Լրահոս

21.01.2011 16:44


Հրապարակվել են աուդի­տոր­ների որակավորման այս տարվա առաջին քննության արդյունքները

Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի ունեցած աուդի­տոր­ների որակավորման այս տարվա առաջին քննության արդյունքները: Հրավիրված 20 դիմորդներից քննությանը մասնակցել է 16-ը, որոնցից 8-ին շնորհվել է որակավորված աուդիտորի վկայական:

Աուդիտորների որա­կա­վորման հանձնաժողովի նիս­տում որո­շում է կայացվել աուդիտորի որակավորման վկայական տրամադրել նաև օտարերկրյա պետությունների համապատասխան կառույցների կողմից Հաշվապահների միջազգային դաշ­նության կրթական ստանդարտներին համապատասխան կազմված ծրագրերով անց­կաց­ված քննությունների արդյունքում որակավորված 6 դիմորդի:

  Հայաստանի Հանրապետությունում հունվարի 21-ի դրությամբ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրված որակա­վոր­ման վկայական  ունի թվով 169 աուդիտոր:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը