Լրահոս

24.11.2010 13:56


Հարավային Կորեան խոստովանել է, որ առաջինն է կրակ արձակել

Ըստ «Lifenews»-ի՝ Հարավային Կորեան հայտնել է, որ կրակոցները, որոնք Հյուսիսային Կորեան ընդունել է որպես հարձակում, իրականացվել են զորավարժությունների շրջանակում և ուղղված են եղել դեպի արևմուտք։

Հարավային Կորեայի իշխանությունները ԿԺԴՀ-ի մեղադրանքներին ի պատասխան խոստովանել են, որ առաջինն են կրակոցներ արձակել Դեղին Ծովում գտնվող Յենփհենդո կղզու առափնյա շրջանում։

Միաժամանակ կառավարությունը պարզել է, որ կղզում ռազմածովային զորավարժություններ են  անցկացվել, և կրակոցներն արձակվել են զինավարժությունների նպատակով։ Հյուսիսային Կորեայի ուղղությամբ կրակոցներ չեն արձակվել։

Ավելի վաղ Հյուսիսային Կորեան հայտնել էր, որ Հարավայինը առաջինն է հարձակվել, և հարավկորեական կղզու ուղղությամբ իրենց հրթիռային գրոհը պատասխան է եղել։

Այս խորագրի վերջին նյութերը