Լրահոս

09.08.2013 21:42


13 տարվա համատեղ կյանքից հետո Մայքլ Դուգլասն ու Քեթրին Զետա Ջոնսն ամուսնալուծվում են

13 տարվա համատեղ կյանքից հետո Մայքլ Դուգլասն ու Քեթրին Զետա Ջոնսն ամուսնալուծվում են

13 տարվա համատեղ կյանքից հետո ամուսնալուծվում է Հոլիվուդի աստղային զույգերից մեկը՝ Մայքլ Դուգլասն ու Քեթրին Զետա Ջոնսը։

Ըստ ԶԼՄ-ի՝ ամուսնալուծությունը 68-ամյա Դուգլասին, ով այդ քայլի նախաձեռնողն է, կարժենա 300 մլն դոլար։ Հայտնվում է, որ դերասանը հոգնել է կնոջ հոգեկան խնդիրներից և երազում է միայն «դժոխային կյանքի» ավարտի մասին։

Միաժամանակ նշվում է, որ 43-ամյա Զետա Ջոնսը նույնպես իր պատճառներն է ունեցել ամուսնալուծության համար։ 2010թ. ապրիլին Մայքլ Դուգլասի որդին դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման թմրանյութերի վաճառքի համար։ Իսկ դերասանը միայն վերջերս է ապաքինվել կոկորդի քաղցկեղից։

Այս խորագրի վերջին նյութերը