Այն, որ 2008 թվականից հետո «նորին մեծություն» ՔԾՆԱՆՔԸ դրվեց իրականացվող պետական քաղաքականության հիմքում, ապացուցելու կարիք, կարծես թե, չկա: Ամենահիմնավոր ապացույցը վերջին հինգ տարիներին տեղի ունեցած ընտրությունների ժամանակ ասպարեզում հայտնված քծնողների ու շողոքորթների բանակն է, որի գոյությունն ու դիֆերամբների չափաբաժինը խրախուսվում է անձամբ Սերժ Սարգսյանի կողմից: Իսկ վերջին ընտրությունների ժամանակ ի հայտ եկած չեբուրաշկաների կենացային ճառերի մասին լռում եմ:
Քծնանքից բացի, սակայն, վերջին տարիներին նկատելի են նաեւ ազգային սնապարծության մեծադղորդ դրսեւորումներ: Այս ու այն կողմից շարունակ լսում եմ՝ մենք 5-8 հազար տարվա պատմություն ունենք, մենք ամենահին ազգն ենք, մենք դարավոր մշակույթ ունենք, մենք առաջինն ենք ընդունել քրիստոնեությունը, մենք ունեցել ենք փառահեղ թագավորներ եւ իշխաններ, մենք ենք կառուցել Բաքուն ու Թիֆլիսը, հայ ազգը աշխարհին տվել է համաշխարհային մեծություններ, ես հպարտ եմ, որ հայ եմ, ես խմում եմ Մասիսի կենացը, ես երբեք չեմ դավաճանի իմ ազգային ավանդույթներին, կյանքս կտամ հայ մնալու համար…
Էլի լսում եմ՝ մենք Նարեկացի ունեցող ազգ ենք, մեր լեռան վրա է հայտնաբերվել Նոյան տապանը, մենք դեռ 6-րդ դարում ենք թարգմանել Պլատոնին եւ Արիստոտելին…Եվ էլի նման բաներ:
Հարց է առաջանում՝ եթե այսպիսին ենք, ապա այսօր ինչու ենք հայտնվել այս՝ մեղմ ասած, անբարվոք վիճակում: Ուրեմն՝ ազգային սնապարծության տակ, ըստ էության, բան չկա: Բայց կառավարական փղերի ու իշխանական հաստիքային «փորձագետների», նաեւ՝ ՀՀԿ-ի ծոցում մեծացած թմբլիկ «քաղաքագետների» ու բազեական փուչ հայրենասերների սնապարծական մտքերն ու կոչերն ամեն օր հայտնվում են մտավոր հետամնացների վրա ներգործելու համար ստեղծված «Բլոգնյուզ» կայքում՝ առաջացնելով բանական մարդկանց քմծիծաղը:
Սրանցից ոչ ոք չի համարձակվում խոսել այն այլանդակությունների մասին, որոնց հեղինակը իշխանությունն է, չի համարձակվում հիշատակել Սերժ Սարգսյանի բոլոր այն «նախաձեռնողական» քայլերը, ինչի հետեւանքով երկիրն ու ժողովուրդը վերջին երկու տասնամյակում հայտնվել է անելանելի վիճակում:
Փոխարենը «Սա Հայաստանն է, եւ վե՛րջ» հավակնոտ տոնայնությամբ եւ քաջնազարային դնջությամբ բաժակաճառեր են ասում:
Ի դեպ, դեռեւս 1966 թվականին Պարույր Սեւակը նկատել է, թե որքան շատ ենք խոսում ազգային սնապարծության մասին. «Ազգային ինքնասպանության զանազան ձևեր կան, և դրանց մեջ ամենադյուրինը, ըստ իս, իմ ասած սնապարծությունն է, որ նման է տաք ջրով լեցուն լողարանի մեջ սեփական երակը կտրելուն: Այն սնապարծությունը, որի հակառակ երեսը (թույլ տվեք երկու օտար բառ օգտագործել) արխայինություն-դինջությունն է: Մենք քամիներ շատ ենք տեսել և եթե ցայսօր գոյատևում ենք, ապա շնորհիվ լոկ այն բանի, որ քամիները թռցրել են մեր գլխարկը, բայց ոչ գլուխը: Սնամեջ ու հավակնոտ, պոռոտ ու պռատ գլուխգովանությունը, քաջնազարային դինջության և արխայինության հետ հանդիպելիս` առաջացնում են մի քամի (ո՛չ, այս անգամ հո՜ղմ), որ այլևս գլխարկ չի թռցնում, այլ գլուխ: Մենք շատ ենք խոսում և պիտի խոսենք կարմիր, իսկ այժմ առավել ևս սպիտակ ջարդից, որին ենթակա է մեր ժողովուրդը: Այս սպիտակ ջարդի լավագույն օգնականը հենց սնապարծությունն է, այն հինգերորդ շարասյունը, հենց գործում է մեր իսկ ներսում, իբրև արխայինություն-դինջություն»:
Կարծես, հենց մե՛ր օրերի համար է ասված: Այնպես, չէ՞:
Իսկ ինչ կա ազգային սնապարծության տակ
