Դուք իրավունք չունեք դասեր չքաղելու 1920 թ-ի 1-ին հանրապետության կործանումից, պարո՛ն Սերժ Սարգսյան
Այսօր Սերժ Սարգսյանի թեթև ձեռքով կրկին ակտուալ է դարձել Հայաստանի համար կողմնորոշումների խնդիրը:
Հիշեցնենք, որ մինչև 2008 թվականը Հայաստանի առջև նման կողմնորոշման խնդիր չի եղել: Եվ թե՛ Տեր – Պետրոսյանի, թե՛ Քոչարյանի ժամանակաշրջանում Հայաստանը վարել է հավասարակշռված քաղաքականություն` և Արևմուտքի, և Ռուսաստանի հետ: Քանզի այն ժամանակվա իշխանությունները շատ լավ էին գիտակցում, թե ինչ կլինի, եթե Հայաստանը փոխի իր արտաքին քաղաքականության այս ուղենիշը: Վկան` Գամսախուրդիայի և Սահակաշվիլիի ճակատագրերն են Վրաստանում, կամ Էլչիբեյինը` Ադրբեջանում: Թե ինչ կորուստներ ունեցան այս ամենի պատճառով Վրաստանն ու Ադրբեջանը, տեսանելի է բոլորիս համար: Սակայն մենք բոլորս մոռացել ենք, որ նմանատիպ վիճակում մենք հայտնվել էինք 1920 թվականին: Ցավոք սրտի, մենք հետևություն չենք անում ոչ միայն մեր հարևանների դասից, այլև հենց մեր պատմության էջերից: Ինչպես ասում էր հայտնի ռազմական և պետական ականավոր գործիչ Գարեգին Նժդեհը, «Աղետալի չէ կորուստներ ունենալը, շատ ավելի աղետալի է վերագնահատումների անընդունակ լինելը: Առանց վերագնահատումների՝ անիմաստ է որոնումը, իսկ առանց որոնման՝ մեռնում է ոչ միայն ժողովրդի միտքը, այլ նաև ինքը՝ ժողովուրդը»: Մենք էլ այս հոդվածում փորձենք հիշեցման կարգով հանդես գալ պատմական ակադեմիական վերլուծությամբ, որտեղ կերևա թե ինչ սխալների պատճառով մենք այն ժամանակ կորցրեցինք մեր տարածքների 50 տոկոսն ու մեր պետականությունը: Վերլուծելու համար Առաջին հանրապետության փլուզման պատճառները, նախ ներկայացնենք այն ժամանակվա պատմական քրոնիկոնը և հասկանանք, թե ինչու կորցրեցինք մեր տարածքների ավելի քան 50 տոկոսը և պետականությունը:
1.Սան-Ռեմոյից դեպի Սևր ճանապարհին
1920թ. ապրիլի 19-26-ն ընթացավ Անտանտայի երկրների կոնֆերանսը, որը քննարկեց Թուրքիայի հետ խաղաղ պայմանագիր կնքելու հարցը: Ըստ Սան-Ռեմոյի կոնֆերանսի որոշման՝ Թուրքիան պետք է դառնար փոքր կիսաանկախ երկիր՝ սուլթանի գլխավորությամբ : Պետք է ստեղծվեր «ուժեղ և մեծ» Հունաստան, որն անգլիացիների գլխավոր ռազմավարական գործընկերն էր համարվելու: Թուրքիայից պետք է անջատվեին Պաղեստինը, Եգիպտոսը, Միջագետքը (որոնց խնամակալությունը պետք է վերցներ հենց Մեծ Բրիտանիան), Սիրիան և Լիբանանը (որոնք պետք է անցնեին ֆրանսիացիների խնամակալության տակ), Խիջազը (Սաուդյան Արաբիան) և Միացյալ Հայաստանը, իսկ Քրդստանը պետք է ստանար ինքնավարության կարգավիճակ: Այսպիսով, ըստ-Սան Ռեմոյի կոնֆերանսի որոշման, ստեղծվելու էր նաև միացյալ հայկական պետություն՝ մոտ 160 000 քկմ տարածքով, որի մեջ ներառվելու էր Արևելյան Հայաստանը (մոտ 60 000 քկմ տարածքով) և թուրքահայկական 4 վիլայեթների մասերը՝ Վանը, Բիթլիսը, Էրզրումը և Տրապիզոնը: Նախատեսվում էր, որ Միացյալ Հայաստանի սահմանները Թուրքիայի և Ադրբեջանի հետ ճշտվելու էին հետագայում՝ բանակցությունների միջոցով: Միաժամանակ նշենք, որ Սան Ռեմոյի այս որոշումները Հայաստանի մասով կրում էին ֆորմալ բնույթ, քանզի անգլիացիները չէին հավատում «մեծ Հայաստանի» գաղափարին, որի մասին անկեղծորեն խոստովանեց կոնֆերանսում Մեծ Բրիտանիայի այն ժամանակվա վարչապետ Լլոյդ Ջորջը: Սան-Ռեմոյում Մեծ Բրիտանիայի վարչապետ Լլոյդ Ջորջը զգուշացնում էր դաշնակիցներին. «Մի խաբեք հայերին, նրանք ի վիճակի չեն լինի սեփական ուժով պաշտպանելու իրենց սահմանները, և ո՛չ մի գերտերություն, նույնիսկ մեկ բատալիոնով, չի աջակցի նրանց»: Սա, թերևս, անգլիացիների վերջին նախազգուշացումն էր հայերին: Հետագայում, երբ Հայաստանը խորհրդայնացվեց, և հայկական հարցը դուրս եկավ միջազգային ասպարեզից, Լլոյդ Ջորջը նշեց. «Հայերը դարձան միջազգային դիվանագիտության զոհը»:
2.Ինչո՞ւ անգլիացիները հայերին այնուամենայնիվ այդքան մեծ տարածքներ խոստացան
Անգլիացիները դեռևս 1919թ. գարնանը նշում էին, որ Վանն ու Բիթլիսը չպետք է լինեն Միացյալ Հայաստանի կազմի մեջ, քանզի դրանով կվտանգվի հայ-քրդական դաշինքի ձևավորումը: Նույնը նշում էին նաև Ղարաբաղի ու Զանգեզուրի մասին Հայաստանի արևելքում: Ըստ անգլիացիների՝ իրական Միացյալ Հայաստան կարող էր ստեղծվել հետևյալ տարածքով. Արևելյան Հայաստան (առանց Զանգեզուրի և Ղարաբաղի) և Էրզրումի ու Տրապիզոնի վիլայեթները՝ ելքով դեպի Սև ծով։ Ընդհանուր տարածքը կկազմեր մոտավորապես 100 000 քկմ: Ըստ անգլիական ստրատեգների՝ եթե հայերը համաձայնեին այդ ծրագրին, ապա հնարավոր էր ստեղծել ուժեղ Հայաստան, Քրդստան և Ադրբեջան: Հայ-քրդական դաշինքն ուղղված կլիներ ընդդեմ նոր ստեղծվող քեմալական շարժման, իսկ հայ- ադրբեջանական դաշինքն՝ ընդդեմ բոլշևիկյան Ռուսաստանի: Այս նախագծի իրականացման դեպքում Մեծ Բրիտանիան դառնում էր գերհզոր տերություն՝ տարածաշրջանում իր ազդեցությունը տարածելով Ադրբեջանի, Հայաստանի, Քրդստանի և Վրաստանի վրա: Մոսուլն ու մյուս արաբական տարածքները նույնպես գտնվում էին անգլիացիների ազդեցության տակ: Իսկ Պարսկաստանը վաղուց էր գտնվում Մեծ Բրիտանիայի ազդեցության տակ և, բացի այդ, Հնդկաստանը Մեծ Բրիտանիայի գաղութն էր: Անգլիացիների նպատակն էր նաև Ստամբուլում և Մոսկվայում հաստատել խամաճիկային վարչակարգեր: Ստամբուլում դա նրանց հաջողվել էր, մնացել էր բոլշևիկյան Մոսկվան, որի դեմ պատերազմում էր 14 երկրներից բաղկացած կոալիցիան: Նշված ծրագրերի իրականացման դեպքում՝ Մեծ Բրիտանիան ձեռք էր բերում նաև նախկին Օսմանյան և Ռուսական կայսրությունների տարածքներն ու ազդեցության գոտիները: Եվ այս շրջաններում կարևորագույն օղակներից էր Հայաստանի դիրքորոշումը: Քանզի հայերից էին կախված քրդերի և ադրբեջանցիների կողմնորոշումները: Սակայն այդ ճակատագրական պահին այն ժամանակվա Հայաստանի քաղաքական վերնախավը, երազելով մաքսիմալիստական պահանջների մասին, մերժեց անգլիացիների այս իրատեսական ծրագիրը: Որի արդյունքում անգլիացիները եզրակացրին, որ ուժեղ Հայաստան, ուժեղ Քրդստան և ուժեղ Ադրբեջան ստեղծելու ծրագրերը իրատեսական չեն: Այդ երկրները զոհ են դառնալու ուժեղացող Թուրքիայի և Ռուսաստանի կողմից: Մեծ Բրիտանիան, գիտակցելով այս ամենը, 1919 թվականին հրաժարվեց այդ տարածքների խնամակալությունից և դուրս բերեց զորքերն այս տարածաշրջանից: 1920թ. ապրիլին՝ Ադրբեջանի խորհրդայնացումից հետո, անգլիացիների գլխավոր ուշադրությունը Մոսուլն էր և հունական բանակի միջոցով քեմալական շարժումը ջարդելը: Միացյալ Հայաստանն այլևս անգլիացիներին չէր հետաքրքրում: Ավելին, անգլիացիները չէին հավատում Հայաստանի կենսունակությանը: Իսկ երբ 1920թ. հունիսի 1-ին ԱՄՆ-ի Սենատը Հայաստանի մանդատը վերցնելու վերաբերյալ մերժեց նույնիսկ Վիլսոնի ծրագիրը, ապա նույն Մեծ Բրիտանիայի վարչապետ Լլոյդ Ջորջը նշեց. «Այդ պահից հետո անկախ հայկական պետությունը դարձավ անհույս նախագիծ»: Հարց է առաջանում՝ այդ դեպքում ինչո՞ւ անգլիացիները Սան-Ռեմոյում որոշեցին և Սևրում հաստատեցին «Մեծ Հայաստանի» նախագիծը: Պատասխանն ակնհայտ է: Անգլիացիները վաղուց էին «ձեռքերը լվացել» հայերից, նրանց գլխավոր նպատակն էր դարձել գոնե «ժամանակավոր պատ ստեղծել քեմալական թուրքիայի և բոլշևիկյան Ռուսաստանի միջև»: Այդ «ժամանակավոր պատի» դերը պետք է կատարեին հայերը և հայկական պետությունը: Ադրբեջանի խորհրդայնացումից հետո ինչը՞ կարող էր կանգնեցնել հայերին՝ հրաժարվել ռուս-բոլշևիկյան կողմնորոշումից։ Դե իհարկե միմիայն գեղեցիկ փաթեթավորում ունեցող «կոնֆետը», որը տվյալ դեպքում հանդես էր գալիս 160 000 քկմ տարածք ունեցող հայկական պետության նախագծի տեսքով: Սա՛ էր Սևրի իրական դեմքը։ Անգլիացիները մեկ տարի առաջ, հայ քաղաքական վերնախավի հետ շփվելիս, հասկացան, որ հայերը«անուղղելի, ոչ իրատեսական ծրագրերին հավատացող ժողովուրդ են»: Սա անգլիացի փորձագետների գնահատականն էր: Այսպիսով, Սան-Ռեմոյի կոնֆերանսի որոշումներով հայերին տրամադրվելիք «նվերը» ոչ այլ ինչ էր, քան պարզ «կաշառք», որպեսզի նրանք չընկնեն ռուսների «գիրկը», քանի որ պատմականորեն հայտնի էր հայերի ռուսասիրությունը: Պետք է նշել, որ անգլիացիների այս հնարքը փայլուն իրականացավ:
3.Հայ-ռուսական հարաբերություններն այդ ժամանակահատվածում
Սան-Ռեմոյի կոնֆերանսի որոշումներից ոգևորված, «Մեծ Հայաստանի» նախագծի իրականացման դարավոր երազանքին սպասելիս՝ Հայաստանի կառավարությունը որոշում ընդունեց հարաբերությունները բարելավել նաև Ռուսաստանի հետ: Դա հատկապես արդիական էր այն պատճառով, որ 1920թ. ապրիլին Ադրբեջանը խորհրդայնացվեց, մայիսին բոլշևիկյան ապստամբությունը Հայաստանում ճնշվեց, և Կարմիր բանակը գտնվում էր Հայաստանի անմիջական սահմանների մոտ: Դեռ ավելին, մայիսին, բոլշևիկների պահանջով, հայկական զորքերը դուրս բերվեցին Ղարաբաղից: Բոլշևիկները պատրաստվում էին գրավել նաև Զանգեզուրն ու Նախիջևանը: Կանգնած լինելով այս մարտահրավերների առաջ՝ Հայաստանի կառավարությունը, 1920թ. մայիսի վերջին, կառավարական պատվիրակություն ուղարկեց Մոսկվա՝ Լևոն Շանթի գլխավորությամբ, որի նպատակն էր բանակցությունների միջոցով խաղաղ պայմանագիր կնքել Խորհրդային Ռուսաստանի հետ: Հայկական պատվիրակության պայմանները հետևյալն էին. 1. Խորհրդային Ռուսաստանը պետք է ճանաչի Հայաստանի անկախությունը, իսկ հայկական պետական սահմանների մեջ պիտի ներառվի Ղարաբաղը: 2. Խորհրդային Ռուսաստանը սկզբունքորեն պետք է ճանաչի թուրքահայաստանի տարածքների միացումը նոր ստեղծված հայկական պետությանը: 3. Խորհրդային Ռուսաստանը չպետք է միջամտի Հայաստանի ներքին գործերին և բուն Հայաստանում չպետք է զբաղվի բոլշևիկների աջակցությամբ: 4. Խորհրդային Ռուսաստանը պետք է թույլ տա, որպեսզի Հյուսիսային Կովկասի և Ռուսաստանի հայ փախստականները վերադառնան Հայաստան: Ռուսաստանի կողմից բանակցությունները վարում էին արտաքին գործերի կոմիսար Չիչերինը և նրա տեղակալ հայազգի Կարախանը: Ռուսները նշում էին, որ սկզբունքորեն «հասկանում են» հայկական պահանջները Ղարաբաղի նկատմամբ՝ ակնարկելով, որ չնայած ադրբեջանցիների դժգոհությանը՝ իրենք կարող են ընդունել հայերի առաջարկը: Հայկական պետությանը արևմտահայկական տարածքների միացմանը նույնպես ռուսները ըմբռնումով էին վերաբերվում։ Սակայն այստեղ Չեչերինն առաջարկում էր առաջնորդվել այսպես կոչված էթնոգրաֆիկ սահմանների սկզբունքով: Այսինքն, մինչև 1914թ. որ տարածքում որ ազգությունը մեծամասնություն է կազմել, այդ տարածքն էլ պիտի անցնի կա՛մ Թուրքիային, կա՛մ էլ Հայաստանին: Հայկական կողմն այդ սկզբունքը ընդունում էր, քանզի դա բխում էր հայկական շահերից, մինչդեռ թուրքական կողմը, որը նույնպես գտնվում էր Մոսկվայում, կտրականապես մերժում էր այդ սկզբունքը' պահանջելով, որ հայ- թուրքական սահմանը համապատասխանի Բրեստ-Լիտովսկում կնքած պայմանագրին:
Ռուսները պատրաստ էին նաև ճանաչել Հայաստանի պետականությունը: Սակայն այս ամենի փոխարեն, որպեսզի Մոսկվան հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերություններում միջնորդի դեր կատարի, նրանքՀայաստանից պահանջում էին հրաժարվել արևմտյան կողմնորոշումից, այսինքն՝ դուրս գալ անգլիացիների հակաբոլշևիկյան կոալիցիայից և մերժել Սան-Ռեմոյի կոնֆերանսի որոշումները: Փաստացի, Մոսկվան հայերին առաջարկում էր ընդունել ռուսական կողմնորոշումը՝ թուրքերի և ադրբեջանցիների պես, որպեսզի հայ-թուրքական և հայ-ադրբեջանական վեճերում հայերը պարտված կողմ չլինեն: Հայերը մերժեցին Չիչերինի այս առաջարկը. չէին կարող հրաժարվել Սան-Ռեմոյում կայացած «Մեծ Հայաստանի» նախագծից: Հայ քաղաքական գործիչների տրամաբանությունը հետևյալն էր: Անգլիացիները մեզ առաջարկում են 160 000 քկմ տարածքով որոշակի Հայաստան՝ ելքով դեպի Սև ծով։ Մինչդեռ ռուսները խոստանում են «ընդամենը միջնորդել, աջակցել» հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններում: Իրականում անգլիացիները ռուսների վիճակի մեջ էին 1919թ.-ին, երբ հայերը մերժեցին իրենց ծրագրերը, իսկ 1920թ. ապրիլին Սան-Ռեմոյում, երբ արդեն անգլիացիները հայերի հանդեպ ոչ մի հետաքրքրություն չունեին, առաջ էին քաշել «Հեքիաթային Հայաստանի» գաղափարը։ Եվ այս պարզ ճշմարտությունը մեր գործիչներն այդպես էլ չհասկացան: Ինչևիցե; Շանթի առաքելությունը Մոսկվայում հասկանալի պատճառներով հաջողությամբ չպսակվեց, և 1920թ. հունիս-հուլիս ամիսներին Կարմիր բանակը գրավեց Զանգեզուրն ու Նախիջևանը: Քեմալական բանակն իր կողմից պատրաստ էր ներխուժել Հայաստան, սպասում էր միայն Մոսկվայի համաձայնությանը: Վերջինս այդ համաձայնությունը չտվեց՝ համաձայնելով, որ թուրքական բանակը գրավի միայն Սարիղամիշի տարածքը, որպեսզի կապ ստեղծվի Նախիջևանում հաստատված Կարմիր բանակի հետ: Բացի այդ, Անատոլիայի արևմտյան ճակատում հունական բանակի գրոհը թուրքերին ստիպեց հետաձգել հարձակումը Հայաստանի վրա: Ռուսները, իրենց հերթին, Ղարաբաղի, Զանգեզուրի և Նախիջևանի գրավումից հետո դեռևս հույսը չէին կորցրել, որ հայերին կստիպեն հրաժարվել արևմտյան կողմնորոշումից: Այդ նպատակով 1920թ. հուլիսին որոշեցին Հայաստան ուղարկել, բանակցությունները շարունակելու նպատակով, դիվանագիտական ներկայացուցչություն՝ դեսպան Լեգրանի գլխավորությամբ: Հայկական կողմը Լեգրանի հետ բանակցությունները ձգձգում էր մինչև Սևրի պայմանագրի ստորագրումը՝ մտավախություն ունենալով, թե ռուսների հետ համաձայնագիրը արևմտյան տիրույթների շրջանակներում կարող է խանգարել հայկական գործին:
Սևրի պայմանագիրը և նրա հետևանքները Հայաստանի համար
1920թ. օգոստոսի 10-ին վերջապես կնքվեց Սևրի պայմանագիրը, որի համաձայն՝ հայկական պետությունն ստանում էր մոտ 160 000 քկմ տարածք՝ ելքով դեպի Սև ծով: Միաժամանակ նույն օրը՝ օգոստոսի 10-ին, Թիֆլիսում Հայաստանի Հանրապետության և Խորհրդային Ռուսաստանի միջև կնքվեց համաձայնագիր, ըստ որի. 1. Խորհրդային Ռուսաստանը ճանաչում է Հայաստանի անկախությունը: 2. Հայաստանն ըմբռնումով է ընդունում, որ Կարմիր բանակը ժամանակավորապես տեղակայված կլինի Ղարաբաղում, Զանգեզուրում, Նախիջևանում, մինչև որ խաղաղ պայմանագիր կնքվի Հայաստանի Հանրապետության և Խորհրդային Ռուսաստանի միջև, որտեղ կհստակեցվեն Ղարաբաղի, Զանգեզուրի և Նախիջևանի պատկանելության հարցերը: 3. Փաստացի, Հայաստանը համաձայնում էր Կարմիր բանակի և քեմալական ուժերի միջև ժամանակավորապես ցամաքային կապ հաստատելուն: Այսպիսով, 1920թ. օգոստոսի 10-ին՝ նույն օրը, ստորագրվեց և՛ Սևրի պայմանագիրը, և՛ Հայաստանի ու Խորհրդային Ռուսաստանի միջև համաձայնագիրը: Այս քայլերով Հայաստանի կառավարությունը փորձեց սիրաշահել և՛ անգլիացիներին, և՛ ռուսներին, սակայն գործնականում Երևանը խորացրեց իր անդունդը և՛ Լոնդոնի, և՛ Մոսկվայի հետ: Դատեք ինքներդ. Սևրի պայմանագիրը կնքելով՝ Հայաստանը փաստացի իրեն համարում էր հակաթուրքական և հակաբոլշևիկյան ալյանսի անդամ՝ թիրախ դառնալով ոչ միայն Քեմալական Թուրքիայի, այլ նաև Բոլշևիկյան Ռուսաստանի համար: Իսկ միաժամանակ Խորհրդային Ռուսաստանի հետ կնքելով համաձայնագիր և ցամաքային կապ տրամադրելով Բոլշևիկյան Ռուսաստանի և Քեմալական Թուրքիայի միջև, նա դավաճանում էր իր դաշնակիցներին և մասնավորապես՝ Անգլիային: Այսպիսով, Երևանի այս պահվածքից խիստ դժգոհ մնացին և՛ Անկարան, և՛ Մոսկվան, և՛ Լոնդոնը: Իսկ դրա հետևանքները շատ չուշացան: Ընդամենը 4 ամիս անց Հայաստանը կորցրեց և՛ իր տարածքները, և՛ պետականությունը:
Եզրակացություններ
1. Տարածված տեսակետ կա, որ եթե 1920թ. մայիսին բոլշևիկյան ապստամբությունը հաջողությամբ պսակվեր, ապա Հայաստանը չէր ունենա այն տարածքային կորուստները, որոնք ունեցավ Առաջին հանրապետության անկումից հետո: Այս տեսակետը զուրկ է տրամաբանությունից, քանզի այն ժամանակ ռուս բոլշևիկները հայերից չէին պահանջում բոլշևիկյան կարգերի հաստատում: Նրանք նույնիսկ չաջակցեցին մայիսյան բոլշևիկյան ավանտյուրային: Այդպիսի խնդիր ռուսների կողմից չկար: Նրանք պահանջում էին մեկ բան. հրաժարվել հակառուսական բնույթ ունեցող արևմտամետ կողմնորոշումից: Այն ժամանակվա Երևանը դրանց պատասխանեց մերժումով: 2. Հայ պատմագրության մեջ լայնորեն տարածված է այն տեսակետը, թե իբր Մոսկվայում Շանթ-Չիչերին բանակցությունների անհաջողության գլխավոր մեղավորը թուրքերն էին, ադրբեջանցիները և հայ բոլշևիկները, որոնք ամեն ինչ արեցին, որպեսզի հայ-ռուսական բանակցությունները տապալվեն: Այստեղ էլ երկրորդական հարցերը չեն տարբերվում գլխավորից: Իհարկե, թուրքերն ու ադրբեջանցիները պետք է խանգարեին, և ով չգիտի, որ հայ բոլշևիկների մեծ մասը չէր փայլում հայրենասիրությամբ: Սակայն հայ պատմագրությունը անցնում է գլխավոր խնդիրի կողքով: Այն է՝ ռուսները հայերից պահանջում էին փոխել իրենց կողմնորոշումը: Ինչպե՞ս կարող էին ռուս բոլշևիկները բավարարել հակաբոլշևիկյան ալյանսում գտնվող Հայաստանի պահանջները։ Ի վերջո, ինքնախաբեությունն էլ սահմաններ պետք է ունենա: 3. Հաջորդ տարածված տեսակետն այն է, թե ռուս-թուրքական դաշինքն անխուսափելի էր, և ինչպիսի դիրքորոշում էլ հայերն ունենային, ռուսները, հանուն թուրքերի հետ դաշինք կնքելու, միևնույնն է, զոհաբերելու էին հայկական շահերը: Սա նույնպես չի համապատասխանում իրականությանը: 1920թ. ամռանը քեմալականները պատերազմի մեջ էին հույների հետ, ռուս-հայկական համատեղ պահանջների առաջ անզոր էին և ստիպված էին զիջումների գնալ: Ճիշտ է, Հայաստանը Սևրի պայմանագրի չափ տարածք չէր կարող ձեռք բերել արևելյան Անատոլիայում, սակայն առնվազն դրա կեսը մենք կունենայինք: Ինչ վերաբերում է Ղարաբաղի, Զանգեզուրի և Նախիջևանի հարցին, ապա այստեղ էլ ամեն ինչ կախված էր նրանից, թե ինչ զիջումներ կարող էր անել Մոսկվան հայերին: Օրինակ, եթե մենք համաձայնեինք խորհրդային կարգերի հաստատմանը, ապա դրա դիմաց կստանայինք և՛ Ղարաբաղը, և՛ Զանգեզուրը, և՛ Նախիջևանը: Այս խնդիրները կախված են լինում ոչ թե այս կամ այն ազգի հանդեպ համակրանքից, այլ այն բանից, թե ինչ են իրենցից ներկայացնում Հայաստանն ու Ադրբեջանը: Ադրբեջանի խորհրդայնացման գինը պարզ էր: Քեմալականները և ադրբեջանցի պանթուրքիստները