Իր նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ««Ոստիկանությանմասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։
Որոշման ընդունումը բխում է շրջանառության մեջ դրված ««Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծից, որը ՀՀ Ազգային Ժողովում անցել է երկրորդ ընթերցումը։ Այն ամրագրում է հոգեկան հիվանդությամբ տառապող անձանց իրավունքները, իսկ «Ոստիկանության մասին» օրենքում առաջարկվող լրացումները կոչված են կարգավորելու հասարակական վայրերում շրջապատի համար վտանգ ներկայացնող հոգեկան խանգարում ունեցող կամ կասկածվող անձանց ոստիկանության աշխատակիցների կողմից ոստիկանության բաժին բերման ենթարկելու դեպքում վերջիններիս հետագա գործողությունները։ Օրինագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով։
Փոփոխություններ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում
Իր նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ««Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։