Լրահոս

16.07.2009 16:40


Երևան–Մոսկվա տեսակամուրջ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ

«Նովոստի» մամուլի կենտրոնում կայացել է Երևան-Մոսկվա տեսակամուրջ՝ «Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Մոսկավայում. բանակցություններում առաջընթաց հնարավո՞ր է» թեմայով։

Երևանում տեսակամրջին մասնակցում էին ՀՀԿ-ական ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, Կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, իսկ Մոսկվայում՝ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի կովկասյան հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն, Ռուսաստանի արտգործնախարար Վլադիմիր Զախարովը։ ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Ժարիխինը, Մոսկվայի պետական համալսարանին առընթեր Հետխորհրդային տարածքում հասարակական-քաղաքական գործընթացների ուսումնասիրման տեղեկատվական-վերլուծական կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Վլասովը։

Տեսակամրջի մասնակիցները նշել են, որ ղարաբաղյան հակամարտության հարցը բավական լուրջ ու բարդ խնդիր է, ուստի այն կարգավորելու համար դեռ երկար ժամանակ կպահանջվի։

-Հարցի լուծման համար պետք է գնալ փոխզիջումների։ Անխոս, այդպիսի կարգի փոխզիջումը  երկու կեղմերի հանրության կողմից էլ հիացմունքով չի ընդունվի. դա փաստ է։ Եվ կողմերից յուրանքնչյուրը կասի, թե ինքը պարտություն է կրել, բայց  առանց դրա կոնֆլիկտի լուծում չի լինի։ Սակայն վերջին բանակցություններից երևաց, որ այդպիսի հնարավորություն կա։ Իհարկե, ոչ մի վերջանական փաստաթուղթ չի լինի, վերջնական բան չի որոշվի, բայց դա կլինի հաջորդ քայլը,-ասել է Վլադիմիր Ժարիխինը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը