Շփման գիծն անցած ու մոլորված հայ զինվորին տեղափոխել են Բաքու
Օգոստոսի 8-ին մոլորվելու արդյունքում Ադրբեջանի տարածքում հայտնված հայ զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանին տեղափոխել են Բաքու և հանձնել Ադրբեջանի Պաշտպանության նախարարությանը: Ադրբեջանի գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովը հայտնել է, որ հաջորդ շաբաթ կազմակերպվելու է նրա հանդիպումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ, Ճշտելու` «ցանկանո՞ւմ է զինծառայողը վերադառնալ Հայաստան, թե՞ մեկնել երրորդ երկիր», հայտնում է ադրբեջանական «Trend» գործակալությունը: Ըստ աղբյուրի` Սաիլովը նշել է, որ մոլորված զինծառայողի մոտ փաստաթղթեր չեն եղել և իրենց հայտնի է միայն նրա ազգանունը: Ինչպես տեղեկացրել էինք օգոստոսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակ Դրագանա Ռանկովիչին և քննարկել Հակոբ Ինջիղուլյանին առնչվող հարցերը: Ըստ ՊՆ լրատվական ծառայության՝ հնարավոր շահարկումները և ապատեղեկատվությունը բացառելու նպատակով՝ Դավիթ Տոնոյանը պաշտոնապես դիմել է ԿԽՄԿ-ին, որպեսզի հավաստիացնեն Հ. Ինջիղուլյանին, որ տեղի ունեցած դեպքն իրավական հետևանքներ չի առաջացնի նրա համար, ինչպես նաև՝ ադրբեջանական կողմի պատրաստակամության դեպքում՝ ԿԽՄԿ ուժերով կազմակերպել և ապահովել ՀՀ քաղաքացու անվտանգ և շուտափույթ վերադարձը Հայաստան:
Շփման գիծն անցած ու մոլորված հայ զինվորին տեղափոխել են Բաքու
Օգոստոսի 8-ին մոլորվելու արդյունքում Ադրբեջանի տարածքում հայտնված հայ զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանին տեղափոխել են Բաքու և հանձնել Ադրբեջանի Պաշտպանության նախարարությանը:
Ադրբեջանի գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովը հայտնել է, որ հաջորդ շաբաթ կազմակերպվելու է նրա հանդիպումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ, Ճշտելու` «ցանկանո՞ւմ է զինծառայողը վերադառնալ Հայաստան, թե՞ մեկնել երրորդ երկիր», հայտնում է ադրբեջանական «Trend» գործակալությունը: Ըստ աղբյուրի` Սաիլովը նշել է, որ մոլորված զինծառայողի մոտ փաստաթղթեր չեն եղել և իրենց հայտնի է միայն նրա ազգանունը:
Ինչպես տեղեկացրել էինք օգոստոսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակ Դրագանա Ռանկովիչին և քննարկել Հակոբ Ինջիղուլյանին առնչվող հարցերը: Ըստ ՊՆ լրատվական ծառայության՝ հնարավոր շահարկումները և ապատեղեկատվությունը բացառելու նպատակով՝ Դավիթ Տոնոյանը պաշտոնապես դիմել է ԿԽՄԿ-ին, որպեսզի հավաստիացնեն Հ. Ինջիղուլյանին, որ տեղի ունեցած դեպքն իրավական հետևանքներ չի առաջացնի նրա համար, ինչպես նաև՝ ադրբեջանական կողմի պատրաստակամության դեպքում՝ ԿԽՄԿ ուժերով կազմակերպել և ապահովել ՀՀ քաղաքացու անվտանգ և շուտափույթ վերադարձը Հայաստան: