Դատարանը Տիգրան Առաքելյանի խափանման միջոց կալանքը չփոխեց
Ինչպես արդեն «7օր»–ը տեղեկացրել էր, Վերաքննիչ դատարանի այսօրվա նիստին ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը միջնորդել էր փոխել իր խափանման միջոց կալանքը և դատարանի դահլիճից անհապաղ ազատ արձակել իրեն։
Քիչ առաջ, վերադառնալով խորհրդակցական սենյակից, դատարանը մերժել է նրա միջնորդությունը։
Այնուհետև պաշտպանական կողմը միջնորդել է դատարան հրավիրել նաև 2011թ. օգոտսոսի 9–ին Կարապի լճի մոտ ոստիկանների և ՀԱԿ ակտիվիստների ընդհարմանն ականատես երեք աղջիկներին՝ Մարիամ Մուրադյանին, էմանուելա Գրիգորյանին և Եվա Թովմասյանին, ինչպես նաև թե՛ Կարապի լճի մոտ, թե՛ այնուհետև ոստիկանական բաժանմունքում եղած Վահագն Գևորգյանին, Սահակ Մուրադյանին և Արեգ Գևորգյանին։
Այժմ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ քննարկելու այս միջնորդությունը ևս։

7or.am