Հուլիսի 16-ին Արագածոտնիմարզից Փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ ժամը 01.50-ին Երևան-Ապարան ավտոճանապարհի 42-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ, որոնց ավտոմեքենայից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջ-փրկարարների՝ կանչի վայր հասնելը, տուժաները դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել հիվանդանոց:
Դեպքի վայրում պարզվել է, որ, դեռևս չպարզված հանգամանքներում՝ ԿարենԳյուլնազարյանին պատկանող «ԳԱԶ-3110» մակնիշի 10 ԼԼ 181 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ՀովակիմԵնգիբարյանին պատկանող «Բելառուս» մակնիշի 0798 AX պետհամարանիշի տրակտորին, այնուհետև, պտտվելով դուրս է եկել հանդիպակաց ճանապարհ, բախվել ՀայկՄակիչյանին պատկանող «Օպել» մակնիշի AGA 546 պետհամարանիշի ավտոմեքենային ու շրջվել:
Պատահարի հետևանքով «ԳԱԶ-3110» ավտոմեքենայի վարորդ, 1961 թ. ծնված Կ. Գյուլնազարյանը և ուղևոր, 1959 թ. ծնված ԶինաիդաՀարությունյանը, տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի հիվանդանոց, այնուհետև՝ Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն: Ավտոմեքենայի մյուս ուղևորը՝ 1954 թ. ծնված ՍիրանՄկրտչյանը, և մեկ այլ ուղևոր, որի ինքնությունը պարզվում է, տեղում զոհվել են:
Ըստ բժիշկների՝ տուժածների վիճակը միջին ծանրության է:
Խոշոր ավտովթար
Հուլիսի 16-ին Արագածոտնի մարզից Փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ ժամը 01.50-ին Երևան-Ապարան ավտոճանապարհի 42-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ, որոնց ավտոմեքենայից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջ-փրկարարների՝ կանչի վայր հասնելը, տուժաները դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել հիվանդանոց:
Դեպքի վայրում պարզվել է, որ, դեռևս չպարզված հանգամանքներում՝ Կարեն Գյուլնազարյանին պատկանող «ԳԱԶ-3110» մակնիշի 10 ԼԼ 181 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է Հովակիմ Ենգիբարյանին պատկանող «Բելառուս» մակնիշի 0798 AX պետհամարանիշի տրակտորին, այնուհետև, պտտվելով դուրս է եկել հանդիպակաց ճանապարհ, բախվել Հայկ Մակիչյանին պատկանող «Օպել» մակնիշի AGA 546 պետհամարանիշի ավտոմեքենային ու շրջվել:
Պատահարի հետևանքով «ԳԱԶ-3110» ավտոմեքենայի վարորդ, 1961 թ. ծնված Կ. Գյուլնազարյանը և ուղևոր, 1959 թ. ծնված Զինաիդա Հարությունյանը, տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի հիվանդանոց, այնուհետև՝ Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն: Ավտոմեքենայի մյուս ուղևորը՝ 1954 թ. ծնված Սիրան Մկրտչյանը, և մեկ այլ ուղևոր, որի ինքնությունը պարզվում է, տեղում զոհվել են:
Ըստ բժիշկների՝ տուժածների վիճակը միջին ծանրության է: