Հրապարակվել է «Սթար»-ի սնանկության մասին հայտարարությունը
«Սթար» սուպերմարկետների ցանցի սնանկության գործերով կառավարիչ Արման Սարգսյանի փոխանցմամբ, այսօր հրապարակվել է ցանցի սնանկության մասին հայտարարությունը: Փոխանցում է Ազատությունը:
«Սթար» ընկերությունը սնանկ ճանաչելու հայցով դատարան էր դիմել «Պեռնո Ռիկար» ընկերությունը, որին սուպերմարկետների ցանցը պարտք է 71 միլիոն դրամ: Դատարանը բավարարել է հայցը: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Սարգսյանը հավելեց, որ «Սթար»-ի բոլոր պահանջատերերը իրենց պահանջները պետք է ներկայացնեն դատարան, ինչից հետո` մեկ ամսվա ընթացքում դատարանը կհաստատի պարտատերերի ցանկը: Նրա խոսքով, այս ամենը չի նշանակում, որ սուպերմարկետների ցանցն անխուսափելիորեն կսնանկանա. «Սթար»-ը վերաքննիչ ատյանում բողոքարկել է առաջին ատյանի դատարանի որոշումը և պատրաստվում է առողջացման ծրագիր ներկայացնել: «Այնպես չէ, որ միանշանակ մենք ասենք, որ երկու ամսից կամ երեք ամսից կամ չորս ամսից մենք միանգամից դիմելու ենք ու գույքը վաճառելու ենք: Կազմակերպությունը կարող է ներկայացնել ֆինանսական առողջացման ծրագիր», - նշեց Արման Սահակյանը: «Սթար»-ը, մինչդեռ, ճգնաժամի հիմնական պատճառ համարում է մրցակից ընկերությունների գործալաոճը: Առևտրային ցանցի մենեջեր Լիդա Քոչարյանը «Ազատություն» ռադիոկայանի ուղարկած գրավոր պատասխաններից մեկում նշում է, թե մրցակից ընկերությունները ներմուծվող առանցքային ապրանքատեսակների մանրածախ և մեծածախ գների միջեւ գրեթե տարբերություն չեն թողնում, ինչը խանգարում է երկրում մանրածախ առևտրի զարգացմանը: Թեև պատասխանում չի նշվում, թե որ ընկերությունների մասին է խոսքը, վերջին շրջանում մամուլում շրջանառվում է «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցը: «Երևան սիթի»-ում, ինչպես նաև «ՍԱՍ»-ում հրաժարվեցին մեկնաբանել երբեմնի մրցակից ընկերության գնահատականները:
Հրապարակվել է «Սթար»-ի սնանկության մասին հայտարարությունը
«Սթար» սուպերմարկետների ցանցի սնանկության գործերով կառավարիչ Արման Սարգսյանի փոխանցմամբ, այսօր հրապարակվել է ցանցի սնանկության մասին հայտարարությունը: Փոխանցում է Ազատությունը:
«Սթար» ընկերությունը սնանկ ճանաչելու հայցով դատարան էր դիմել «Պեռնո Ռիկար» ընկերությունը, որին սուպերմարկետների ցանցը պարտք է 71 միլիոն դրամ: Դատարանը բավարարել է հայցը: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Սարգսյանը հավելեց, որ «Սթար»-ի բոլոր պահանջատերերը իրենց պահանջները պետք է ներկայացնեն դատարան, ինչից հետո` մեկ ամսվա ընթացքում դատարանը կհաստատի պարտատերերի ցանկը:
Նրա խոսքով, այս ամենը չի նշանակում, որ սուպերմարկետների ցանցն անխուսափելիորեն կսնանկանա. «Սթար»-ը վերաքննիչ ատյանում բողոքարկել է առաջին ատյանի դատարանի որոշումը և պատրաստվում է առողջացման ծրագիր ներկայացնել:
«Այնպես չէ, որ միանշանակ մենք ասենք, որ երկու ամսից կամ երեք ամսից կամ չորս ամսից մենք միանգամից դիմելու ենք ու գույքը վաճառելու ենք: Կազմակերպությունը կարող է ներկայացնել ֆինանսական առողջացման ծրագիր», - նշեց Արման Սահակյանը:
«Սթար»-ը, մինչդեռ, ճգնաժամի հիմնական պատճառ համարում է մրցակից ընկերությունների գործալաոճը: Առևտրային ցանցի մենեջեր Լիդա Քոչարյանը «Ազատություն» ռադիոկայանի ուղարկած գրավոր պատասխաններից մեկում նշում է, թե մրցակից ընկերությունները ներմուծվող առանցքային ապրանքատեսակների մանրածախ և մեծածախ գների միջեւ գրեթե տարբերություն չեն թողնում, ինչը խանգարում է երկրում մանրածախ առևտրի զարգացմանը:
Թեև պատասխանում չի նշվում, թե որ ընկերությունների մասին է խոսքը, վերջին շրջանում մամուլում շրջանառվում է «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցը:
«Երևան սիթի»-ում, ինչպես նաև «ՍԱՍ»-ում հրաժարվեցին մեկնաբանել երբեմնի մրցակից ընկերության գնահատականները: