Պետք է անկեղծ լինել եւ խոստովանել, որ ամեն տարի երկրի բնակչության գերակշիռ մասի համար այս օրը չի տարբերվում տարվա մնացած բոլոր օրերից:
Անկախության հռչակագրի ընդունաման օրը, ավաղ, նշանակալից չէ այս օրն արթնացող ժողովրդի մեծ մասի համար:
23 տարի օրվա «խորհուրդը» գնահատող քաղաքական գործիչների ճռճռան ելույթները, թե ՝ «Անկախությունը բարձրագույն արժեք է», որեւէ ներգործություն չեն ունենում կարիքի տակ կքած եւ վաղվա օրվա նկատմամբ հույսը կորցրած քաղաքացիների գիտակցության վրա:
Այսինքն՝ ի՞նչ քաղաքացի: Բնակչության գիտակցության վրա: Անկախությունը պետք է քաղաքացի կերտեր: Ավաղ…
Այսօր էլ հետեւում ես սոցցանցերում թողած մեկնաբանություններին, եւ նորից կարդում նույն գնահատականները՝ «Ի՞նչ անխախություն, իբր սա անկախությո՞ւն Է»:
Հեգնանքի տակ հազարումի ենթատեքստ կա: Առավելապես՝ սոցիալական դժգոհության պրկված աղմուկ է, որ չի լռում, ավելին՝ բողոքն ու դժգոհությունը արմատակալել ու մնում է:
Այս պայմաններում դե արի ու խոսիր անկախության արժեքի մասին:
Պարզ է, որ մարդկանց մեծ մասը նույնիսկ ծանոթ չէ եւ չի էլ ցանկանում ծանոթանալ Հռչակագրում ամրագրված 12 կետերին:
Առանց փաստաթղթին ծանոթանալու էլ նրանք գիտեն, որ եղել ու մնում են իրավազրկված, ընչազուրկ՝ «դառը դատող, դատարկ նստած» մի զանգված, որ իշխանությանը պետք է միայն ընտրությունների ժամանակ:
«Հայաստանի Հանրապետությունը ապահովում է իր քաղաքացիների ազատ ու իրավահավասար զարգացումը՝ անկախ ազգությունից, ռասայական պատկանելությունից և դավանանքից» (կետ 4):
«Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը՝ հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային և այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունները, նրա ժողովրդի սեփականությունն է» (կետ 7):
Թվում է՝ Հռչակագրի այս կետերը ոչ մի առնչություն չունեն շարքային քաղաքացիների հետ: Ավելի ճիշտ՝ չի թվում: Այդպես է:
Ուրեմն՝ նրանցից դժվար է ակնկալել անկախության գաղափարի եւ դրա իրագործման իրական արժեւորում: Մի՞թե 23 տարին քիչ է այդ ամենի համար։
Այդ «անհասկանալի» բառը՝ Անկախություն

Կիմա Եղիազարյան