիգրան Սարգսյանը չի՞ պատրաստվում արդյոք ներողություն խնդրել հասարակության այլ խավերից: Օրինակ՝ ազատամարտիկներից, որոնք իր «բարեշրջումային» կառավարման հետեւանքով հայտնվել են կարիքի ու թշվառության մեջ:
Կամ, օրինակ, մտադիր չէ՞ արդյոք ներողություն խնդրել տրանսպորտի եւ ուսման վարձավճարների ավելացման համար եւ թե՛ քաղաքային իշխանություններին, թե՛ ԿԳ նախարարությանն ու բուհերի ռեկտորներին հրահանգել չեղյալ համարել իրենց ընդունած հակասոցիալական որոշումները:
Էլ չենք խոսում համատարած գնաճի մասին, ինչը ժողովրդին գցել է մի անելանելի վիճակի մեջ, որ այլեւս չգիտի՝ օդով սնվելով որքան կարող է քարշ տալ իր գոյությունը:
Հանրության ներողամտությունը հայցելու ավելի ծանրակշիռ պատճառ կա՞, քան Վերահսկիչ պալատի վերջին բացահայտումները, երբ հայտնի դարձավ, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունը «ափաշքյարա» լափել է 700 մլրդ դրամ:
Այս կապակցությամբ ինչո՞ւ ներողություն չի խնդրում վարչապետը:
Եվ կամ...որ մեկը հիշենք, որ մեկն ասենք....
Եթե իշխող ուժն ամեն օր մի քանի անգամ ներողություն խնդրի ժողովրդից, դարձյալ այդ շարքը չի կարող սպառվել:
Խնդրեմ՝ ի՞նչ էր խոստանում Սերժ Սարգսյանը…
«- արտադրական նոր հնարավորությունների ու աշխատատեղերի ստեղծումը,
- հարկային քաղաքականության նոր մոտեցումներով ներդրումները դեպի համայնքներ ուղղելը,
- քաղաքային տնտեսությունը կարգի բերելն ու քաղաքային համայնքին վայել ենթակառուցվածքների ձևավորումը,
- բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացումը,
- քաղաքացիների սոցիալական իրավիճակի բարելավումը և շատ ու շատ ադպիսի խնդիրներ»:
Սա ՀՀԿ–ի եւ նրա ղեկավարի խոստումների մի չնչին մասն է: Սակայն իրականությունն այլ է: Հրապարակված խոստումներն ու մեր կյանքը բոլորովին կապ չունեն իրար հետ:
Դե, եթե վարչապետը որոշել է «ասպետություն» անել, ապա պետք է «բացվի» մինչեւ վերջ եւ հայտարարի, որ կառավարության վերջին 5 տարիների գործունեությունը եղել է ընդդեմ երկրի եւ ժողովրդի:
Կիմա Եղիազարյան