գնացին այդ քայլին, որպեսզի դրա դիմաց ստանան աջակցություն Մոսկվայից: Եվ հենց այդպես էլ եղավ: Փաստորեն, ռուսներին զոհաբերելով Ադրբեջանը՝ Թուրքիան փրկվեց: Հայաստանի խորհրդայնացման գինը անհայտ էր: Եվ այդ անհայտության տիրույթում ռուս բոլշևիկներն ունեին մանևրելու լայն դաշտ: 4. Տեսակետ էլ կա, թե իբր հայերը կարող էին ինքնուրույն լեզու գտնել թուրքերի հետ: Այս տեսակետը նույնպես իրատեսական չէր, քանզի քեմալականներն ընդունել էին իրենց «ազգային ուխտը» և ոչ մի մետր տարածք չէին զիջելու հայերին: Դա կարող էր արվել կա՛մ ուժով, կա՛մ քաղաքական պարտադրանքով: Ո՛չ առաջինը, ո՛չ էլ երկրորդը հայերն այդ պահին չունեին: 5. 1919թ. մենք մերժեցինք անգլիացիներին, 1920թ. ամռանը փաստացի մերժեցինք ռուսներին՝ ստորագրելով Սևրի պայմանագիրը, որն ուղղված էր Քեմալական Թուրքիայի և Բոլշևիկյան Ռուսաստանի դեմ և որի հետևանքով ընդամենը մի քանի ամիս անց այդ երկու ուժերի հարվածի տակ ընկնելով՝ կորցրեցինք և՛ տարածքները, և՛ պետականությունը: Այսպիսով, մենք արհամարհեցինք պետականության կառուցման մեզ առաջարկվող իրատեսական նախագծերը, փոխարենը հրապուրվեցինք «վիրտուալ Հայաստանի» գաղափարով՝ թիրախ դառնալով երկու հզոր ուժերի համար: 6. Մեր պատմագրության մեջ Սևրի պայմանագիրը հպարտությամբ է նշվում։ Մինչդեռ դրա համար ոչ թե հպարտանալ է պետք, այլ ամաչել, քանզի այդ չարաբաստիկ վիրտուալ պայմանագրի պատճառով՝ մենք կորցրեցինք որոշակի տարածքներ և պետականություն: Ինչպես ասում էր հայտնի ռուս փիլիսոփա Իվան Սոլոնևիչը. «Ցանկացած ժողովրդի պատմություն զարգանում է մաթեմաթիկայում հայտնի «մեծ թվերի օրենքով»: Կան ժողովուրդներ, որոնց զարգացումը բերում է նրանց հզորացման։ Կան ժողովուրդներ, որոնց զարգացումն աշխարհը չի նկատում։ Եվ կան ժողովուրդներ, որոնք անընդհատ զբաղված են ինքնասպանությամբ»: Բժշկության մեջ հայտնի է, որ մի քանի անգամ ինֆարկտ տարած մարդն սկսում է ավելի զգույշ ապրել՝ գիտակցելով, որ հաջորդ հերթական ինֆարկտը կարող է ճակատագրական լինել իր համար: Եթե վերադառնանք մեր ժողովրդի պատմությանը, ապա կարող ենք նկատել, որ մոտ 300 000 քկմ երբեմնի տարածք ունեցող երկրից դարձել ենք շուրջ 40 000 քկմ (Հայաստան-Արցախ) տարածք ունեցող փոքր ժողովուրդ: Մենք մեր պատմության մեջ այնքան «ինֆարկտներ» ենք ապրել, որ հաջորդը կարող է ճակատագրական լինել:
Երվանդ Բոզոյան
Հ.Գ. Համեմատելով մեր այն ժամանակվա քաղաքական վերնախավի գործողությունները այսօրվա Սերժ Սարգսյանի շրջապատի գործողությունների հետ` կնկատենք, մահացու վտանգի չափով գրեթե 100 տոկոսանոց նմանություն: Ուշադիր հետևեք, օրինակ, Շավարշ Քոչարյանի դատողություններին ԵՄ-ի և Ռուսաստանի հարաբերությունների մասին, կտեսնեք, որ դրանք ոչնչով չեն տարբերվում 20- ական թթ վարչապետ Սիմոն Վրացյանի և այլ գործիչների գնահատականներից, որի գնահատականները շատ արևմտյան և ռուսական փորձագետներ վաղուց տվել են: Դա քաղաքագիտական կատարյալ անմեղսունակություն է, պետական գիտակցությունից զուրկ մտածողություն: Բայց մենք 20 թ-ին այդ անմեղսունակության և տգիտության գինը վճարեցինք մեր պետականության և տարածքների կորստով: Մի՞թե մենք այնքան անմեղսունակ ազգ ենք, որ թույլ կտանք մեզ հետ վարվեն ճիշտ այնպես, ինչպես վարվեցին 93 տարի առաջ: Եթե այո, ուրեմն Սոլոնևիչի հայտնի գնահատականները վերաբերվում են նաև մեզ` հայերիս: Եվ մեր պետականության կորուստը կունենա խիստ օբյեկտիվ բնույթ: Իսկ եթե մենք փոխվել ենք մեր սեփական սխալների հետևությունն արել ենք, ապա պետք է կանգնեցնենք այս վտանգավոր ձեռքը և թույլ չտանք` ազգովի կատարել քաղաքական ինքնասպանություն: Ինչպիսին ենք մենք` կախված է բացառապես մեզնից: Եվ այս մի քանի ամսվա ընթացքում լիարժեքորեն պարզ կդառնա, թե ով ենք մենք, և որն է մեր առաքելությունը, որպես ազգ, այս երկրագնդի վրա: Եվ իրավունք ունե՞նք արդյոք գոյատևել և զարգանալ` որպես պետական ազգ, թե՞ դատապարտված ենք մնալու, որպես համայնքային գիտակցում ունեցող ժողովուրդ և կանգնելու ենք նոր ցեղասպանության և կորստի առաջ և մուրացկանի պես աշխարհից օգնություն ենք պահանջելու և միաժամանակ բողոքելու, որ նրանք մեզ չեն հասկանում: Այս ամենի պատասխանը մենք կստանանք մի քանի ամսվա ընթացքում: Եվ այդ իմաստով մենք իրոք կանգնած ենք կամ` կամ-ի առաջ:
Դուք իրավունք չունեք դասեր չքաղելու 1920 թ-ի 1-ին հանրապետության կործանումից, պարո՛ն Սերժ Սարգսյան
Այսօր Սերժ Սարգսյանի թեթև ձեռքով կրկին ակտուալ է դարձել Հայաստանի համար կողմնորոշումների խնդիրը:
