Էդվարդ Նալբանդյանը Մադրիդյան փաստաթղթի և արցախյան հիմնախնդրի վերաբերյալ
Ս.թ. հուլիսի 16-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Ստեփանակերտ:
Ստեփանակերտ ժամանելուն պես Էդվարդ Նալբանդյանին ընդունեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
Նախագահ Սահակյանն ու նախարար Նալբանդյանը քննարկեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին առնչվող հարցեր:
Հանդիպումից հետո Հայաստանի արտգործնախարարը վերադարձավ Երևան:
Հանդիպումից հետո Էդվարդ Նալբանդյանը ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ, որի ընթացքում պատասխանեց հետևյալ հարցերին:
Հարց. ԻտալիայումՄեծ ութնյակի գագաթաժողովին նախագահներ Մեդվեդեւը, Սարկոզին և Օբաման հայտարարությամբ հանդես եկան ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունը:
Պատասխան. - Մենք գնահատում ենք Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահների ցանկությունը և հետեւողական ջանքերը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներ աջակցելու կողմերին՝ մոտեցնելու դիրքորոշումները և ընթանալու հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ:
Ինչ վերաբերվում է ԵԱՀԿ-ի և Մինսկի խմբի համանախագահ երկրների պաշտոնական կայքէջերում տեղակայված Մադրիդյան փաստաթղթի որոշակի մանրամասներին, դրանք առաջարկներ են բանակցությունների համար, որոշ դրույթների շուրջ ընթանում են բանակցություններ, որոշները չեն քննարկվում:
Կցանկանայի ուշադրություն հրավիրել այն հանագամանքի վրա, որ այստեղ կան այն երեք սկզբունքները, որոնք Հայաստանը բազմիցս հայտարարել էր՝ որպես հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքներ: Դրանք են. Ղարաբաղի իրավական կարգավիճակը պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի արտահայտմամբ, որը պետք է ունենա պարտադիր իրավական ուժ, անխափան ցամաքային կապ Հայաստանի և Արցախի միջև, անվտանգության միջազգային երաշխիքներ: Եվ հիշեցնեմ, որ եթե Ադրբեջանը մինչև այսօր շարունակում է խոսել միայն տարածքային ամբողջականության մասին, իսկ Հայաստանը բազմիցս արտահայտվել է հարցի կարգավորման վերաբերյալ հիմնված երեք սկզբունքների՝ ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքների վրա, ապա հրապարակված մանրամասները հավաստում են այն, ինչի մասին ասում էր և ասում է Հայաստանը:
Հարց. Պարոն նախարար, ԵԱՀԿ պաշտոնական կայքէջում հրապարակված սկզբունքների մեջ ներառված է տեղահանված անձանց և փախստականների վերադարձի մասին դրույթը: Ի՞նչ է դա ենթադրում:
Պատասխան. Ես արդեն արտահայտվել էի այդ կապակցությամբ և կարող եմ նորից կրկնել, որ փախստականների՝ Ղարաբաղ վերադարձի վերաբերյալ որևիցե քննարկում չի ընթանում: Այդ հարցին կարելի է անդրադառնալ միայն ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումից հետո, ավելի լայն կոնտեքստում՝ նկատի ունենալով նաև մոտ 400.000 հայ փախստականների հարցը:
Հարց. ԼՂՀ նախագահն իր վերջին հարցազրույցում նշել էր, որ Արցախին չի գոհացնում բանակցությունների ներկայիս ձևաչափը: Տպավորություն է ստեղծվում, որ ԼՂՀ իշխանություններն այլ մոտեցումներ ունեն հիմնախնդրի կարգավորման ընթացքի վերաբերյալ: Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ:
Պատասխան. Հայաստանը Ղարաբաղի լիակատար մասնակցությունը բանակցություններին համարում է անհրաժեշտություն և խաղաղ գործընթացի արդյունավետության երաշխիք:
Բնական է, որ Ղարաբաղը որոշ հարցերում, կարող է այլ մոտեցումներ ունենալ, բայց կցանկանայի ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարծիքը մեզ համար մեծ և կարևոր նշանակություն ունի, և Հայաստանը ոչ միայն չի կարող անտեսել այն, այլև չի կարող գնալ որևիցե համաձայնության առանց Արցախի ժողովրդի և ղեկավարության հավանության, և այսօր իմ այստեղ գտնվելը դրա ևս մեկ ապացույցն է:
Էդվարդ Նալբանդյանը Մադրիդյան փաստաթղթի և արցախյան հիմնախնդրի վերաբերյալ
Ս.թ. հուլիսի 16-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Ստեփանակերտ:
Ստեփանակերտ ժամանելուն պես Էդվարդ Նալբանդյանին ընդունեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
Նախագահ Սահակյանն ու նախարար Նալբանդյանը քննարկեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին առնչվող հարցեր:
Հանդիպումից հետո Հայաստանի արտգործնախարարը վերադարձավ Երևան:
Հանդիպումից հետո Էդվարդ Նալբանդյանը ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ, որի ընթացքում պատասխանեց հետևյալ հարցերին:
Հարց. Իտալիայում Մեծ ութնյակի գագաթաժողովին նախագահներ Մեդվեդեւը, Սարկոզին և Օբաման հայտարարությամբ հանդես եկան ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունը: