Լրահոս

09.08.2013 14:00


Անչափահասների մասնակցությամբ հանցագործությունների թիվն աճել է

Անչափահասների մասնակցությամբ հանցագործությունների թիվն աճել է

«Այս տարվա յոթ ամիսների ընթացքում արձանագրվել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների 220 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 207 դեպքի դիմաց»,–այսօրվա ասուլիսին հայտնել է ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ 3-րդ վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը: Ըստ բանախոսի՝ նվազել է այդ հանցագործություներին մասնակցած անչափահասների թիվը: Եթե նախորդ տարի անձերը եղել են 184-ը, այս տարի՝ 180-ը:
Նելլի Դուրյանը նշեց, որ 2013թ. վեց ամիսների կտրվածքով դպրոցների հարակից տարածքներում անչափահասների կողմից կատարած հանցագործությունների, իրավախախտումների թիվը նվազել է: 2012թ. վեց ամիսներին արձանագրվել է նման 26 դեպք, այս տարի ՝ 11։

Ինչ վերաբերում է մուրացկանությամբ զբաղվող երեխաներին՝ ներկայում հանրապետությունում ոստիկանության կողմից հաշվառված է 5 երեխա, որոնք մշտապես զբաղվում են դրանով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը