Մեկնաբանություն

17.08.2013 13:09


Տիգրան Սարգսյանի օֆշորային արձակուրդը

Տիգրան Սարգսյանի օֆշորային արձակուրդը

Երբ ի հայտ եկան վարչապետ Տիգրան Սարգսյանի օֆշորային կյանքի մանրամասները, նա «սուխոյ ատկազի» մարտավարությունն ընտրեց։ Հանցանքի վայրում բռնված գողն այդպես իրեն չէր պահի, ինչպես որ վարչապետը պահեց՝ դեմքին բարեպաշտ քրիստոնեայի արտահայտություն տալով։

Ըստ «Հայկական աշխարհի» ճարտարապետի՝ ինչ որ չարագործներ իր անունից Կիպրոսի օֆշորում կազմակերպություն են գրանցել և նենգաբար մի քանի միլիոն դոլար փոխանցել այդ կազմակերպությանը։

Տիգրան Սարգսյանի «հոգևոր օրթախ» Նավասարդ Կճոյանն էլ է պնդում, որ իրենք բանից «բեխաբար» են եղել և զբաղվել են բացառապես աստվածահաճո գործերով, իսկ օֆշորային եռյակի մյուս ներկայացուցիչը՝ Աշոտ Սուքիասյանը, մաֆիայի բոլոր կանոնների համաձայն իր վրա վերցրեց մեղքերը։ Դե Աշոտը կարող է Քենեդու սպանությունն էլ իր վրա վերցնել, քանզի «չվել» է տաք երկրներ և «անհասանելի» դարձել դոգերով համալրված ՀՀ ոստիկանության համար։

Բացի «ադամանդագործ» Աշոտի նետած «մեղայական» փրկօղակից, վարչապետը նաև լրացուցիչ «ալիբի» ներկայացրեց հանրությանը։ Նա հայտարարեց, որ գործարար Փայլակ Հայրապետյանի ձեռքից սեփականությունը «կուլտուրական» ձևով խլելու գործիքի դեր կատարող օֆշորային այդ կազմակերպության գրանցման օրն ինքը Չեխիայում հայ լրագրողների աչքի առաջ է եղել։

Դե եթե լրագրողների աչքի առաջ լինելը ալիբի է համարվում, ապա նույն այդ տրամաբանությամբ կարող ենք պնդել, որ այժմ վարչապետն օֆշորային արձակուրդի մեջ է, քանզի նրա տեղը ոչ ոք չգիտի ու բացի այդ՝ նրան լրագրողներ չեն ուղեկցում։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը