Ինչպես արդեն տեսանելի է, Բաղրամյան 26–ը Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական արկածախնդրությունն ու առաջին հանրապետության կորստի պատճառ դարձած Սևրի պայմանագիրը հիշեցնող ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագրին միանալն արդարացնելու համար մարտի է նետել բոլոր տիպի հաճախորդներին, ինչպես նաև ծերունական մառազմով տառապող ժամկետանց գործիչներին։
Գործի են անցել նաև բոլշևիկյան մնացուկները, որոնց մեջ հատկապես աչքի է ընկնում քաղաքական հաջողակ կոմերսանտ Պարույր Հայրիկյանը, ով «իմպերիալիստական Ռուսաստանի» դեմ պայքարը վերածել է բիզնես–նախագծի և շարունակում է իր «ֆեյքությունը»։
Հայրիկյանից հետ չի մնում «դիսիդենտության» գծով նրա կոլեգա Ռազմիկ Զոհրաբյանը։ Վերջինս ակնհայտորեն խնդիր է դրել առաջ անցնել «դարակազմիկ» մտքեր հայտնող Գալուստ Սահակյանից և Սերժին քծնելու գործում խլել դափնիները օդիոզ երիտհանրապետականներից։
Տխրահռչակ «1in.am»–ի հետ զրույցի ընթացքում անդրադառնալով ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագրին և Հայաստանի անվտանգության համակարգին առնչվող երաշխիքներին՝ Ռ.Զոհրաբյանն անմեղսունակության ու կատարյալ ախմախության ցուցահանդես–վաճառք է կազմակերպել։
Ըստ նրա՝ եթե Հայաստանը ասոցացման համաձայնագրի անդամ դառնա, ապա Ադրբեջանի հետ հնարավոր պատերազմի դեպքում Եվրոպան արդեն իրավական հնարավորություն կունենա ճնշում գործադրել այն երկրների վրա, ովքեր կփորձեն խախտել խաղաղությունը:
Լրագրողի այն հարցին, թե ո՞ւր է այն երաշխիքը, որ ԵՄ-ն տարածաշրջանի կամ Հայաստանի համար անվտանգության երաշխավոր կլինի, չէ՞ որ դեռ հայտնի չէ՝ ստորագրվելիք համաձայնագրերում կա՞ նման երաշխիք, Զոհրաբյանը ցնցող պատասխան է տվել։
«Անպայման չէ, որ այդ երաշխիքներն ուղղակիորեն թղթի վրա գրված լինեն»,– նշել է ԵՄ–ի հետ Հայաստանի ասոցացման համաձայնագիրը չտեսած, բայց անվտանգության հարցերի նորաթուխ փորձագետ դարձած ՀՀԿ փոխնախագահը։
Փաստորեն, եվրոպացիները համաձայնագրի վրա Հայաստանին անվտանգության երաշխիքներ չեն տվել, բայց Ռազմիկին աչքով–ունքով հասկացրել են, որ պատերազմի դեպքում անպայման օգնության կհասնեն։ Երևի այնպես, ինչպես ռուս–վրացական հնգօրյա պատերազմի օրերին հասան։
Տեղին է հիշեցնելը, որ սույն անմեղսունակը քաղաքային տրանսպորտի ծառայություններից օգտվելու թանկացման պատճառ էր համարում միջազգային դավադրությունը։
Ռազմիկ Զոհրաբյանի կարծիքով՝ դրսի «մութ ուժերը» թանկացրել են ավտոմեքենայի «զապչաստը», որպեսզի Տարոն Մարգարյանը ստիպված բարձրացնի իր ու իր նմաններին պատկանող երթուղային գծերից օգտվելու գինը, որպեսզի դա էլ իր հերթին ցնցի Հայաստանը։
Ահա այսպիսի «զապչաստային գեոպոլիծիկայի» մասնագետ է սովետական տարիներին այլախոհ համարվող ՌազմիկԶոհրաբյանը։
Կարեն Հակոբջանյան
Հ.Գ.։ Անոնսի կարգով տեղեկացնենք, որ մինչև վարդապետի խազը «փչացնելու» ենք բոլոր այն դեմագոգներին և «զապչաստային գեոպոլիծիկայով» զբաղվողներին, ովքեր «արևմտամետ» դիրքերից ծառայություններ են մատուցում ոչ պակաս «արևմտամետ» Սերժ Սարգսյանին և գովերգում Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի անվտանգության համակարգը փլուզող նրա քաղաքականությունը։ Հետո չասեք, թե խփեցինք առանց նախազգուշացման։
Այնպես ենք «փչացնելու» ղուկասղուկասյանների հետևորդներին, որ շունը ձեռքներից հաց չվերցնի։
Այժմ «պլանի» տակ է հայտնվել տարատեսակ ամբիոններից ծովից ծով Հայաստան պահանջող, բայց գործնականում «Լճից լիճ Հայաստան» նախագծի շրջանակներում ստեղծված քարոզչական կլիշեներով հանդես եկող Արա Պապյանը։
Թուրքի դեմ վիրտուալ ելույթներ ունեցողին պարզվում է խիստ նյարդայնացրել է զինված թուրք սահմանախախտին վերացնելը ռուս սահմանապահների կողմից։ Պապյանն այդտեղ Հայաստանի դեմ ուղղված ռուսական դավադրություն է տեսնում և մտահոգվում սահմանախախտի սպանությամբ (ինչպիսի՜ հոգատարություն թուրք սահմանախախտի նկատմամբ, այն էլ՝ «թունդ պահանջատիրոջ» կատարմամբ)։ Ահա այսպիսին է լինում «պահանջատիրության» և կենցաղային խնդիրների մեջ խճճվածների վարքագիծը։
Հարգարժան «թունդ պահանջատեր» Պապյանին ուզում ենք զգուշացնել, որ կարմիր գիծը հատելու դեպքում շատ կոպիտ ցավեցնելու ենք։ Չէինք ուզենա դա անել, բայց ստիպված ենք լինելու։
«Պլանի» տակ են նաև բոլոր այն «դիշովկեքը», ովքեր սորբոնների կամ եսիմինչ կենտրոնների աշխատակիցների անվան տակ դեմքի լուրջ արտահայտությամբ «ծակպրոֆեսորություն» են անում թուրք–ադրբեջանական շահերի լոբբինգով զբաղվող «lragir.am»–ների էջերից և Հայաստանի տարածքների կորստի մասին խոսում այնպես կարծես խոսքը թաշկինակի մասին է։
Հայկմարտիրոսյանները ու մյուսները պետք է լավ իմանան, որ տաքուկ տեղերից մեր երկրի կորուստների մասին «ձեռքի հետ» ճամարտակելը և «փորձագիտական» խոպանչիությամբ զբաղվելը ոչ պակաս է պատժվելու, քան մյուսների դեպքում է սպասվում։
Հայաստանի անվտանգության դեմ ուղղված քարոզը վաղեմության ժամկետ չունի։ Ականջներիդ օ՛ղ արեք։
«Զապչաստային գեոպոլիծիկայի» ռահվիրաները
Ինչպես արդեն տեսանելի է, Բաղրամյան 26–ը Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական արկածախնդրությունն ու առաջին հանրապետության կորստի պատճառ դարձած Սևրի պայմանագիրը հիշեցնող ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագրին միանալն արդարացնելու համար մարտի է նետել բոլոր տիպի հաճախորդներին, ինչպես նաև ծերունական մառազմով տառապող ժամկետանց գործիչներին։
Գործի են անցել նաև բոլշևիկյան մնացուկները, որոնց մեջ հատկապես աչքի է ընկնում քաղաքական հաջողակ կոմերսանտ Պարույր Հայրիկյանը, ով «իմպերիալիստական Ռուսաստանի» դեմ պայքարը վերածել է բիզնես–նախագծի և շարունակում է իր «ֆեյքությունը»։
Հայրիկյանից հետ չի մնում «դիսիդենտության» գծով նրա կոլեգա Ռազմիկ Զոհրաբյանը։ Վերջինս ակնհայտորեն խնդիր է դրել առաջ անցնել «դարակազմիկ» մտքեր հայտնող Գալուստ Սահակյանից և Սերժին քծնելու գործում խլել դափնիները օդիոզ երիտհանրապետականներից։
Տխրահռչակ «1in.am»–ի հետ զրույցի ընթացքում անդրադառնալով ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագրին և Հայաստանի անվտանգության համակարգին առնչվող երաշխիքներին՝ Ռ. Զոհրաբյանն անմեղսունակության ու կատարյալ ախմախության ցուցահանդես–վաճառք է կազմակերպել։
Ըստ նրա՝ եթե Հայաստանը ասոցացման համաձայնագրի անդամ դառնա, ապա Ադրբեջանի հետ հնարավոր պատերազմի դեպքում Եվրոպան արդեն իրավական հնարավորություն կունենա ճնշում գործադրել այն երկրների վրա, ովքեր կփորձեն խախտել խաղաղությունը:
Լրագրողի այն հարցին, թե ո՞ւր է այն երաշխիքը, որ ԵՄ-ն տարածաշրջանի կամ Հայաստանի համար անվտանգության երաշխավոր կլինի, չէ՞ որ դեռ հայտնի չէ՝ ստորագրվելիք համաձայնագրերում կա՞ նման երաշխիք, Զոհրաբյանը ցնցող պատասխան է տվել։
«Անպայման չէ, որ այդ երաշխիքներն ուղղակիորեն թղթի վրա գրված լինեն»,– նշել է ԵՄ–ի հետ Հայաստանի ասոցացման համաձայնագիրը չտեսած, բայց անվտանգության հարցերի նորաթուխ փորձագետ դարձած ՀՀԿ փոխնախագահը։
Փաստորեն, եվրոպացիները համաձայնագրի վրա Հայաստանին անվտանգության երաշխիքներ չեն տվել, բայց Ռազմիկին աչքով–ունքով հասկացրել են, որ պատերազմի դեպքում անպայման օգնության կհասնեն։ Երևի այնպես, ինչպես ռուս–վրացական հնգօրյա պատերազմի օրերին հասան։
Տեղին է հիշեցնելը, որ սույն անմեղսունակը քաղաքային տրանսպորտի ծառայություններից օգտվելու թանկացման պատճառ էր համարում միջազգային դավադրությունը։
Ռազմիկ Զոհրաբյանի կարծիքով՝ դրսի «մութ ուժերը» թանկացրել են ավտոմեքենայի «զապչաստը», որպեսզի Տարոն Մարգարյանը ստիպված բարձրացնի իր ու իր նմաններին պատկանող երթուղային գծերից օգտվելու գինը, որպեսզի դա էլ իր հերթին ցնցի Հայաստանը։
Ահա այսպիսի «զապչաստային գեոպոլիծիկայի» մասնագետ է սովետական տարիներին այլախոհ համարվող Ռազմիկ Զոհրաբյանը։