Ամփոփվել են ՀՀ դատախազության` 2013թ. առաջին կիսամյակում կատարած աշխատանքները
2013 թվականի օգոստոսի 7-ին տեղի է ունեցել ՀՀ դատախազության կոլեգիայի նիստ, որը վարում էր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Կոլեգիայի նիստում քննարկվել են ՀՀ դատախազության 2013թ. առաջին կիսամյակի ընթացքում կատարած աշխատանքները:
Մասնավորապես` քննարկվել են նախորդ 6 ամսում պետական շահերի պաշտպանության ոլորտում, մարդու դեմ ուղղված հանցագործությունների, կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության եւ մեղադրանքի պաշտպանության վիճակի, դրանց վերլուծությունների եւ ուսումնասիրության ադյունքները, այդ ուղղությամբ կատարված աշխատանքները:
Հանցավորության վիճակը ըստ ոլորտների ներկայացրեցին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալները՝ վերլուծելով հանցավորության վիճակի շարժընթացը, իրավապահ մարմինների ձեռնարկած կանխարգելիչ քայլերը:
ՀՀ գլխավոր դատախազը տվել է կոնկրետ հանձնարարականներ առանձին հանցատեսակների բացահայտման աշխատանքները բարելավելու համար դատախազական հսկողությունն ուժեղացնելու ուղղությամբ։ Մասնավորապես գոհացուցիչ չի գնահատվել բնակարանային գողությունների, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի բացահայտման ցուցանիշը, առանձին տարածքներում անչափահասների կողմից հանցագործությունների կատարման մեջ մասնակցության դեպքերի աճը եւ դատախազության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներին հանձնարարվել է կատարել համապատասխան վերլուծություններ՝ խնդիրները վեր հանելու եւ միջոցառումների ծրագիր մշակելու համար։
«Անփույթ, աշխատանքի նկատմամբ անտարբեր վերաբերմունք, առավել եւս՝ աչքակապության, կեղծիքների դրսեւորումները չեմ հանդուրժելու»,-հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազը՝ տալով կոնկրետ ցուցումներ աշխատանքի արդյունավետությունը բարելավելու ուղղությամբ։