Մեկնաբանություն

12.08.2013 23:49


Սերժ Սարգսյանի վերջին հույսը

Սերժ Սարգսյանի վերջին հույսը

Սերժ Սարգսյանին թվում էր, թե շրջիկ խմբերի, տարատեսակ «գիշերային թիթեռնիկների», բոմժերի և ընտրակաշառվածների միջոցով իրար հաջորդող ընտրություններում տոկոս «խփելն» իրեն ապահովելու է «ատկատաշատ» և «փողակենտրոն» կյանք՝ առանց դիմադրության։

Սերժ Սարգսյանին նաև թվում էր, թե ինքը ոչնչացրել է հանրային ու քաղաքական դիմադրության բոլոր կենտրոնները և ինչ ուզի կանի՝ վայելելով «խփած» տոկոսների բերած «բոնուսները»։ Կյանքը, սակայն, այլ կերպ է ընթանում։

Ճիշտ է, «ատկատների» և ձևական «տենդերների» պակաս չկա, թալանն ընթանում է հնգամյա պլանի համաձայն և Հայաստանի պոտենցիալ հեղափոխականները Տիգրան Սարգսյանի օգնությամբ շարունակում են համալրել «Հայկական աշխարհը», բայց դե Բաղրամյան 26–ում էլ են հասկանում, որ այդ ամենը երկար չի կարող տևել։ Սերժ Սարգսյանը շատ լավ է հասկանում, որ ներքին ու արտաքին քաղաքականության մեջ տապալվելով՝ ճակատագրական «կամ–կամ»–ի առաջ է կանգնելու, բայց «ամեն օրը փող է» թեմայով շարունակում են «ապահով Հայաստան» կառուցել. ինչքան ձգեն ձգեն։

ՀՀԿ ղեկավարը շատ լավ գիտի, որ հենարան չունի և համապատասխան փուլում չի կարող հույս դնել թիմակիցների վրա, քանզի այդպիսիք պարզապես չկան, եթե իհարկե, չհաշվենք իր նեղ շրջապատին, բազմակի օգտագործման «դհոլներին» և հանրային կյանքի հատակում հայտնված «դիշովկեքին»։ Վերջիններիս, ի դեպ, նախագահականում ծվարած նեոբոլշևիկները որպես թնդանոթի միս են օգտագործում քաղաքական հակառակորդների դեմ՝ էժանագին ու անձնական կյանքին վերաբերող բամբասանքներ տարածելու միջոցով։

Դատելով ամենից՝ իշխանության վերջին հույսը լուսանցքում հայտնված դեմքերն են, ովքեր հատկապես վերջին օրերին փորձում են Սերժի ազդեցության տիրույթից դուրս գտնվող մարդկանց դեմ «մուտիտներ» տարածել և գոտկատեղից ներքև հարվածել, կամ ավելի ճիշտ՝ գոտկատեղից ներքև կախվել։ Բայց դե անձնական կյանքին վերաբերող բամբասանքների տարածումը թարս բուսնած խիարի պես բան կարող է դառնալ պատվիրատուների համար. մեկ տեսար խիարը ձեռքիդ մեջ նստած «լրատվամիջոց» է աշխատացնում, մեկ էլ տեսար նույն խիարը լրիվ ուրիշ տեղ է հայտնվել։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը