Լրահոս

09.08.2013 17:00


«Երեքից մեկն էլ ես եմ» երթը մեկնարկել է

«Երեքից մեկն էլ ես եմ» երթը մեկնարկել է

Քիչ առաջ Ազատության հրապարակից մեկնարկել է «Երեքից մեկն էլ ես եմ» կարգախոսով երթը, որի մասնակիցները Հյուսիսային պողոտայով և Աբովյան փողոցով շարժվում են դեպի Երևանի քաղաքապետարան։ Բողոքի գործողության մասնակցիներն այնտեղ կհասնեն ժամը 17։30-ին:

Երթի նպատակն է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ապացուցել, որ նստացույց հայտարարած երեք երիտասարդներից մեկն էլ իրենք են։

Բողոքի այս գործողության մասնակիցները պարզել են «Երեքից մեկն էլ ես եմ», «Մեկ, երկու, երեք, երեք, երեք, երեք, երեք», «3+1+1+1+1» գրությամբ պաստառներ։

Հիշեցնենք, որ Տարոն Մարգարյանն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել էր, որ Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին և «Երևանտրանս» ՓԲԸ–ի տնօրեն Միսակ Համբարձումյանին պաշտոնանկ անելն ընդամենը երեք հոգու պահանջ է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը