Լրահոս

16.07.2009 17:01


Սևանա լճի ափամերձ հատվածի մաքրման ակցիա

«Ամերիկյան շրջանավարտների ասոցիացիան»  ԱՄՆ Պետդեպարտամենտի աջակցությամբ և «Սևան» ազգային պարկի հետ համատեղ կազմակերպում է Սևանա լճի ափամերձ հատվածի մաքրման ակցիա, որն «ԱՄՆ շրջանավարտները բնապահպանական շարժման գործում» ծրագրի շրջանակներում իրականացվող երկրորդ միջոցառումն է: Այս տարվա մայիս ամսին ԱՇԱ-ի կողմից Սևանում կազմակերպվել էր մեկ այլ բնապահպանական միջոցառում՝ «Երկրի օր 2009», որի նպատակն էր բարձրացնել Գեղարքունիքի մարզի դպրոցահասակ երեխաների բնապահպանական իրազեկության մակարդակը և խթանել մատաղ սերնդի բնապահպանական դաստիարակությունը: 

Մաքրման աշխատանքներից հետո.

  Բարձրակարգ էկոլոգ-մասնագետները կներկայացնեն Սևանա լճի պատմությունն ու հիմնախնդիրները, ինչպես նաև ներկայումս Հայաստանում առկա հրատապ էկոլոգիական խնդիրները, կպատասխանեն մասնակիցների հարցերին:

  Նախատեսվում է նաև Սևանա լճին նվիրված վիկտորինա, հաղթողներին կտրվեն հուշանվերներ:

Մեկնումը՝  հուլիսի 18, 2009    ժ. 9:00   Բաղրամյան պող. 1  հասցեից

«Ամերիկյան շրջանավարտների ասոցիացիա» ՀԿ

Այս խորագրի վերջին նյութերը