Լրահոս

16.07.2009 17:06


ՀՅԴ–ն պատրաստ է խրամատներում կռվել ՀԱԿ–ի կողքին

ՀՅԴ–ն պատրաստ է խրամատներում կռվել ՀԱԿ–ի կողքին

-Մադրիդյան սկզբունքներում շեղում կա։ Այս նորացված սկզբունքներում կարգավիճակի հարցը ամենահետին պլան է մղված։ Այնտեղ նշված է, որ երեք իրավահավասար սկզբունքներ կան՝ կապված ուժի կիրառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման հետ։ Տեքստի մեջ ինքնորոշման իրավունքի հետ կապված որևէ արձագանք չկա։ Մենք չենք ստանում կարգավիճակ, որը բխում է մեր շահերից։ Չեմ խոսում միջանցքից, որն անվտանգության երաշխիքներ չի ապահովում։ Շատ լուրջ հարցեր կան, որոնցից ելնելով՝ ասում ենք, որ այս սկզբունքները շեղված են մեր իսկ որդեգրած հայեցակարգից և ռազմական դոկտրինի պահանջներից,- Մադրիդյան սկզբունքները մեկնաբանելով՝ ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։

Այս առումով նա կարևորել է ազգային համախմբումը և միասնականությունը ԼՂՀ-ի  հարցի շուրջ, ասելով, որ եթե 1988թ. խնդիր ունեինք միավորվելու, ապա այսօր խնդիր կա՝ թույլ չտալ, որ մեզ բաժանեն։ Նրա համոզմամբ՝ պետք է միասնական ճակատ ստեղծել, և ինքը չէր ցանկանա այս հարցում որևէ տարանջատում անել։

-Եթե մեզ մի երկու-երեք հարց չի միավորելու, չի միավորելու մեզ, ԲՀԿ-ին, ՀՀԿ-ին, ՀԱԿ-ին, բոլոր ուժերին,  մենք դատապարտված ենք լինելու անընդհատ կորուստներ տալ, և անիմաստ է խոսել ընդհանրապես Հայաստանի քաղաքական ուժ լինելու մասին։ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները լսում ենք։ Աստված մի արասցե, վաղը պատերազմ սկսվեց, նույն հարցը կարող եք տալ վաղը և ասել՝ պատրա՞ստ եք ՀԱԿ-ի հետ խրամատներում կռվել։ Իհարկե, պատրաստ ենք։ Ուրիշ բան կարելի՞ է մտածել,- մասնավորապես Հայ ազգային կոնգրեսի հետ համագործակցության վերաբերյալ ասել է Ա. Ռուստամյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը