Աշխարհ

16.08.2013 16:43


Թուրքիան կտրականապես դեմ չէ Սիրիայում քրդական ինքնավար շրջանի ստեղծմանը

Թուրքիան կտրականապես դեմ չէ Սիրիայում քրդական ինքնավար շրջանի ստեղծմանը

Պաշտոնական Անկարան հայտարարել է, թե Թուրքիան կտրականապես դեմ չէ Սիրիայի հյուսիսում քրդական ինքնավար շրջանի ստեղծմանը, գրում է Hurriyet թերթը:

Ըստ թերթի տեղեկությունների՝ Թուրքիայի ԱԳՆ և հետախուզական ծառայությունների ներկայացուցիչները օգոստոսի 14-ին հանդիպել են Սիրիայում քրդերի ներկայացուցիչ Սալեհ Մուսլիմի հետ։ Հանդիպման ժամանակ թուրք պաշտոնյաները նշել են, թե ինչ պայմաններով են համաձայն Սիրիայի հյուսիսում քրդական ինքնավարության ձևավորմանը: Նրանք նաև հստակեցրել են, որ համապատասխան որոշումները պետք է ընդունվեն Սիրիայում ժողովրդավարության հաստատումից հետո:

Այս խորագրի վերջին նյութերը