Մեկնաբանություն

14.08.2013 18:35


Վարտիկով Բրեժնևը և «անհետ կորած» Սարգսյանը

Վարտիկով Բրեժնևը և «անհետ կորած» Սարգսյանը

Հիշո՞ւմ եք Բրեժնեւի լուսանկարը՝ տկլոր, միայն վարտիկով, երեւի ֆիննական բաղնիքում նկարված:

Տոտալիտար սովետի ժամանակ անգամ գիտեին Լեոնիդ Իլյիչը երբ եւ որտեղ է գտնվում եւ ինչով է զբաղված:
Իսկ անկախ Հայաստանում, երբ Սերժ Սարգսյանը «անհետ կորում» է, Գալուստ Սահակյանը նրա բացակայության հարցը պայմանավորում է ազգային անվտանգության խնդրով, ինչն իբր թույլ չի տալիս բացահայտել «անհետ կորածի» գտնվելու վայրը:
Այնպես, որ նրանք, ովքեր տրտնջում են, թե մենք մնացել ենք սովետում, դա այնքան էլ այդպես չէ:
Սովետում ձգտում էին գլխավոր քարտուղարի քայլերն ու գործողությունները դարձնել հնարավորինս թափանցիկ, իսկ անկախ Հայաստանում՝ հնարավորիս անթափանց:
Զգացեք տարբերությունը, թե Հայաստանը որքա՜ն ԱՊԱՀՈՎ է ))

Կիմա Եղիազարյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/kima.yeghiazaryan?fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը