ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը երեկ իր ՖԲ-յան էջում զայրացած նկատել է. «Մեզհամարամենավտանգավորմարդիկևիրենցովմիավորվածկառույցներն՝օտարամոլներնեն, որոնքերբեքչենհավատացելսեփականուժերին:
Մամուլի քարտուղարը նաեւ «վտանգավոր» մարդկանց տարիք է նշում՝ «Հասկացե՛ք, բոլորկորուստներըձերնմաններիպատճառովենեղել, անձանց, որոնքչենհավատումսեփականուժին: Այդառումով, հատկապեսվտանգավորեն 40-60 տարեկանստրուկները»,- գիտակցության է կոչում Ա. Հովհաննիսյանը:
Նախ նկատենք, որ մեր երկրի կառավարման համակարգում հիմնականում ներգրավված են այդ տարիքի մարդիկ: Հետեւաբար, հարց է ծագում՝ ում վրա է հոխորտում Արծրուն Հովհաննիսյանը:
Այն որ երկրի արտաքին քաղաքականությունը իրականացնում է երկրի նախագահը ու արտաքին գործերի նախարարությունը, եւ բացի նրանցից, ոչ մի այլ «վտագավոր» տարր իրավունք չունի արտաքին կողմորոշման հարց բարձրացնել, սա փաստ է:
Արդեն մեկ ամիս բոլորը գոռում են թե բացահայտեք ԵՄ ասոցացման համաձայնագիրը, սակայն այն պահում են հույժ գաղտնի:
Այս պարագայում ովքեր են «օտարամոլները», ովքեր՝ «ազգային ոտքերին ամուր կանգնածները»: Ըստ Ա. Հովհաննիսյանի ՝«40-60 տարեկան ստրուկներն» են, ովքեր չեն հավատում սեփական ուժերին:
Ինչ կապ ունեն իշխանական վերնախավում չգտնվող մարդիկ նշված համաձայնագիրը չբացահայտելու հետ:
Եթե իշխանությունը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ամուր կանգնած է «ազգային ոտքերի» վրա, ապա ինչո՞ւ չի բացահայտում ասոցացման համաձայնագրի բովանդակությունը:
Հետաքրքիր է, Արծրուն Հովհաննիսյանը չի լսել Սերժ Սարգսյանի 10 տարի առաջ արած հայտարարությունը, որ զարմացած հարցրեց՝ «Ինչի Աղդամը մեր հայրենի՞քն? Է»:
Հիմա ո՞ւմ նմաններին վերագրենք բոլոր կորուստները: Այս գիտակցությունն ունեցողի՞ն, թե՞ «40-50 տարեկան ստրուկներին», ովքեր նման հարցադրում երբեւէ չեն արել:
Մեծ եղբայների եւ քեռիների հետ մշտապես հույսեր է կապել Սերժ Սարգսյանը, որ դեգերելով «Կամ կամ»-ի, հետո՝ «Եւ եւ»-ի քաղաքականության քառուղիներում, ջանացել է լուծել սեփական վերարտադրության խնդիրը եւ հաջողությամբ տոկոսներ է «խփել»:
Այստեղ ի՞նչ կապ ունեն Արծրուն Հովհաննիսյանի կողմից նշվող «40-60 տարեկան ստրուկները», երբ, մանավանդ, «ստրուկները» ուղղակիորեն անզոր են ազդել ընտրական գործընթացների վրա:
Այդ «ստրուկնե՞րն» էին, որ Սերժ Սարգսյանին ստիպեցին սկսել քիրվայության գործընթաց:
Հակառակը՝ նրանք դեմ էին Սերժ Սարգսյանի «նախաձեռնողական» այդ քայլին: Բայց նրանց լսողն ով էր: Սերժ Սարգսյանը փափագում էր Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալ, բայց ավաղ, Թուրքիան հակադարձեց՝ «Ֆուտբոլ ես խաղում, որ ի՞նչ անես»:
Այնպես, որ՝ հարգելի Արծրուն Հովհաննիսյանը նախ պետք է իր քննադատական խոսքն ուղղի ազգային-պետական շահերի եւ ազգային արժանապատվության դիրքերից հանդես չեկող իշխանությանը, հետո, ապա նոր միայն անցնի «ստրուկներին», որոնք իբր չեն հավատում սեփական ուժերին եւ իբր նրանց նմանների պատճառով ենք կորուստներ ունեցել:
Այս իշխանության գործունեության հետեւանքով ակնհայտ են եւ անհաշիվ ներքին ու արտաքին ոլորտներում եղած կորուստները, որոնք, այլեւս սպառնում են ազգային անվտանգությանը: Այնպես որ իրական ստրուկներին այլ տեղ է պետք փնտրել։
Ում վրա է մուննաթ գալիս ՊՆ մամուլի քարտուղարը
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը երեկ իր ՖԲ-յան էջում զայրացած նկատել է. «Մեզ համար ամենավտանգավոր մարդիկ և իրենցով միավորված կառույցներն՝ օտարամոլներն են, որոնք երբեք չեն հավատացել սեփական ուժերին:
Հայոց ցանկացած հաղթանակ միշտ, ինչ-որ աներևույթ, երբեմն՝ ծիծաղելի զուգահեռաթելերով կապել են օտարների հետ, մեծ եղբայրների ու քեռիների: Հայոց անվտանգության ապահովումը միշտ տեսել են մեզանից հեռու և ազգային ոտքերին ամուր կանգնածներին էլ՝ համարել ու համարում են անիրատեսականներ, միամիտներ, գործից չհասկացողներ, մինդեռ իրենց՝ ինքնահռչակելով՝ որպես ամենագիտակներ ու լուսավորյալներ»:
Մամուլի քարտուղարը նաեւ «վտանգավոր» մարդկանց տարիք է նշում՝ «Հասկացե՛ք, բոլոր կորուստները ձեր նմանների պատճառով են եղել, անձանց, որոնք չեն հավատում սեփական ուժին: Այդ առումով, հատկապես վտանգավոր են 40-60 տարեկան ստրուկները»,- գիտակցության է կոչում Ա. Հովհաննիսյանը:
Նախ նկատենք, որ մեր երկրի կառավարման համակարգում հիմնականում ներգրավված են այդ տարիքի մարդիկ: Հետեւաբար, հարց է ծագում՝ ում վրա է հոխորտում Արծրուն Հովհաննիսյանը:
Այն որ երկրի արտաքին քաղաքականությունը իրականացնում է երկրի նախագահը ու արտաքին գործերի նախարարությունը, եւ բացի նրանցից, ոչ մի այլ «վտագավոր» տարր իրավունք չունի արտաքին կողմորոշման հարց բարձրացնել, սա փաստ է:
Արդեն մեկ ամիս բոլորը գոռում են թե բացահայտեք ԵՄ ասոցացման համաձայնագիրը, սակայն այն պահում են հույժ գաղտնի:
Այս պարագայում ովքեր են «օտարամոլները», ովքեր՝ «ազգային ոտքերին ամուր կանգնածները»: Ըստ Ա. Հովհաննիսյանի ՝«40-60 տարեկան ստրուկներն» են, ովքեր չեն հավատում սեփական ուժերին:
Ինչ կապ ունեն իշխանական վերնախավում չգտնվող մարդիկ նշված համաձայնագիրը չբացահայտելու հետ:
Եթե իշխանությունը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ամուր կանգնած է «ազգային ոտքերի» վրա, ապա ինչո՞ւ չի բացահայտում ասոցացման համաձայնագրի բովանդակությունը:
Հետաքրքիր է, Արծրուն Հովհաննիսյանը չի լսել Սերժ Սարգսյանի 10 տարի առաջ արած հայտարարությունը, որ զարմացած հարցրեց՝ «Ինչի Աղդամը մեր հայրենի՞քն? Է»:
Հիմա ո՞ւմ նմաններին վերագրենք բոլոր կորուստները: Այս գիտակցությունն ունեցողի՞ն, թե՞ «40-50 տարեկան ստրուկներին», ովքեր նման հարցադրում երբեւէ չեն արել:
Մեծ եղբայների եւ քեռիների հետ մշտապես հույսեր է կապել Սերժ Սարգսյանը, որ դեգերելով «Կամ կամ»-ի, հետո՝ «Եւ եւ»-ի քաղաքականության քառուղիներում, ջանացել է լուծել սեփական վերարտադրության խնդիրը եւ հաջողությամբ տոկոսներ է «խփել»:
Այստեղ ի՞նչ կապ ունեն Արծրուն Հովհաննիսյանի կողմից նշվող «40-60 տարեկան ստրուկները», երբ, մանավանդ, «ստրուկները» ուղղակիորեն անզոր են ազդել ընտրական գործընթացների վրա:
Այդ «ստրուկնե՞րն» էին, որ Սերժ Սարգսյանին ստիպեցին սկսել քիրվայության գործընթաց:
Հակառակը՝ նրանք դեմ էին Սերժ Սարգսյանի «նախաձեռնողական» այդ քայլին: Բայց նրանց լսողն ով էր: Սերժ Սարգսյանը փափագում էր Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալ, բայց ավաղ, Թուրքիան հակադարձեց՝ «Ֆուտբոլ ես խաղում, որ ի՞նչ անես»:
Այնպես, որ՝ հարգելի Արծրուն Հովհաննիսյանը նախ պետք է իր քննադատական խոսքն ուղղի ազգային-պետական շահերի եւ ազգային արժանապատվության դիրքերից հանդես չեկող իշխանությանը, հետո, ապա նոր միայն անցնի «ստրուկներին», որոնք իբր չեն հավատում սեփական ուժերին եւ իբր նրանց նմանների պատճառով ենք կորուստներ ունեցել:
Այս իշխանության գործունեության հետեւանքով ակնհայտ են եւ անհաշիվ ներքին ու արտաքին ոլորտներում եղած կորուստները, որոնք, այլեւս սպառնում են ազգային անվտանգությանը: Այնպես որ իրական ստրուկներին այլ տեղ է պետք փնտրել։
Կիմա Եղիազարյան