Ըստ Սերժ Սարգսյանի, մեզ ձեռնտու է ժողովրդավարական Ադրբեջանը, իսկ ամենաձեռնտուն այն կլինի, որ առաջիկա նախագահական ընտրություններում հաղթի Իլհամ Ալիեւը: Ժողովրդավարության մասին ահա այսպիսի պատկերացում. Ալիեւի եւ ընդհանրապես որեւէ նախագահի պաշտոնավարման երկարաձգում 3-րդ, 4-րդ, 5-րդ ...10-րդ ժամկետներում... Ի վերջո, ցմահ պաշտոնավարում... Ես չգիտեի, որ սա է ժողովրդավարությունը: Իսկ դո՞ւք...
Հետաքրքիր է, Սերժ Սարգսյանին «արեւմտամետ գործիչ» հռչակողները ինչպես են գնահատում նրա այս հայտարարությունը: Հիմա սա արեւմտամետ գործչի՞, թե՞ սուլթանատի երկարակեցությունը խրախուսող անձի հայտարարություն է:
Գուցե ընդունե՞ն, որ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը նույն կերպ են ընկալում ժողովրդավարությունը: Ոչ թե ապարդյուն փորձեր գործադրեն ավելի քան ծանոթ ավտորիտար մեթոդներով երկիրը ղեկավարող անձից կերտելու արեւմտամետի կերպար:
Պակաս հետաքրքիր չէ նաեւ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Վիլֆրիդ Մարտենսի արձագանքը Սերժ Սարգսյանի հայտարարությանը: Եթե, իհարկե, արձագանքի:
Քանզի ԵԺԿ-ին անդամակցած Հանրապետական կուսակցության առաջնորդը ԵԺԿ Արեւելյան գործընկերության առաջնորդների բոլոր գագաթնաժողովներում կարեւորել է ժողովրդավարական բարեփոխումները. «Համոզված ենք, որ Արևելյան գործընկերության առաքելությունը լիարժեքորեն իրականացված կլինի այն դեպքում, երբ բոլոր գործընկեր երկրները հավասարապես հանձնառու լինեին ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելուն»:
Մինչդեռ, դատելով Ալիեւին վերընտրված տեսնելու մասին արած Սերժ Սարգսյանի հայտարարությունից՝ նրա մոտ մտածողության գաղջություն է նկատվում, ինչն առնվազն կասկած է հարուցում, թե ՀՀԿ ղեկավարն իրականում կողմ է «ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելուն»:
Պակաս հետաքրքիր չէ իմանալ, թե՝ այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանն այդ ո՞ր Ալիեւին է այսօր կրկին ուզում տեսնել Ադրբեջանի նախագահի պաշտոնում:
Երբ նա մոտ մեկ տարի առաջ, 2012 թվականի հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած ԵԺԿ համագումարում հայտարարում էր. «Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգությունը եվրոպական անվտանգության անբաժանելի մասն է: Մենք այլընտրանք չենք տեսնում փոխզիջումների հիման վրա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացին: Վերջերս Եվրոպական միության անդամ երկրի կողմից արտահանձնված մարդասպանին հերոսացնելով` Ադրբեջանը մարտահրավեր նետեց ողջ քաղաքակիրթ մարդկությանը, ևս մեկ անգամ ապացուցեց, որ այլատյացությունն այդ երկրի պաշտոնական քաղաքականությունն է և անմիջական սպառնալիք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության համար»:
Մեկ տարի անց, ինչ է, Ալիեւ-կրտսերը փոխվե՞ց, երբ հենց ինքն է եղել եւ մնում այլատյացության քաղաքականություն գաղափարախոսն ու իրականացնողը:
Կարելի է կարծել, թե Սերժ Սարգսյանն իր նախկինում արած հայտարարությունները չի հիշում:
Ինչպես օրինակ, ավելի վաղ ԵԽԽՎ-ում արած այն հայտարարությունը, երբ վստահեցրեց, որ Հայաստանն իր ժողովրդին պատրաստում է խաղաղության, իսկ Ադրբեջանը՝ պատերազմի:
Հիմա պարզվում է՝ իր ժողովրդին պատերազմի պատրաստող Ալիեւը, որը 4 միլիարդ դոլարի զենք է գնել ՌԴ-ից, ամենաձեռնտուն է Սերժ Սարգսյանի համար:
Գուցե բազեականների առաջ սիրտը բացելով Սարգսյանն ա՞յլ բան է ակնարկում, ինչն արդեն «վերծանել» են շատերը:
Խոսքը նաեւ ի՛ր նախագահական երկարակեցությունն ապահովելու մասին է, եւ այդ հարցում նրան կօգնի Ալիեւի նախադեպը:
Առա՛ջ պոռալով՝ հետ-հետ կերթա
Օգնեք հասկանալ...
