Լրահոս

09.08.2013 14:07


Տիգրան Առաքելյանը պահանջել է իրեն դահլիճից անհապաղ ազատ արձակել

Տիգրան Առաքելյանը պահանջել է իրեն դահլիճից անհապաղ ազատ արձակել

Վերաքննիչ դատարանում ընթացող նիստի ժամանակ ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը միջնորդել է փոխել իր խափանման միջոց կալանքը և դատարանի դահլիճից անհապաղ ազատ արձակել իրեն։

–Անհի՛մն եմ գտնվում անազատության մեջ և պահանջում եմ մեկ րոպե շուտ ազատել ինձ։ Վստահեցնում եմ՝ ես չեմ թաքնվի։ Ես ՀՀ–ում որևէ մեկին էդպիսի հաճույք չեմ պատճառի, որ թաքնվեմ,–հայտարարել է Տ. Առաքելյանը։

Նրա միջնորդությանը դահլիճն արձագանքել է ծափահարություններով, իսկ մեղադրող կողմն առարկել է։

Այժմ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ և մեկ ժամ անց կհրապարակի Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության հետ կապված իր որոշումը։

Նշենք, որ դատական այսօրվա նիստում Տ. Առաքելյանը միջնորդել է նաև որպես վկա դատարան հրավիրել ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, ինչպես նաև հրապարակել նրա ասուլիսի տեսագրությունը։ ՀԱԿ ակտիվիստները պնդում են, որ Ալիկ Սարգսյանի հարցազրույցներում արված հայտարարություններն ապացուցում են, որ նա ուղղորդել և ճնշում է գործադրել գործի քննության ընթացքի վրա։

Այս միջնորդությունը դատարանը բավարարել է մասնակի։ Նա պաշտպանական կողմին առաջարկել է սղագրել և դատարանին ներկայացնել այդ ասուլիսը, որից հետո նոր կքննարկվի Ալիկ Սարգսյանին դատարան հրավիրելու անհրաժեշտությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը