Իշխանական կոմսոմոլի՝ բազեականների, հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանն անդրադարձել է Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններին՝ նշելով, որ մեզ համար թերևս ամենաձեռնտուն կլիներ, որ գործող Նախագահ Իլհամ Ալիևը հաղթեր:
Սարգսյանը հույս է հայտնել, որ եթե Ալիևը կարողանա կամք դրսևորել և վեր կանգնել հայատյացության դրսևորումներից, ապա մեզ համար ամենաընդունելի և նախընտրելի տարբերակը դա է։
Նկատենք, որ օրերս ադրբեջանցիների ձեռքն ընկած հայ զինվորի հետ տեղի ունեցածի, Բաքվի՝ Երևանը գրավելու հավակնությունների, մեր դեմ պատերազմի պատրաստվող Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունների և սահմանային միջադեպերի ֆոնին Ալիևից բարի կամքի դրսևորում ակնկալելն առնվազն միամտություն է։
Իսկ եթե Բաղրամյան 26–ում որոշել են նմանատիպ «մեսիջներով» ցուցաբերել «կրեածիվ» և «նախաձեռնողական» մոտեցում, ապա ստացվել է ինչպես միշտ, այսինքն՝ վատ։
Թույլ տանք մեզ ենթադրել, որ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդն ամենայն հավանականությամբ անկեղծ է եղել Ալիևի պահով, քանզի տեսակը նույն տեսակի հանդեպ միշտ էլ համակրանքով է լցված լինում։
Գոնե ենթագիտակցական մակարդակով Սարգսյանն, իրոք, Ալիևի երկրպագուն է և կուզենա, որ նա վերարտադրվի, քանզի վերջինիս հաջողվել է Ադրբեջանում կառուցել մի համակարգ, որի մասին երազում է Սարգսյանը, բայց դեռ որոշակի դիմադրության է հանդիպում։ Ճիշտ է, Սարգսյանի ձգտումների արդյունքում «Հայկական աշխարհը» վերջին հինգ տարվա ընթացքում համալրվել է Հայաստանի բնակչության 15 տոկոսի չափով, բայց դիմադրության չնչին ռեսուրս մեր երկրում դեռ մնացել է, քանզի իշխանությանը չի հաջողվել պոտենցիալ բոլոր հեղափոխականներից ձերբազատվել։
Դատելով ամենից՝ Սարգսյանի մոտ մի տեսակ բարի նախանձ կա առ Ալիև, քանզի վերջինս հաջողացրել է ցմահ սուլթան դառնալու մեխանիզմ ստեղծել՝ ընդդիմադիր տարածքը զիջելով սեփական կնոջը։ Դա նույնն է, թե Հայաստանում մենք ընդդիմություն ունենայինք ի դեմս, ասենք, Սաշիկի։ Փա՛ռք Աստծո, դեռ դրան չենք հասել, բայց Սարգսյանը ջանք ու եռանդ չի խնայում այդպիսի համակարգ ստեղծելու համար։
Թող զարմանալի չթվա՝ Ալիևն էլ է կողմ, որպեսզի Հայաստանի նախագահի պաշտոնում մնա Սերժ Սարգսյանը, բայց ոչ թե տեսակային «սոլիդարությունից» ելնելով, այլ շատ ավելի առարկայական պատճառներով։
Ուրիշ էլ ո՞ւմ, եթե ոչ Սարգսյանին պետք է «բալետ» անեն Բաքվում։
Սերժ Սարգսյանը հետևողականորեն «Հայկական աշխարհ» է ստեղծում, հայ–ռուսական հարաբերությունները փչացնելով՝ քանդում է ՀՀ և ԼՂՀ շուրջ ձևավորված անվտանգության համակարգը և հակահայկական բոլոր գործընթացներում նախաձեռնողականություն է ցուցաբերում։
Ասել է թե՝ Ալիևի ու Սարգսյանի համակրանքը փոխադարձ է, բայց տարբեր մոտիվներով։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանը պետք է ձերբազատվի Ալիևին ձեռնտու այս իշխանությունից։
Երկու նախագահ, երկուսն էլ ...

Սևակ Մինասյան