Լրահոս

16.07.2009 16:01


Դաշնակցությունը նպատակահարմար չի համարում պահանջել նախագահի հրաժարականը

Դաշնակցությունը նպատակահարմար չի համարում պահանջել նախագահի հրաժարականը

-Հայաստանում, ի վերջո, մի բան չկա, որ կատարվի, ու վերջին պատասխանատուն նախագահը չլինի։ Եթե այդպես մտածենք, ուրեմն բոլոր դեպքերում պետք է պահանջենք նախագահի հրաժարականը և դրանով հարցը փակված համարենք։ Սակայն ընթացքն իր դինամիկայի մեջ պահելու համար, չեմ կարծում, որ անհրաժեշտ է այդ քայլին դիմել։ Մի լավ ասացվածք կա, երբ գնում ես այգի՝ խաղող ուտելու, նպատակը այգեպանին ծեծելը չէ, խաղող ուտելն է,- պատասխանելով «Ինչո՞ւ եք պահանջում արտգործնախարարի հրաժարականը, չէ՞ որ արտաքին քաղաքականության որոշողը նախագահն է, և ոչ թե՝ արտգործնախարարը» հարցին՝ ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։

Նա նաև նշել է, որ աշխարհում ընթացող գործընթացներում շատ հաճախ հենց անմիջական պատասխանատուների հրաժարականից է սկսվում վերանայման գործընթացը, և այդպիսի օրինակներից է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանի հրաժարականը։

Կուսակցության անհանգստության պատճառը Արմեն Ռուստամյանը բացատրել է նրանով, թե վաղուց չէր եղել նախադեպ, որ 3 համանախագահող երկրների նախագահները միասին հանդես գային։ Նա նշել է, որ միջազգային ասպարեզում ճնշումը շատ մեծ է, իսկ այդ ճնշման տակ այսօր գտնվում է ՀՀ նախագահը։ Եվ հասկանալով այդ ճնշման լրջությունը՝ Դաշնակցությունը չի ուզում, որ նախագահը ձախողվի այդ բանակցություններում.

-Ձախողումը լինելու է բոլորիս համար, և մենք մեծ դժվարություն ենք ունենալու՝ հետագայում շտկելու այդ իրավիճակը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը