Լրահոս

10.08.2013 12:18


Բախվել են ՀՀ քաղաքացու և Վրաստանի ոստիկանության ավտոմեքենաները

Բախվել են  ՀՀ քաղաքացու և Վրաստանի ոստիկանության  ավտոմեքենաները

Այսօր վաղ առավոտյան ժամը 06.40-ին Վրաստանի ՆԳՆ դեպարտամենտից ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունում տեղեկություն է ստացվել, որ ժամը 03.53-ի սահմաններում Երևան-Բաթումի ավտոճանապարհին` Ասպինձա քաղաքի մոտ, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Վրաստանի ոստիկանության ավտոմեքենան բախվել է «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենային:

ԱԻՆ լրատվական կենտրոնից տեղեկանում ենք, որ ՃՏՊ-ի հետևանքով տուժել են «Միցուբիշի» ավտոմեքենայի վարորդը` Մ. Պ.-ը, կինը` Թ.Պ.-ը, երեխաները` Ա. և Գ. Պ.-ը: Գ. Պ.-ի վիճակը բավարար է, իսկ մյուս տուժածները հոսպիտալացվել են Ասպինձա քաղաքի հիվանդանոց:

Բժիշկները տուժածներ Մ. Պ.-ի, Թ.Պ.-ի և Ա.Պ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Այս խորագրի վերջին նյութերը