Լրահոս

09.08.2013 10:27


Պատահարից տուժել է ԼՂՀ ԳԽ առաջին նախագահի ընտանիքը՝ նրա 6-ամյա թոռնիկը մահացել է

Պատահարից տուժել է ԼՂՀ ԳԽ առաջին նախագահի ընտանիքը՝ նրա 6-ամյա թոռնիկը մահացել է

Օգոստոսի 8-ին Արագածոտնի մարզում ավտովթարի հետևանքով տուժել է Լեռնային Ղարաբաղի Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի ընտանիքը: Նրա 6-ամյա թոռնիկը մահացել է:

«Shamshyan.com»-ը փոխանցում է, որ 61-ամյա Կարեն Ղարիբյանը, վարելով «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 84 կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել: Վթարի հետևանքով վարորդը և ավտոմեքենայում գտնվող ուղևորներ, Շուշի քաղաքի բնակիչ, 54-ամյա Գոհար Մկրտչյանը, Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Ռուզաննա Մկրտչյանը և 6-ամյա Արթուր Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն: Վարորդին և վիրավորներին առաջին օգնություն են ցուցաբերել քաղաքացիները:
Ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 6-ամյա Արթուր Մկրտչյանը մահացել է:

Այս խորագրի վերջին նյութերը