Այն, որ 2008 թվականից հետո «նորին մեծություն» ՔԾՆԱՆՔԸ դրվեց իրականացվող պետական քաղաքականության հիմքում, ապացուցելու կարիք, կարծես թե, չկա: Ամենահիմնավոր ապացույցը վերջին հինգ տարիներին տեղի ունեցած ընտրությունների ժամանակ ասպարեզում հայտնված քծնողների ու շողոքորթների բանակն է, որի գոյությունն ու դիֆերամբների չափաբաժինը խրախուսվում է անձամբ Սերժ Սարգսյանի կողմից: Իսկ վերջին ընտրությունների ժամանակ ի հայտ եկած չեբուրաշկաների կենացային ճառերի մասին լռում եմ:
Քծնանքից բացի, սակայն, վերջին տարիներին նկատելի են նաեւ ազգային սնապարծության մեծադղորդ դրսեւորումներ:
Այս ու այն կողմից շարունակ լսում եմ՝ մենք 5-8 հազար տարվա պատմություն ունենք, մենք ամենահին ազգն ենք, մենք դարավոր մշակույթ ունենք, մենք առաջինն ենք ընդունել քրիստոնեությունը, մենք ունեցել ենք փառահեղ թագավորներ եւ իշխաններ, մենք ենք կառուցել Բաքուն ու Թիֆլիսը, հայ ազգը աշխարհին տվել է համաշխարհային մեծություններ, ես հպարտ եմ, որ հայ եմ, ես խմում եմ Մասիսի կենացը, ես երբեք չեմ դավաճանի իմ ազգային ավանդույթներին, կյանքս կտամ հայ մնալու համար…
Էլի լսում եմ՝ մենք Նարեկացի ունեցող ազգ ենք, մեր լեռան վրա է հայտնաբերվել Նոյան տապանը, մենք դեռ 6-րդ դարում ենք թարգմանել Պլատոնին եւ Արիստոտելին…Եվ էլի նման բաներ:
Հարց է առաջանում՝ եթե այսպիսին ենք, ապա այսօր ինչու ենք հայտնվել այս՝ մեղմ ասած, անբարվոք վիճակում: Ուրեմն՝ ազգային սնապարծության տակ, ըստ էության, բան չկա: Բայց կառավարական փղերի ու իշխանական հաստիքային «փորձագետների», նաեւ՝ ՀՀԿ-ի ծոցում մեծացած թմբլիկ «քաղաքագետների» ու բազեական փուչ հայրենասերների սնապարծական մտքերն ու կոչերն ամեն օր հայտնվում են մտավոր հետամնացների վրա ներգործելու համար ստեղծված «Բլոգնյուզ» կայքում՝ առաջացնելով բանական մարդկանց քմծիծաղը:
Սրանցից ոչ ոք չի համարձակվում խոսել այն այլանդակությունների մասին, որոնց հեղինակը իշխանությունն է, չի համարձակվում հիշատակել Սերժ Սարգսյանի բոլոր այն «նախաձեռնողական» քայլերը, ինչի հետեւանքով երկիրն ու ժողովուրդը վերջին երկու տասնամյակում հայտնվել է անելանելի վիճակում:
Փոխարենը «Սա Հայաստանն է, եւ վե՛րջ» հավակնոտ տոնայնությամբ եւ քաջնազարային դնջությամբ բաժակաճառեր են ասում:
Ի դեպ, դեռեւս 1966 թվականին Պարույր Սեւակը նկատել է, թե որքան շատ ենք խոսում ազգային սնապարծության մասին. «Ազգային ինքնասպանության զանազան ձևեր կան, և դրանց մեջ ամենադյուրինը, ըստ իս, իմ ասած սնապարծությունն է, որ նման է տաք ջրով լեցուն լողարանի մեջ սեփական երակը կտրելուն: Այն սնապարծությունը, որի հակառակ երեսը (թույլ տվեք երկու օտար բառ օգտագործել) արխայինություն-դինջությունն է:
Մենք քամիներ շատ ենք տեսել և եթե ցայսօր գոյատևում ենք, ապա շնորհիվ լոկ այն բանի, որ քամիները թռցրել են մեր գլխարկը, բայց ոչ գլուխը: Սնամեջ ու հավակնոտ, պոռոտ ու պռատ գլուխգովանությունը, քաջնազարային դինջության և արխայինության հետ հանդիպելիս` առաջացնում են մի քամի (ո՛չ, այս անգամ հո՜ղմ), որ այլևս գլխարկ չի թռցնում, այլ գլուխ:
Մենք շատ ենք խոսում և պիտի խոսենք կարմիր, իսկ այժմ առավել ևս սպիտակ ջարդից, որին ենթակա է մեր ժողովուրդը: Այս սպիտակ ջարդի լավագույն օգնականը հենց սնապարծությունն է, այն հինգերորդ շարասյունը, հենց գործում է մեր իսկ ներսում, իբրև արխայինություն-դինջություն»:
Կարծես, հենց մե՛ր օրերի համար է ասված: Այնպես, չէ՞:
Կիմա Եղիազարյան