Հիշեցնենք, որ մինչև 2008 թվականը Հայաստանի առջև նման կողմնորոշման խնդիր չի եղել: Եվ թե՛ Տեր – Պետրոսյանի, թե՛ Քոչարյանի ժամանակաշրջանում Հայաստանը վարել է հավասարակշռված քաղաքականություն` և Արևմուտքի, և Ռուսաստանի հետ: Քանզի այն ժամանակվա իշխանությունները շատ լավ էին գիտակցում, թե ինչ կլինի, եթե Հայաստանը փոխի իր արտաքին քաղաքականության այս ուղենիշը:
Վկան` Գամսախուրդիայի և Սահակաշվիլիի ճակատագրերն են Վրաստանում, կամ Էլչիբեյինը` Ադրբեջանում: Թե ինչ կորուստներ ունեցան այս ամենի պատճառով Վրաստանն ու Ադրբեջանը, տեսանելի է բոլորիս համար: Սակայն մենք բոլորս մոռացել ենք, որ նմանատիպ վիճակում մենք հայտնվել էինք 1920 թվականին:
Ցավոք սրտի, մենք հետևություն չենք անում ոչ միայն մեր հարևանների դասից, այլև հենց մեր պատմության էջերից:
Ինչպես ասում էր հայտնի ռազմական և պետական ականավոր գործիչ Գարեգին Նժդեհը,
«Աղետալի չէ կորուստներ ունենալը, շատ ավելի աղետալի է վերագնահատումների անընդունակ լինելը: Առանց վերագնահատումների՝ անիմաստ է որոնումը, իսկ առանց որոնման՝ մեռնում է ոչ միայն ժողովրդի միտքը, այլ նաև ինքը՝ ժողովուրդը»:
Մենք էլ այս հոդվածում փորձենք հիշեցման կարգով հանդես գալ պատմական ակադեմիական վերլուծությամբ, որտեղ կերևա թե ինչ սխալների պատճառով մենք այն ժամանակ կորցրեցինք մեր տարածքների 50 տոկոսն ու մեր պետականությունը:
Վերլուծելու համար Առաջին հանրապետության փլուզման պատճառները, նախ ներկայացնենք այն ժամանակվա պատմական քրոնիկոնը և հասկանանք, թե ինչու կորցրեցինք մեր տարածքների ավելի քան 50 տոկոսը և պետականությունը:
1.Սան-Ռեմոյից դեպի Սևր ճանապարհին
1920թ. ապրիլի 19-26-ն ընթացավ Անտանտայի երկրների կոնֆերանսը, որը քննարկեց Թուրքիայի հետ խաղաղ պայմանագիր կնքելու հարցը:
Ըստ Սան-Ռեմոյի կոնֆերանսի որոշման՝ Թուրքիան պետք է դառնար փոքր կիսաանկախ երկիր՝ սուլթանի գլխավորությամբ : Պետք է ստեղծվեր «ուժեղ և մեծ» Հունաստան, որն անգլիացիների գլխավոր ռազմավարական գործընկերն էր համարվելու: Թուրքիայից պետք է անջատվեին Պաղեստինը, Եգիպտոսը, Միջագետքը (որոնց խնամակալությունը պետք է վերցներ հենց Մեծ Բրիտանիան), Սիրիան և Լիբանանը (որոնք պետք է անցնեին ֆրանսիացիների խնամակալության տակ), Խիջազը (Սաուդյան Արաբիան) և Միացյալ Հայաստանը, իսկ Քրդստանը պետք է ստանար ինքնավարության կարգավիճակ:
Այսպիսով, ըստ-Սան Ռեմոյի կոնֆերանսի որոշման, ստեղծվելու էր նաև միացյալ հայկական պետություն՝ մոտ 160 000 քկմ տարածքով, որի մեջ ներառվելու էր Արևելյան Հայաստանը (մոտ 60 000 քկմ տարածքով) և թուրքահայկական 4 վիլայեթների մասերը՝ Վանը, Բիթլիսը, Էրզրումը և Տրապիզոնը:
Նախատեսվում էր, որ Միացյալ Հայաստանի սահմանները Թուրքիայի և Ադրբեջանի հետ ճշտվելու էին հետագայում՝ բանակցությունների միջոցով:
Միաժամանակ նշենք, որ Սան Ռեմոյի այս որոշումները Հայաստանի մասով կրում էին ֆորմալ բնույթ, քանզի անգլիացիները չէին հավատում «մեծ Հայաստանի» գաղափարին, որի մասին անկեղծորեն խոստովանեց կոնֆերանսում Մեծ Բրիտանիայի այն ժամանակվա վարչապետ Լլոյդ Ջորջը: Սան-Ռեմոյում Մեծ Բրիտանիայի վարչապետ Լլոյդ Ջորջը զգուշացնում էր դաշնակիցներին. «Մի խաբեք հայերին, նրանք ի վիճակի չեն լինի սեփական ուժով պաշտպանելու իրենց սահմանները, և ո՛չ մի գերտերություն, նույնիսկ մեկ բատալիոնով, չի աջակցի նրանց»: Սա, թերևս, անգլիացիների վերջին նախազգուշացումն էր հայերին: Հետագայում, երբ Հայաստանը խորհրդայնացվեց, և հայկական հարցը դուրս եկավ միջազգային ասպարեզից, Լլոյդ Ջորջը նշեց. «Հայերը դարձան միջազգային դիվանագիտության զոհը»:
2.Ինչո՞ւ անգլիացիները հայերին այնուամենայնիվ այդքան մեծ տարածքներ խոստացան
Անգլիացիները դեռևս 1919թ. գարնանը նշում էին, որ Վանն ու Բիթլիսը չպետք է լինեն Միացյալ Հայաստանի կազմի մեջ, քանզի դրանով կվտանգվի հայ-քրդական դաշինքի ձևավորումը: Նույնը նշում էին նաև Ղարաբաղի ու Զանգեզուրի մասին Հայաստանի արևելքում:
Ըստ անգլիացիների՝ իրական Միացյալ Հայաստան կարող էր ստեղծվել հետևյալ տարածքով. Արևելյան Հայաստան (առանց Զանգեզուրի և Ղարաբաղի) և Էրզրումի ու Տրապիզոնի վիլայեթները՝ ելքով դեպի Սև ծով։ Ընդհանուր տարածքը կկազմեր մոտավորապես 100 000 քկմ:
Ըստ անգլիական ստրատեգների՝ եթե հայերը համաձայնեին այդ ծրագրին, ապա հնարավոր էր ստեղծել ուժեղ Հայաստան, Քրդստան և Ադրբեջան: Հայ-քրդական դաշինքն ուղղված կլիներ ընդդեմ նոր ստեղծվող քեմալական շարժման, իսկ հայ- ադրբեջանական դաշինքն՝ ընդդեմ բոլշևիկյան Ռուսաստանի:
Այս նախագծի իրականացման դեպքում Մեծ Բրիտանիան դառնում էր գերհզոր տերություն՝ տարածաշրջանում իր ազդեցությունը տարածելով Ադրբեջանի, Հայաստանի, Քրդստանի և Վրաստանի վրա: Մոսուլն ու մյուս արաբական տարածքները նույնպես գտնվում էին անգլիացիների ազդեցության տակ: Իսկ Պարսկաստանը վաղուց էր գտնվում Մեծ Բրիտանիայի ազդեցության տակ և, բացի այդ, Հնդկաստանը Մեծ Բրիտանիայի գաղութն էր:
Անգլիացիների նպատակն էր նաև Ստամբուլում և Մոսկվայում հաստատել խամաճիկային վարչակարգեր: Ստամբուլում դա նրանց հաջողվել էր, մնացել էր բոլշևիկյան Մոսկվան, որի դեմ պատերազմում էր 14 երկրներից բաղկացած կոալիցիան:
Նշված ծրագրերի իրականացման դեպքում՝ Մեծ Բրիտանիան ձեռք էր բերում նաև նախկին Օսմանյան և Ռուսական կայսրությունների տարածքներն ու ազդեցության գոտիները: Եվ այս շրջաններում կարևորագույն օղակներից էր Հայաստանի դիրքորոշումը: Քանզի հայերից էին կախված քրդերի և ադրբեջանցիների կողմնորոշումները: Սակայն այդ ճակատագրական պահին այն ժամանակվա Հայաստանի քաղաքական վերնախավը, երազելով մաքսիմալիստական պահանջների մասին, մերժեց անգլիացիների այս իրատեսական ծրագիրը: Որի արդյունքում անգլիացիները եզրակացրին, որ ուժեղ Հայաստան, ուժեղ Քրդստան և ուժեղ Ադրբեջան ստեղծելու ծրագրերը իրատեսական չեն: Այդ երկրները զոհ են դառնալու ուժեղացող Թուրքիայի և Ռուսաստանի կողմից:
Մեծ Բրիտանիան, գիտակցելով այս ամենը, 1919 թվականին հրաժարվեց այդ տարածքների խնամակալությունից և դուրս բերեց զորքերն այս տարածաշրջանից:
1920թ. ապրիլին՝ Ադրբեջանի խորհրդայնացումից հետո, անգլիացիների գլխավոր ուշադրությունը Մոսուլն էր և հունական բանակի միջոցով քեմալական շարժումը ջարդելը:
Միացյալ Հայաստանն այլևս անգլիացիներին չէր հետաքրքրում: Ավելին, անգլիացիները չէին հավատում Հայաստանի կենսունակությանը:
Իսկ երբ 1920թ. հունիսի 1-ին ԱՄՆ-ի Սենատը Հայաստանի մանդատը վերցնելու վերաբերյալ մերժեց նույնիսկ Վիլսոնի ծրագիրը, ապա նույն Մեծ Բրիտանիայի վարչապետ Լլոյդ Ջորջը նշեց. «Այդ պահից հետո անկախ հայկական պետությունը դարձավ անհույս նախագիծ»:
Հարց է առաջանում՝ այդ դեպքում ինչո՞ւ անգլիացիները Սան-Ռեմոյում որոշեցին և Սևրում հաստատեցին «Մեծ Հայաստանի» նախագիծը: Պատասխանն ակնհայտ է: Անգլիացիները վաղուց էին «ձեռքերը լվացել» հայերից, նրանց գլխավոր նպատակն էր դարձել գոնե «ժամանակավոր պատ ստեղծել քեմալական թուրքիայի և բոլշևիկյան Ռուսաստանի միջև»: Այդ «ժամանակավոր պատի» դերը պետք է կատարեին հայերը և հայկական պետությունը:
Ադրբեջանի խորհրդայնացումից հետո ինչը՞ կարող էր կանգնեցնել հայերին՝ հրաժարվել ռուս-բոլշևիկյան կողմնորոշումից։ Դե իհարկե միմիայն գեղեցիկ փաթեթավորում ունեցող «կոնֆետը», որը տվյալ դեպքում հանդես էր գալիս 160 000 քկմ տարածք ունեցող հայկական պետության նախագծի տեսքով: Սա՛ էր Սևրի իրական դեմքը։
Անգլիացիները մեկ տարի առաջ, հայ քաղաքական վերնախավի հետ շփվելիս, հասկացան, որ հայերը«անուղղելի, ոչ իրատեսական ծրագրերին հավատացող ժողովուրդ են»: Սա անգլիացի փորձագետների գնահատականն էր:
Այսպիսով, Սան-Ռեմոյի կոնֆերանսի որոշումներով հայերին տրամադրվելիք «նվերը» ոչ այլ ինչ էր, քան պարզ «կաշառք», որպեսզի նրանք չընկնեն ռուսների «գիրկը», քանի որ պատմականորեն հայտնի էր հայերի ռուսասիրությունը: Պետք է նշել, որ անգլիացիների այս հնարքը փայլուն իրականացավ:
3.Հայ-ռուսական հարաբերություններն այդ ժամանակահատվածում
Սան-Ռեմոյի կոնֆերանսի որոշումներից ոգևորված, «Մեծ Հայաստանի» նախագծի իրականացման դարավոր երազանքին սպասելիս՝ Հայաստանի կառավարությունը որոշում ընդունեց հարաբերությունները բարելավել նաև Ռուսաստանի հետ: Դա հատկապես արդիական էր այն պատճառով, որ 1920թ. ապրիլին Ադրբեջանը խորհրդայնացվեց, մայիսին բոլշևիկյան ապստամբությունը Հայաստանում ճնշվեց, և Կարմիր բանակը գտնվում էր Հայաստանի անմիջական սահմանների մոտ: Դեռ ավելին, մայիսին, բոլշևիկների պահանջով, հայկական զորքերը դուրս բերվեցին Ղարաբաղից: Բոլշևիկները պատրաստվում էին գրավել նաև Զանգեզուրն ու Նախիջևանը:
Կանգնած լինելով այս մարտահրավերների առաջ՝ Հայաստանի կառավարությունը, 1920թ. մայիսի վերջին, կառավարական պատվիրակություն ուղարկեց Մոսկվա՝ Լևոն Շանթի գլխավորությամբ, որի նպատակն էր բանակցությունների միջոցով խաղաղ պայմանագիր կնքել Խորհրդային Ռուսաստանի հետ:
Հայկական պատվիրակության պայմանները հետևյալն էին.
