Ստեփան Գրիգորյան. «Խաղաղապահներն ինչ–որ պահից կարող են դառնալ կոնֆլիկտի կողմ»
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը չափազանց վտանգավոր է համարում խաղաղապահների տեղակայումն Արցախում և կարծում է, որ բանակցությունների ընթացքում այս հարցում հայկական կողմը պետք է խիստ և անզիջում լինի.
-Հարավային Օսիայի փորձն ունենալով՝ պարզ է, որ խաղաղապահներն ինչ-որ պահից կարող են դառնալ կոնֆլիկտի կողմ։ Օրինակ, վաղը դուք տեղակայում եք ինչ-որ երկրի խաղաղապահներ Ղարաբաղում, ու նրանք կսկսեն հայերին տեղահանել։ Ինձ համար դա անընդունելի է,- ասել է Ս. Գրիգորյանը՝ հավելելով, որ եթե անգամ խաղաղապահների տեղակայման հարցում կողմերը համաձայնության գան, ապա այդ ուժերը պետք է Ղարաբաղի և ղարաբաղյան հակամարտության մասին երբևէ լսած չլինեն.
-Պետք է բացառվի Մինսկի խմբի համանախագահ երկրների խաղաղապահ ուժերի տեղակայումը տարածաշրջանում։ Իսկ եթե նույնիսկ խաղաղապահ ուժեր տեղակայվեն, ապա պետք է մեր տարածաշրջանից շատ հեռու գտնվող երկրներից լինեն։ Ես կառաջարկեի Չադի, Զիմբաբվեի տիպի երկրներից, քանի որ փորձը ցույց է տալիս, որ Ղարաբաղի հարցում «նեյտրալ» երկրներ գրեթե չկան։ Եթե կան, այն երկրներն են, որոնք ֆիզիկապես շատ հեռու են գտնվում մեր տարածաշրջանից։
Ինչ վերաբերում է Մադրիդյան սկզբունքներում նշված՝ փախստականների՝ իրենց նախկին բնակության վայրերը վերադառնալու կետին, ապա Ս. Գրիգորյանը կարծում է, որ չպետք է կտրուկ մերժել դա, այլ առաջարկել, որ ադրբեջանցի փախստականների վերադարձին զուգահեռ՝ հանրաքվե անցկացվի։
Քաղաքագետը նաև կարծում է, որ հասունացել է բանակցություններին ԼՂ-ի մասնակցության պահը։

7or.am