Ոստիկանությունը հերթական ապօրինի գործողությունն է կատարում Երևանի Կոմիտաս 5 հասցեում: Ոստիկանական կարգախումբը ուժի գործադրման միջոցով այդ հասցեում կատարվող շինարարության դեմ բողոքող բնակիչներին դուրս է մղել շինհրապարակից և թույլ չի տալիս, որ նրանք շարունակեն իրենց ակցիան: Ներկայումս Ոստիկանության օգնությամբ և հսկողության ներքո սեփականատերը շարունակում է շինարարական աշխատանքը: Հիշեցնենք, որ բնակիչները համաձայն չեն իրենց բակի տարածքի հաշվին կատարվող այդ շինարարության հետ և մի քանի օր պիկետի միջոցով դադարեցրել էին այն:
Նախախորհրդարան. «Ոստիկանության հերթական ապօրինությունը»
Ոստիկանությունը հերթական ապօրինի գործողությունն է կատարում Երևանի Կոմիտաս 5 հասցեում: Ոստիկանական կարգախումբը ուժի գործադրման միջոցով այդ հասցեում կատարվող շինարարության դեմ բողոքող բնակիչներին դուրս է մղել շինհրապարակից և թույլ չի տալիս, որ նրանք շարունակեն իրենց ակցիան: Ներկայումս Ոստիկանության օգնությամբ և հսկողության ներքո սեփականատերը շարունակում է շինարարական աշխատանքը: Հիշեցնենք, որ բնակիչները համաձայն չեն իրենց բակի տարածքի հաշվին կատարվող այդ շինարարության հետ և մի քանի օր պիկետի միջոցով դադարեցրել էին այն:
Նախախորհրդարան նախաձեռնություն