Աշխարհ

10.08.2013 18:08


Լավրով. «Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև սառը պատերազմ գոյություն չունի»

Լավրով. «Ռուսաստանի և ԱՄՆ-ի  միջև սառը պատերազմ գոյություն չունի»

Ռուսաստանի և ԱՄՆ- միջև սառը պատերազմ գոյություն չունի, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ` Վաշինգտոնում ԱՄՆ ու ՌԴ պաշտպանության և ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Անդրադառնալով ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին ժամանակվոր ապաստան տալուն` Լավրովն ասել է, թե դա ուղղակի «արտառոց դեպք» է ռուս-ամերիկյան հարաբերություններում:

«Ընդհակառակը, մենք ունենք սերտ գործընկերություն և հրաշալի ներուժ այդ գործընկերությունն ամրապնդելու համար: Իսկ Սնոուդենը, իմ կարծիքով, պարզապես անոմալիա է»,- ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը:

Լավրովը նշել է նաև, որ որևէ պատճառ չի տեսնում` պնդելու համար, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները հետընթաց են արձանագրել:

«Սնոուդենի պարագայում մենք գործել ենք բացառապես համապատասխան մեր օրենքներին և միջազգային իրավունքին: Այլ կերպ չէինք կարող վարվել` առավել ևս, որ ամերիկյան կողմի հետ հետ չունենք արտահանձնման մասին պայմանագիր»,-շեշտել է Ս. Լավրովը:

Այս խորագրի վերջին նյութերը