Քաղաքական գործիչների շրջանում ընդունված մի պրակտիկա կա. գործից ազատ ժամանակ ի ցույց են դնում իրենց հոբբիները՝ հանրությանը հասկացնելով, որ գործից դուրս իրենք էլ սովորական մարդիկ են, հասկացնելով՝ «ես ձեզանից մեկն եմ»: Այսպես, մեկը սաքսոֆոն է նվագում, մյուսը թենիս է խաղում, երրորդը ձուկ է որսում, չորրորդը լուսանկարչությամբ է զբաղվում: Եթե քաղաքական գործիչն իր պարտականությունները լավ է կատարում, ապա նման հոբբիները միայն ավելացնում են մարդկանց համակրանքը: Բայց ՊԱՐՏԱԴԻՐ պայման կա. այս պրակտիկան աշխատում է միայն այն դեպքում, եթե քաղաքական գործիչը կամ պաշտոնյան իր բուն պարտականությունները լավ է կատարում: Եթե պաշտոնյան, որպես պաշտոնյա՝ թերանում է կամ ձախողված է, ապա նրան ոչ սաքսոֆոնը կօգնի, ոչ էլ ձկնորսությունը: Ավելին, համադրության մեջ նրա բուն պարտականությունների թերացումն ավելի ակնհայտ կդառնա, եւ մարդկանց համակրանքը շահելու փոխարեն՝ պաշտոնյան կշահի հակակրանք: Լավագույն դեպքում:
Հիմա, ֆրանսիացիների ասած՝ «դառնանք մեր ոչխարներին»:
Երեկ ամբողջ համացանցը հեղեղված էր ճամբարում կիթառ նվագող եւ երգող Տիգրան Սարգսյանի լուսանկարներով եւ տեսանյութով: Ու զարմանալի չէ, որ «նա նաեւ երգում է» ոճի գրառումների փոխարեն՝ քաղաքացիները մեծ մասի արձագանքը «նա դեռ երգում է» ոճի մեջ էր:
Եթե Տիգրան Սարգսյանը լավ վարչապետ լիներ եւ հայտնի չլիներ միայն «կովերի կրծքերը գոլ ջրով լվանալու» կարգի խորհուրդներով, արտագաղթի մասին արած իր կատակներով, աղքատության եւ արտագաղթի աճում իր ունեցած ներդրումներով, եւ վերջապես, եթե հայտնի չլիներ որպես օֆշորի Տիգրան, ապա որեւէ մեկը նրան չէր ասի. «Գործդ թողած՝ թիթե՞ռ ես նկարում»:
Բայց այս դեպքում հենց այդպես էլ ընկալվում է՝ «բոլոր խաղերը խաղացել ենք, մնացել է սարի սմբուլը»: Այսինքն՝ եթե պաշտոնյան լավ չի աշխատում, կիթառը չէ, որ նրան պետք է «գեղեցկացնի»:
Ի դեպ, «Արձագանք» ստուդիայի հիմնադիր Եղիշե Պետրոսյանն այդ կապակցությամբ բավականին ուշագրավ մեկնաբանություն է տվել Aravot.am-ին: «Լավ է երգում վարչապետը, բավականին տաղանդավոր է: Իրվարչապետականթերություններըմիկողմթողած՝ երգի ասպարեզում իր մոտ վատ չի ստացվում»: Ապա Պետրոսյանը հավելել է, որ եթե Տիգրան Սարգսյանը իրեն մի քիչ փող տա, ապա ինքը նրան աստղ կդարձնի. «Աստղ դարձնելու համար ինքը մյուսներից պետք է ավելի տա, որովհետեւ ավելի ունի»:
Կարծում ենք՝ մեկնաբանություններն ավելորդ են: Բայց, ամեն դեպքում, մեկ եզրակացություն. եթե իշխանական քարոզչամեքենան այս պրակտիկան որոշել է կիրառել Տիգրան Սարգսյանին PR անելու համար, ապա այդ PR-ը ակնհայտորեն ձախողվել է: Մարդկանց արձագանքները միանշանակ էին՝ քաղաքականությունը, վարչապետությունը քո ոլոլորտը չեն, եղբայր, երգել ես ուզո՞ւմ, գնա երգիր քեզ համար, բայց՝ պետական պաշտոններից հեռու: Մինչեւ որ Հայաստանի ոսկու պաշարների վաճառքի, Նաիրտի, օֆշորի եւ մյուս նման կասկածելի պատմությունների կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում «պավեստկա» կստանաս:
Օֆշորը մոռացել՝ կիթառ ես նվագում, որ ի՞նչ անես
