Տիգրան Սարգսյանի «մուննաթը», մութ ուժերի դավադրությունը և լրաբեր կռունկը (տեսանյութ)
Կառավարության վերջին նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը ներողություն խնդրեց ամառվա շոգին հերթերի մեջ մղձավանջային ժամեր անցկացրած, իրենց անունը ցուցակում այդպես էլ չգտած և փող չստացած թոշակառուներից։
14,4 % տնտեսական անկում ապահոված «Հայկական աշխարհի» ճարտարապետն այդ ամենի մեջ մեղադրեց ինչ որ մութ ուժերի, որոնք խոչընդոտում են բարեշրջումներին ու անհարմարություններ պատճառում թոշակառուներին։ Նա, իհարկե, անուններ չտվեց, բայց «մուննաթն» ակնհայտորեն ուղղված էր չինովնիկության միջին ու ստորին օղակներին։
Տեղին է հիշեցնելը, որ կառավարության մեկ այլ նիստում վարչապետը կրկին բողոքել էր չինովնիկության միջին ու ստորին օղակներից, որոնք բողոք ունեցող քաղաքացիներին իբր ուղղորդում են դեպի Հանրապետության հրապարակ՝ վարչապետի անդորրը խանգարելու։ Ա՛յ, ա՛յ, ա՛յ։ Ամո՛թ այդ չինովնիկներին։ Ինչպե՞ս կարելի է այդպիսի դավադրություններ կազմակերպել բյուրեղյա մաքրության տեր վարչապետի դեմ։ Չէ՞ որ նա մանուկների բարեկամն է, կամ համարյա բարեկամը, քանզի պեդոֆիլ խորհրդական էր պահում և միայն մութ ուժերը բաժանեցին Տիգրանին ու Սերոբին միմյանցից։ Ինչևէ։
Չմոռանանք նշել նաև, որ իշխանության ներսում կան սրիկաներ, ովքեր «ատկատներով» ու «տենդերներ հաղթեցնելով» են զբաղված՝ թալանելով բյուջեի մեծ մասը։ Հասկանալի է, որ այդ սրիկաները կրկին այն մութ ուժերի ներկայացուցիչներն են, ովքեր խաղում են վարչապետի բարի ու աստվածավախ անվան հետ։
Մեկ այլ առիթով էլ Տիգրան Սարգսյանը դժգոհում էր, թե ինչ որ անհայտ չարագործներ իր անունով կազմակերպություն են բացել Կիպրոսի օֆշորային գոտիներում, նենգաբար մի քանի միլիոն դոլար փոխանցել այդ կազմակերպության հաշվի համարին ու առանց մատնահետք թողնելու հեռացել։ Վարչապետն, ահա, դիմել է դատախազություն՝ խնդրելով պարզել, թե ովքեր են այն մութ ուժերը, որոնք «օդից» փող են փոխանցում իրեն և ձեռքի հետ էլ «Բենթլիով» հոգևոր ճանապարհներ փնտրող Նավասարդ Կճոյանի պատվի հետ խաղում։
Փաստորեն, վարչապետի դեմ տիեզերական մասշտաբի դավադրություն է կազմակերպվել։ Ճիշտ է, նրան առայժմ հաջողվում է խույս տալ թակարդներից, բայց դե ինչքան կարելի է այսպես լարված աշխատել։ Չեն թողնում, որ մարդը մինչև վերջ բարեշրջի այս երկիրն ու պրծնի։
Բնական է, որ այս ծանր պայմաններում վարչապետին այլ բան չի մնում, քան կիթառը ձեռքն առնելն ու կռունկի մասին բաղաձայնով երգելը, որն, ի դեպ, շատ խորհրդանշական ստացվեց նրա կատարմամբ։ Չէ՞ որ կռունկից ակնկալվում է լուր հայրենիքից։ Իսկ հայրենիքից լուրն, իրոք, պահանջված կարող է լինել վարչապետի շնորհիվ «Հայկական աշխարհում» հայտնված մեր բազում պոտենցիալ հեղափոխական հայրենակիցների համար։

Սևակ Մինասյան