ԵՄ–ն Սերժ Սարգսյանին փող է խոստացել ասոցացման համաձայնագրին միանալու դիմաց։ Այսինքն՝ ոչ միայն Սարգսյանի տոկոսները «խփելու» համար են ընտրակաշառք տալիս, այլ նաև Սարգսյանին են տալիս։ Ասոցացման «ընտրակաշառք»։
Թե ուրիշ էլ ինչ են խոստացել ՀՀԿ ղեկավարին և ինչի դիմաց, կիմացվի իշխանափոխությունից հետո։ Իսկ առայժմ մենք ականատեսն ենք հին ու նոր, ծեր ու ջահել «դհոլների» շքահանդեսին։
Հայաստանի ու Ղարաբաղի շահերի դեմ ուղղված քարոզչության գործում Բաղրամյան 26–ը ներգրավել է ձեռքի տակ եղածը։ Օգտագործվում են ինչպես նորաթուխները, այնպես էլ բազմակի օգտագործվածները։
Դրոշների վրա գրել են «Սերժ Սարգսյանը (բնականաբար՝ Սաշիկի ձեռքը բռնած) մեզ տանում է դեպի առաջադեմ Եվրոպա» սուպերդեմագոգիկ կարգախոսը և անցել գործի։
Թուրքական շահերի լոբբիստներից («lragir.am», ղարաբաղցի ռենեգատներ և սրանց հավասարեցված սուբյեկտներ) զատ աչքի են ընկնում նաև քաղաքական անմեղսունակներն ու պաթոլոգիկ ինքնահավանները։ Վերջիններիս մեջ առանձնանում է Պարույր Հայրիկյանը, ում Բաղրամյան 26–ում որոշել են երկրորդ «կռուգ» օգտագործել. դե մարդը պետպատվերով բուժման կուրսեր է անցնում արտերկրում ու պետք է ստացած յուրաքանչյուր «վիտամինի» դիմաց բազում մանր ծառայություններ մատուցի։ Եվ մատուցում է։
Մատուցում է ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանին (Կալուգայի Սամվել) և նրա ՀՀԿ–ական եղբայր Կարեն Կարապետյանին պատկանող «Տաշիր Գրուպից» ֆինանսավորվող ու «հակաօլիգարխիկ» պայքարի ռահվիրա հանդիսացող «1in.am»–ի էջերից։
Դատելով ամենից՝ նախագահական վերջին ընտրությունները հաջող բիզնես գործարքի վերածած Պարույր Հայրիկյանին դուր է եկել այդ ամենը, և նա շարունակում է այսպես ասած մնացորդային ռեժիմով հաճախորդություն անել Սերժ Սարգսյանի համար (բնականաբար՝ իմպերիալիստական Ռուսաստանի դեմ «գաղափարական» պայքարի շրջանակներում)։
Թե ինչ արժե Պարույր Հայրիկյանի «հակաիմպերիալիստական» պայքարը, բոլորս համոզվեցինք մի քանի ամիս առաջ, երբ նա ընտրությունները հետաձգելու մասին դիմում ներկայացնելով ՍԴ՝ բորսայական սակարկության էր հանել իր «վիրավոր» թևն ու խոցված սիրտը, ընդ որում՝ դա անելով ամենանողկալի ձևով ու հանրության աչքի առաջ։ Անգամ ՍԴ շենքից մի քիչ ներքև կանգնող «թիթեռնիկներն» այդպես «ափաշքարա» առևտոր չեն անում իրենց մարմնով, ինչպես որ Պարույրն էր «հակաիմպերիալիստական» դեմագոգիայի օգնությամբ «զրոների» հարցը լուծում դրա մեծ մասնագետ Սարգսյանի հետ։
Եվ այսքանից հետո այս մարդը խոսում է արևմտյան արժեքներից ու փրփուրը բերանին պայքարում ՀՀ–ԵՄ ասոցացման պայմանագրի օգտի՞ն։
Իրականում Պարույրին հետաքրքրում է իր ասոցացումը Սերժի, ավելի ճիշտ՝ պետպատվերի բերած բարիքներ հետ և ուրիշ ոչինչ։
Եթե պետք լինի, ապա «ֆեյք» ընտրությունների ժամանակ Սարգսյանի համար մրցակցային ֆոն ապահոված քաղաքական այդ ծաղրածուն իսլամական երկրների լիգայի հետ էլ կասոցացվի։ Կարևորը «վիտամիններն» են։
Ի՞նչ արժե Պարույր Հայրիկյանի «հակաիմպերիալիզմը»

Սևակ Մինասյան