Քաղաքական գործիչների շրջանում ընդունված մի պրակտիկա կա. գործից ազատ ժամանակ ի ցույց են դնում իրենց հոբբիները՝ հանրությանը հասկացնելով, որ գործից դուրս իրենք էլ սովորական մարդիկ են, հասկացնելով՝ «ես ձեզանից մեկն եմ»: Այսպես, մեկը սաքսոֆոն է նվագում, մյուսը թենիս է խաղում, երրորդը ձուկ է որսում, չորրորդը լուսանկարչությամբ է զբաղվում: Եթե քաղաքական գործիչն իր պարտականությունները լավ է կատարում, ապա նման հոբբիները միայն ավելացնում են մարդկանց համակրանքը: Բայց ՊԱՐՏԱԴԻՐ պայման կա. այս պրակտիկան աշխատում է միայն այն դեպքում, եթե քաղաքական գործիչը կամ պաշտոնյան իր բուն պարտականությունները լավ է կատարում: Եթե պաշտոնյան, որպես պաշտոնյա՝ թերանում է կամ ձախողված է, ապա նրան ոչ սաքսոֆոնը կօգնի, ոչ էլ ձկնորսությունը: Ավելին, համադրության մեջ նրա բուն պարտականությունների թերացումն ավելի ակնհայտ կդառնա, եւ մարդկանց համակրանքը շահելու փոխարեն՝ պաշտոնյան կշահի հակակրանք: Լավագույն դեպքում:
Հիմա, ֆրանսիացիների ասած՝ «դառնանք մեր ոչխարներին»:
Երեկ ամբողջ համացանցը հեղեղված էր ճամբարում կիթառ նվագող եւ երգող Տիգրան Սարգսյանի լուսանկարներով եւ տեսանյութով: Ու զարմանալի չէ, որ «նա նաեւ երգում է» ոճի գրառումների փոխարեն՝ քաղաքացիները մեծ մասի արձագանքը «նա դեռ երգում է» ոճի մեջ էր:
Եթե Տիգրան Սարգսյանը լավ վարչապետ լիներ եւ հայտնի չլիներ միայն «կովերի կրծքերը գոլ ջրով լվանալու» կարգի խորհուրդներով, արտագաղթի մասին արած իր կատակներով, աղքատության եւ արտագաղթի աճում իր ունեցած ներդրումներով, եւ վերջապես, եթե հայտնի չլիներ որպես օֆշորի Տիգրան, ապա որեւէ մեկը նրան չէր ասի. «Գործդ թողած՝ թիթե՞ռ ես նկարում»:
Բայց այս դեպքում հենց այդպես էլ ընկալվում է՝ «բոլոր խաղերը խաղացել ենք, մնացել է սարի սմբուլը»: Այսինքն՝ եթե պաշտոնյան լավ չի աշխատում, կիթառը չէ, որ նրան պետք է «գեղեցկացնի»:
Ի դեպ, «Արձագանք» ստուդիայի հիմնադիր Եղիշե Պետրոսյանն այդ կապակցությամբ բավականին ուշագրավ մեկնաբանություն է տվել Aravot.am-ին: «Լավ է երգում վարչապետը, բավականին տաղանդավոր է: Իր վարչապետականթերությունները մի կողմ թողած՝ երգի ասպարեզում իր մոտ վատ չի ստացվում»: Ապա Պետրոսյանը հավելել է, որ եթե Տիգրան Սարգսյանը իրեն մի քիչ փող տա, ապա ինքը նրան աստղ կդարձնի. «Աստղ դարձնելու համար ինքը մյուսներից պետք է ավելի տա, որովհետեւ ավելի ունի»:
Կարծում ենք՝ մեկնաբանություններն ավելորդ են: Բայց, ամեն դեպքում, մեկ եզրակացություն. եթե իշխանական քարոզչամեքենան այս պրակտիկան որոշել է կիրառել Տիգրան Սարգսյանին PR անելու համար, ապա այդ PR-ը ակնհայտորեն ձախողվել է: Մարդկանց արձագանքները միանշանակ էին՝ քաղաքականությունը, վարչապետությունը քո ոլոլորտը չեն, եղբայր, երգել ես ուզո՞ւմ, գնա երգիր քեզ համար, բայց՝ պետական պաշտոններից հեռու: Մինչեւ որ Հայաստանի ոսկու պաշարների վաճառքի, Նաիրտի, օֆշորի եւ մյուս նման կասկածելի պատմությունների կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում «պավեստկա» կստանաս:
Պ.Ապրեսյան
Աղբյուրը՝ http://www.ilur.am/news/view/17123.html