Լրահոս

09.08.2013 09:27


Այսօր ՀԱԿ ակտիվիստների գործով Վերաքննիչ դատարանի երկրորդ նիստն է

Այսօր ՀԱԿ ակտիվիստների գործով Վերաքննիչ դատարանի երկրորդ նիստն է

Այսօր՝ ժամը 12։00–ին, Վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկելու է Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի և Արտակ Կարապետյանիդատական գործով երկորդ նիստը:

Առաջինը տեղի էր ունեցել օգոստոսի 5–ին։ Այդ օրը դատարանը մերժել էր Տիգրան Առաքելյանի խափանման միջոց կալանքը փոխելու նրա պաշտպանի միջնորդությունը։ Ինչպես նաև, հարցաքննվել էր տուժող ճանաչված ոստիկան Շահեն Հարությունյանին։

Այսօր դատարանը կլսի վկաներին։

Հիշեցնենք, որ 2013թ. մայիսի 8–ին Վճռաբեկ դատարանը որոշել էր բեկանել 4 ակտիվիստների նկատմամբ Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը ու գործը ուղարկել էր Վերաքննիչ դատարանի լրացուցիչ քննության:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը