Լրահոս

12.08.2013 19:27


ՄԱԿ. «Հայաստանցի երիտասարդների 78 տոկոսը հնարավորության դեպքում տարբեր նպատակներով կմեկներ երկրից»

ՄԱԿ. «Հայաստանցի երիտասարդների 78 տոկոսը հնարավորության դեպքում տարբեր նպատակներով կմեկներ երկրից»

Երիտասարդության համաշխարհային օրն այս տարի ողջ աշխարհում անցնում է «Երիտասարդների միգրացիա. առաջ մղելով զարգացումը» կարգախոսի ներքո: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ)հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը և ՄԱԿ փախստականների հարցերով գրասենյակի արտաքին կապերի և հասարակական տեղեկատվության համակարգող Անահիտ Հայրապետյանը անդրադարձել են աշխարհում, և մասնավորապես Հայաստանուն, երիտասարդների միգրացիային, ինչպես նաև փախստական երիտասարդներին առնչվող խնդիրներին:

Ըստ ՄԱԿ-ի սոցիալ-տնտեսական հարցերի վարչության ազգաբնակչության բաժնի տվյալների` աշխարհում կա 15-ից 24 տարեկան մոտ 27 միլիոն միգրանտ, ինչը կազմում է աշխարհի 214 միլիոն միգրանտների մոտ մեկ ութերորդը: Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցի համաձայն` հարցված երիտասարդների 78.5 տոկոսը հնարավորության դեպքում տարբեր նպատակներով կմեկներ Հայաստանից, իսկ 36.8 տոկոսը՝ կմեկներ ընդմիշտ:

«Նույնիսկ մեկ փախստական երիտասարդը շատ է, և անհրաժեշտ է անել ամեն ինչ՝ հասարակությունում նրանց հնարավորինս ինտեգրելու համար: Այդտեղ շատ մեծ է մեր տեղացի երիտասարդների դերը, բայց նաև փախստական երիտասարդների ակտիվ գործունեությունն այս հարցում էլ ավելի մեծ արդյունքներ կբերի», - Panarmenian.net-ի փոխանցմամբ, ասաց ՄԱԿ ՓԳՀ գրասենյակի արտաքին կապերի և հասարակական տեղեկատվության համակարգող Անահիտ Հայրապետյանը:

Այս խորագրի վերջին նյութերը