«Առաքելություն»–ը ՀՀԿ, ԲՀԿ և «Բարև Երևան» խմբակցություններին առաջարկությունների փաթեթ է ներկայացրել
08.08.2013թ «Առաքելություն» կուսակցությունը Երևանի քաղաքապետին, քաղաքային ավագանու ՀՀԿ, ԲՀԿ և «ԲԱՐԵՎ ԵՐԵՎԱՆ» խմբակցություններին է ներկայացրել Երևան քաղաքում ավտոկայանատեղերի վերաբերյալ առաջարկությունների փաթեթ: Սույնով այն ներկայացվում է հանրության ուշադրությանը:
09.08.2013.
ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Երևանի քաղաքապետարանի կողմից վճարովի ավտոկայանատեղերի համակարգի ներդրումը առաջացնում է բազմաթիվ մտահոգություններ. անընդունելի է մասնավոր ընկերության կողմից նշված գործառույթների իրականացումը, վճարման մեխանիզմների, տուգանքների կիրառումը: «Առաքելություն» կուսակցությունը բազմիցս է ազդարարել, որ նպատակահարմար է եկամտաբեր գործառույթների իրականացումը վերապահել բացառապես քաղաքապետարանին, ինչպես հանրային տրանսպորտի, այնպես էլ ավտոկայանատեղերի պարագայում: Վճարովի ավտոկայանատեղերի համակարգի արդյունավետ և արդարացի ներդրման համար «Առաքելություն» կուսակցությունն առաջարկում է Երևանի քաղաքապետարանին իրականացնել հետևյալը`
• Հաշվի առնելով իրազեկման խնդրի կարևորությունը, մասնավորապես, որ համակարգն առընչվում է տարբեր խմբերի մի քանի հարյուր հազար քաղաքացիների` սահմանված տուրքերի չվճարման համար գանձվող տուգանքների կիրառումը հետաձգել մինչև 2014թ հունվարի 1-ը,
• Մինչև տարեվերջ քաղաքապետարանի կողմից ամբողջովին ձեռք բերել մասնավոր ընկերություն բաժնետոմսերը` որպես ձեռքբերման գին ընդունելով մինչև այժմ կատարված ներդրումները (Երևան քաղաքի 2013թ. բյուջեով նախատեսված է 700 մլն դրամ` որպես վճարովի ավտոկայատեղերի համար նախատեսված ծախս, որը ավելին քան բավարար է նշված գործարքի իրականացման համար),
• Վճարովի ավտոկայանատեղերում`իրազեկման վահանակների հարևանությամբ, տեղադրել վճարման տերմինալներ` անմիջապես վճարում իրականացնելու նպատակով,
• 25.12.2012թ. Երևանի ավագանու 561-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ` վճարովի ավտոկայանատեղերի փողոցներից հանել այն հատվածները, որտեղ կայանելը կրում է հիմնականում “պարտադիր” բնույթ` գերատեսչություններ,պետական հաստատություններ, հիվանդանոցներ, ուսումնական հաստատություններ,
• Անվճար կայանելու ժամկետը 5 րոպեից դարձնել 15 րոպե,
• Հանել մեկ տարվա համար տուրքի կիրառումը` հաշվի առնելով որ տուրքը սահմանվում է մինչև ընթացիկ տարվա վերջի համար, դրա փոխարեն սահմանել 3-6 ամսվա համար կիառվող տուրք,
• Մինչև մեկ ժամվա համար կայանման դեպքում տեղական տուրքի չվճարման դիմաց կիրառվող տուգանքի փոխարեն առաջին անգամվա համար սահմանել նախազգուշաշնող նամակ,
• Ավտոկայանատեղերում առանձնացնել հաշմանդամների համար առանձացված հատուկ տարածքներ, որոնց սպասարկումն իրականացնել անվճար,
• Որպես զբոսաշրջությանն ուղղված քայլ` օտարերկրյա գրանցում ունեցող ավտոմեքենաների համար սահմանել արտոնություն, մասնավորապես մեկ տարվա ընթացքում առավելագույնը 30 օր կայանելու համար տեղական տուրք չգանձել` հաշվի առնելով նշված մեքենաների չափազանց սահմանափակ քանակի առկայությունը:
Այս փոփոխությունները հնարավորություն կտան վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպումը դարձնել առավել արդյունավետ և արդարացի, միևնույն ժամանակ` հնարավորություն կստեղծվի հավաքագրվող գումարներով լուծել տրանսպորտային համակարգի մյուս խնդիրները:
«Առաքելություն»–ը ՀՀԿ, ԲՀԿ և «Բարև Երևան» խմբակցություններին առաջարկությունների փաթեթ է ներկայացրել
08.08.2013թ «Առաքելություն» կուսակցությունը Երևանի քաղաքապետին, քաղաքային ավագանու ՀՀԿ, ԲՀԿ և «ԲԱՐԵՎ ԵՐԵՎԱՆ» խմբակցություններին է ներկայացրել Երևան քաղաքում ավտոկայանատեղերի վերաբերյալ առաջարկությունների փաթեթ:
Սույնով այն ներկայացվում է հանրության ուշադրությանը:
09.08.2013.
ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Երևանի քաղաքապետարանի կողմից վճարովի ավտոկայանատեղերի համակարգի ներդրումը առաջացնում է բազմաթիվ մտահոգություններ. անընդունելի է մասնավոր ընկերության կողմից նշված գործառույթների իրականացումը, վճարման մեխանիզմների, տուգանքների կիրառումը:
«Առաքելություն» կուսակցությունը բազմիցս է ազդարարել, որ նպատակահարմար է եկամտաբեր գործառույթների իրականացումը վերապահել բացառապես քաղաքապետարանին, ինչպես հանրային տրանսպորտի, այնպես էլ ավտոկայանատեղերի պարագայում:
Վճարովի ավտոկայանատեղերի համակարգի արդյունավետ և արդարացի ներդրման համար «Առաքելություն» կուսակցությունն առաջարկում է Երևանի քաղաքապետարանին իրականացնել հետևյալը`
• Հաշվի առնելով իրազեկման խնդրի կարևորությունը, մասնավորապես, որ համակարգն առընչվում է տարբեր խմբերի մի քանի հարյուր հազար քաղաքացիների` սահմանված տուրքերի չվճարման համար գանձվող տուգանքների կիրառումը հետաձգել մինչև 2014թ հունվարի 1-ը,
• Մինչև տարեվերջ քաղաքապետարանի կողմից ամբողջովին ձեռք բերել մասնավոր ընկերություն բաժնետոմսերը` որպես ձեռքբերման գին ընդունելով մինչև այժմ կատարված ներդրումները (Երևան քաղաքի 2013թ. բյուջեով նախատեսված է 700 մլն դրամ` որպես վճարովի ավտոկայատեղերի համար նախատեսված ծախս, որը ավելին քան բավարար է նշված գործարքի իրականացման համար),
• Վճարովի ավտոկայանատեղերում`իրազեկման վահանակների հարևանությամբ, տեղադրել վճարման տերմինալներ` անմիջապես վճարում իրականացնելու նպատակով,
• 25.12.2012թ. Երևանի ավագանու 561-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ` վճարովի ավտոկայանատեղերի փողոցներից հանել այն հատվածները, որտեղ կայանելը կրում է հիմնականում “պարտադիր” բնույթ` գերատեսչություններ,պետական հաստատություններ, հիվանդանոցներ, ուսումնական հաստատություններ,
• Անվճար կայանելու ժամկետը 5 րոպեից դարձնել 15 րոպե,
• Հանել մեկ տարվա համար տուրքի կիրառումը` հաշվի առնելով որ տուրքը սահմանվում է մինչև ընթացիկ տարվա վերջի համար, դրա փոխարեն սահմանել 3-6 ամսվա համար կիառվող տուրք,
• Մինչև մեկ ժամվա համար կայանման դեպքում տեղական տուրքի չվճարման դիմաց կիրառվող տուգանքի փոխարեն առաջին անգամվա համար սահմանել նախազգուշաշնող նամակ,
• Ավտոկայանատեղերում առանձնացնել հաշմանդամների համար առանձացված հատուկ տարածքներ, որոնց սպասարկումն իրականացնել անվճար,
• Որպես զբոսաշրջությանն ուղղված քայլ` օտարերկրյա գրանցում ունեցող ավտոմեքենաների համար սահմանել արտոնություն, մասնավորապես մեկ տարվա ընթացքում առավելագույնը 30 օր կայանելու համար տեղական տուրք չգանձել` հաշվի առնելով նշված մեքենաների չափազանց սահմանափակ քանակի առկայությունը:
Այս փոփոխությունները հնարավորություն կտան վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպումը դարձնել առավել արդյունավետ և արդարացի, միևնույն ժամանակ` հնարավորություն կստեղծվի հավաքագրվող գումարներով լուծել տրանսպորտային համակարգի մյուս խնդիրները:
«Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհուրդ
08.08.2013.