Ըստ Սերժ Սարգսյանի, մեզ ձեռնտու է ժողովրդավարական Ադրբեջանը, իսկ ամենաձեռնտուն այն կլինի, որ առաջիկա նախագահական ընտրություններում հաղթի Իլհամ Ալիեւը:
Ժողովրդավարության մասին ահա այսպիսի պատկերացում. Ալիեւի եւ ընդհանրապես որեւէ նախագահի պաշտոնավարման երկարաձգում 3-րդ, 4-րդ, 5-րդ ...10-րդ ժամկետներում... Ի վերջո, ցմահ պաշտոնավարում...
Ես չգիտեի, որ սա է ժողովրդավարությունը: Իսկ դո՞ւք...
Հետաքրքիր է, Սերժ Սարգսյանին «արեւմտամետ գործիչ» հռչակողները ինչպես են գնահատում նրա այս հայտարարությունը: Հիմա սա արեւմտամետ գործչի՞, թե՞ սուլթանատի երկարակեցությունը խրախուսող անձի հայտարարություն է:
Գուցե ընդունե՞ն, որ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը նույն կերպ են ընկալում ժողովրդավարությունը: Ոչ թե ապարդյուն փորձեր գործադրեն ավելի քան ծանոթ ավտորիտար մեթոդներով երկիրը ղեկավարող անձից կերտելու արեւմտամետի կերպար:
Պակաս հետաքրքիր չէ նաեւ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Վիլֆրիդ Մարտենսի արձագանքը Սերժ Սարգսյանի հայտարարությանը: Եթե, իհարկե, արձագանքի:
Քանզի ԵԺԿ-ին անդամակցած Հանրապետական կուսակցության առաջնորդը ԵԺԿ Արեւելյան գործընկերության առաջնորդների բոլոր գագաթնաժողովներում կարեւորել է ժողովրդավարական բարեփոխումները. «Համոզված ենք, որ Արևելյան գործընկերության առաքելությունը լիարժեքորեն իրականացված կլինի այն դեպքում, երբ բոլոր գործընկեր երկրները հավասարապես հանձնառու լինեին ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելուն»:
Մինչդեռ, դատելով Ալիեւին վերընտրված տեսնելու մասին արած Սերժ Սարգսյանի հայտարարությունից՝ նրա մոտ մտածողության գաղջություն է նկատվում, ինչն առնվազն կասկած է հարուցում, թե ՀՀԿ ղեկավարն իրականում կողմ է «ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելուն»:
Պակաս հետաքրքիր չէ իմանալ, թե՝ այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանն այդ ո՞ր Ալիեւին է այսօր կրկին ուզում տեսնել Ադրբեջանի նախագահի պաշտոնում:
Երբ նա մոտ մեկ տարի առաջ, 2012 թվականի հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած ԵԺԿ համագումարում հայտարարում էր. «Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգությունը եվրոպական անվտանգության անբաժանելի մասն է: Մենք այլընտրանք չենք տեսնում փոխզիջումների հիման վրա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացին: Վերջերս Եվրոպական միության անդամ երկրի կողմից արտահանձնված մարդասպանին հերոսացնելով` Ադրբեջանը մարտահրավեր նետեց ողջ քաղաքակիրթ մարդկությանը, ևս մեկ անգամ ապացուցեց, որ այլատյացությունն այդ երկրի պաշտոնական քաղաքականությունն է և անմիջական սպառնալիք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության համար»:
Մեկ տարի անց, ինչ է, Ալիեւ-կրտսերը փոխվե՞ց, երբ հենց ինքն է եղել եւ մնում այլատյացության քաղաքականություն գաղափարախոսն ու իրականացնողը:
Կարելի է կարծել, թե Սերժ Սարգսյանն իր նախկինում արած հայտարարությունները չի հիշում:
Ինչպես օրինակ, ավելի վաղ ԵԽԽՎ-ում արած այն հայտարարությունը, երբ վստահեցրեց, որ Հայաստանն իր ժողովրդին պատրաստում է խաղաղության, իսկ Ադրբեջանը՝ պատերազմի:
Հիմա պարզվում է՝ իր ժողովրդին պատերազմի պատրաստող Ալիեւը, որը 4 միլիարդ դոլարի զենք է գնել ՌԴ-ից, ամենաձեռնտուն է Սերժ Սարգսյանի համար:
Գուցե բազեականների առաջ սիրտը բացելով Սարգսյանն ա՞յլ բան է ակնարկում, ինչն արդեն «վերծանել» են շատերը:
Խոսքը նաեւ ի՛ր նախագահական երկարակեցությունն ապահովելու մասին է, եւ այդ հարցում նրան կօգնի Ալիեւի նախադեպը:
Կիմա Եղիազարյան