Մեկնաբանություն

23.08.2013 16:29


Սերժ Սարգսյանի «օրվա կուրսը» և 5–րդ շարասյան տվայտանքները

Սերժ Սարգսյանի «օրվա կուրսը» և 5–րդ շարասյան տվայտանքները

«Նախաձեռնողական» թափառաշրջիկություն

Գաղտնիք չէ, որ Սերժ Սարգսյանն արտաքին ու ներքին քաղաքականություն է վարում «օրվա կուրսով»։ Դա հատկապես զգացնել է տալիս արտաքին ասպարեզում, ուր Սարգսյանը հանդես է գալիս «Yes man»–ի դերում։

Արտաքին «նախաձեռնողականությունն», ըստ այդմ, պահի տակ արված հայտարարության կամ իրավիճակից դրդված խոստման համադրություն է։ Նա բոլորին «այո» է ասում։ Սակայն այժմ եկել է պատասխան տալու ժամանակը։

Ռուսական հատուկ ծառայությունների կողմից պարգևատրված և համատեղությամբ «արևմտամետ» հռչակված Սարգսյանը, ինչ–ինչ պատճառներից ելնելով, «զադնի» է դրել ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագրի մասով։ ճիշտ է, դա ոչինչ չի նշանակում (ԵՄ–ի խոստացած միլիարդները հանգիստ չեն տալիս փողի գերի դարձած ՀՀԿ ղեկավարին) և վաղը կարող է ամեն ինչ գլխիվայր շուռ գալ, բայց դե այսօր Սերժը «ռսի սապոգի վկա» է դարձել։

Դժվար է ասել, թե արդյոք դա պայմանավորված է Պուտինի հետ սպասվելիք հանդիպման հանգամանքո՞վ, թե՞ այլ պատճառներ կան։ Ամեն դեպքում փաստն այն է, որ «անկախ» մամուլի «վերլուծաբանները», իրենց էշի տեղ դրած, սկսել են խոսել ԵՄ–Հայաստան ասոցացման համաձայնագրին միանալու գործընթացի արդյունքում Ղարաբաղի գլխին կուտակվող սև ամպերի մասին։ Եվ դա այն դեպքում, երբ իրենք են եղել Հայաստանի արևմտամետ (իրականում՝ թուրքամետ) կուրսի ռահվիրաները։

Գեբելսյան քարոզչամեքենայի փոխակերպումները

Այն, որ Սերժ Սարգսյանի մոտ «օրվա կուրսը» ժամանակավորապես փոխվել է, հուշում են նաև գեբելսյան քարոզչամեքենայի առաջամարտիկ հանդիսացող և Հայաստանում 5–րդ շարասյան ֆունկցիա կատարող «Lragir.am»–ի հրապարակումները։

«Նաիրա Հայրումյան» ստորագրության տակ թաքնված ղարաբաղցի ռենեգատներից մեկն այսօր սույն կայքի էջերից «մտահոգություն» է հայտնել առ այն, որ ԵՄ–ի հետ Հայաստանի ասոցացման դեպքում հնարավոր զարգացումներից մեկն այն է, որ բաժանարար գծեր կարող են առաջանալ Հայաստանի ու Ղարաբաղի միջև։

Դեմագոգիան և ցինիզմը, փաստորեն, չափ ու սահման չունեն։

Պատկերացնու՞մ եք, այս թրիքոտ «արևմտամետները» և կոմպլեքսավորված «գեղցիները» ամիսներ շարունակ քարոզել են, որ

–ԵՄ–ի հետ ասոցացումը և հայ–ռուսական հարաբերությունների վատացումը, կամ որ նույնն է՝ ռուս–ադրբեջանական ռազմաքաղաքական հարաբերությունների լավացումը նպաստելու է Մեծ Հայաստանի ստեղծմանը, քանզի ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Թուրքիայից հողեր է պահանջել,

–Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության արդյունքում Հայաստանն ինքնիշխան է դարձել,

–մինչ քաղաքական ուժերը քնած էին՝ ՀՀԿ ղեկավարը դիվերսիֆիկացրել է մեր անվտանգության համակարգը (չներկայացնելով և ոչ մի հիմնավորում ու փաստարկ, թե ինչպես է դրսևորվում այդ դիվերսիֆիկացիան),

–ԵՄ–ի հետ ասոցացման գործընթացի արդյունքում Ադրբեջանի հետ կոմունիկացիներն են բացվելու ի հեճուկս չար Ռուսաստանի (փաստորեն, Իլհամ Ալիևը գիշերները չի քնում և մտածում է, թե ինչպես դիմագրավի ռուսների ճնշումներին ու բացի Հայաստանի և Ղարաբաղի հետ կոմունիկացիաները)։

Այսպիսի բլեֆ–քարոզչություն անողները հիմա իբր անհանգստացած այն բանից, որ ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագրին միանալուց հետո Ղարաբաղին կարող է վտանգ սպառնալ։

«Եվրամիությունն ու Հայաստանը համառորեն չեն հրապարակում Ասոցիացիայի համաձայանգրի տեքստը, ինչը հայ հանրության շրջանում ավելի շատ հարցեր է առաջացնում Ղարաբաղի ճակատագրի վերաբերյալ,– գրում է թուրք–ադրբեջանական քարոզչամեքենայի հետ համահունչ աշխատող «Lragir.am»-ի մեկնաբան Հայկազն Ղահրիյանը, նույն ինքը՝ «Նաիրա Հայրումյանը»։

Նման մտքեր են հայտնվում մի հեղինակի կողմից, ով չի տեսել ԵՄ–ի հետ Հայաստանի ասոցացման համաձայնագրի տեքստը, բայց առավոտից–երեկո փրփուրը բերանին գովերգում է այն՝ փորձելով Հայաստանի և Ղարաբաղի անվտանգության հետ կապված մտահոգություններ հայտնողներին դեմագոգիկ կերպով պիտակավորել որպես ռուսամետներ։ Պարզվում է, որ հիմա ինքն է «ռուսամետ» տեսակետներ հայտնում ու մտահոգվում Ղարաբաղի համար։ Ա՛յ, ա՛յ, ա՛յ...

Մտավոր հաշմանդամությունը և ադրբեջանական դիվերսանտի էնտուզիազմը համատեղող ղարաբաղյան ծագում ունեցող ռենեգատներին ասենք, որ նման «կռուտիտները» չեն փրկելու իրենց, քանզի Սերժ Սարգսյանի ձեռքում նրանք մահապարտ են դարձել, իհարկե՝ ոչ իրենց կամքով։

Անխուսափելի իշխանափոխությունից հետո գեբելսյան քարոզչամեքենայի ներկայացուցիչների հետ երկար ու հանգամանալից զրույց է սպասվում համապատասխան կառույցների հետ։ Եվ ոչ միայն զրույց։

Ազգային անվտանգության դեմ կատարված քայլերը հենց այնպես չեն կարող անցնել ու գնալ։ Չի փրկի անգամ հետին թվով «հայրենասիրությունը»։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը