Լրահոս

08.08.2013 16:07


Կթողարկվեն առաջին եվրապարտատոմսերը

Կթողարկվեն առաջին եվրապարտատոմսերը

ՀՀ ֆինանսների նախարարությունը նախատեսում է թողարկել առաջին եվրապարտատոմսերը:
Օգոստոսի 8-ին` կառավարության նիստում, հաստատվեց ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի ներկայացրած որոշման նախագիծը` «Եվրապարտատոմսեր թողարկելու նպատակով գլխավոր տեղաբաշխողների հետ պայմանագիր կնքելու մասին»: Որպես գլխավոր տեղաբաշխող ընտրվել են երեք հեղինակավոր ընկերություններ` "Deutsche Bank AG, London Branch"-ը, "HSBC Bank plc"-ը և "J.P.Morgan Securities plc"-ը:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեռեւս մայիսին էր հավանության արժանացրել միջազգային կապիտալի շուկայում արտարժութային պարտատոմսեր թողարկելու հայեցակարգը:

Այս խորագրի վերջին նյութերը