1. Խորհրդային Ռուսաստանը պետք է ճանաչի Հայաստանի անկախությունը, իսկ հայկական պետական սահմանների մեջ պիտի ներառվի Ղարաբաղը:
2. Խորհրդային Ռուսաստանը սկզբունքորեն պետք է ճանաչի թուրքահայաստանի տարածքների միացումը նոր ստեղծված հայկական պետությանը:
3. Խորհրդային Ռուսաստանը չպետք է միջամտի Հայաստանի ներքին գործերին և բուն Հայաստանում չպետք է զբաղվի բոլշևիկների աջակցությամբ:
4. Խորհրդային Ռուսաստանը պետք է թույլ տա, որպեսզի Հյուսիսային Կովկասի և Ռուսաստանի հայ փախստականները վերադառնան Հայաստան:
Ռուսաստանի կողմից բանակցությունները վարում էին արտաքին գործերի կոմիսար Չիչերինը և նրա տեղակալ հայազգի Կարախանը:
Ռուսները նշում էին, որ սկզբունքորեն «հասկանում են» հայկական պահանջները Ղարաբաղի նկատմամբ՝ ակնարկելով, որ չնայած ադրբեջանցիների դժգոհությանը՝ իրենք կարող են ընդունել հայերի առաջարկը: Հայկական պետությանը արևմտահայկական տարածքների միացմանը նույնպես ռուսները ըմբռնումով էին վերաբերվում։ Սակայն այստեղ Չեչերինն առաջարկում էր առաջնորդվել այսպես կոչված էթնոգրաֆիկ սահմանների սկզբունքով: Այսինքն, մինչև 1914թ. որ տարածքում որ ազգությունը մեծամասնություն է կազմել, այդ տարածքն էլ պիտի անցնի կա՛մ Թուրքիային, կա՛մ էլ Հայաստանին:
Հայկական կողմն այդ սկզբունքը ընդունում էր, քանզի դա բխում էր հայկական շահերից, մինչդեռ թուրքական կողմը, որը նույնպես գտնվում էր Մոսկվայում, կտրականապես մերժում էր այդ սկզբունքը' պահանջելով, որ հայ- թուրքական սահմանը համապատասխանի Բրեստ-Լիտովսկում կնքած պայմանագրին:
Ռուսները պատրաստ էին նաև ճանաչել Հայաստանի պետականությունը: Սակայն այս ամենի փոխարեն, որպեսզի Մոսկվան հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերություններում միջնորդի դեր կատարի, նրանքՀայաստանից պահանջում էին հրաժարվել արևմտյան կողմնորոշումից, այսինքն՝ դուրս գալ անգլիացիների հակաբոլշևիկյան կոալիցիայից և մերժել Սան-Ռեմոյի կոնֆերանսի որոշումները:
Փաստացի, Մոսկվան հայերին առաջարկում էր ընդունել ռուսական կողմնորոշումը՝ թուրքերի և ադրբեջանցիների պես, որպեսզի հայ-թուրքական և հայ-ադրբեջանական վեճերում հայերը պարտված կողմ չլինեն: Հայերը մերժեցին Չիչերինի այս առաջարկը. չէին կարող հրաժարվել Սան-Ռեմոյում կայացած «Մեծ Հայաստանի» նախագծից:
Հայ քաղաքական գործիչների տրամաբանությունը հետևյալն էր: Անգլիացիները մեզ առաջարկում են 160 000 քկմ տարածքով որոշակի Հայաստան՝ ելքով դեպի Սև ծով։ Մինչդեռ ռուսները խոստանում են «ընդամենը միջնորդել, աջակցել» հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններում:
Իրականում անգլիացիները ռուսների վիճակի մեջ էին 1919թ.-ին, երբ հայերը մերժեցին իրենց ծրագրերը, իսկ 1920թ. ապրիլին Սան-Ռեմոյում, երբ արդեն անգլիացիները հայերի հանդեպ ոչ մի հետաքրքրություն չունեին, առաջ էին քաշել «Հեքիաթային Հայաստանի» գաղափարը։ Եվ այս պարզ ճշմարտությունը մեր գործիչներն այդպես էլ չհասկացան: Ինչևիցե;
Շանթի առաքելությունը Մոսկվայում հասկանալի պատճառներով հաջողությամբ չպսակվեց, և 1920թ. հունիս-հուլիս ամիսներին Կարմիր բանակը գրավեց Զանգեզուրն ու Նախիջևանը:
Քեմալական բանակն իր կողմից պատրաստ էր ներխուժել Հայաստան, սպասում էր միայն Մոսկվայի համաձայնությանը: Վերջինս այդ համաձայնությունը չտվեց՝ համաձայնելով, որ թուրքական բանակը գրավի միայն Սարիղամիշի տարածքը, որպեսզի կապ ստեղծվի Նախիջևանում հաստատված Կարմիր բանակի հետ: Բացի այդ, Անատոլիայի արևմտյան ճակատում հունական բանակի գրոհը թուրքերին ստիպեց հետաձգել հարձակումը Հայաստանի վրա: Ռուսները, իրենց հերթին, Ղարաբաղի, Զանգեզուրի և Նախիջևանի գրավումից հետո դեռևս հույսը չէին կորցրել, որ հայերին կստիպեն հրաժարվել արևմտյան կողմնորոշումից: Այդ նպատակով 1920թ. հուլիսին որոշեցին Հայաստան ուղարկել, բանակցությունները շարունակելու նպատակով, դիվանագիտական ներկայացուցչություն՝ դեսպան Լեգրանի գլխավորությամբ:
Հայկական կողմը Լեգրանի հետ բանակցությունները ձգձգում էր մինչև Սևրի պայմանագրի ստորագրումը՝ մտավախություն ունենալով, թե ռուսների հետ համաձայնագիրը արևմտյան տիրույթների շրջանակներում կարող է խանգարել հայկական գործին:
Սևրի պայմանագիրը և նրա հետևանքները Հայաստանի համար
1920թ. օգոստոսի 10-ին վերջապես կնքվեց Սևրի պայմանագիրը, որի համաձայն՝ հայկական պետությունն ստանում էր մոտ 160 000 քկմ տարածք՝ ելքով դեպի Սև ծով: Միաժամանակ նույն օրը՝ օգոստոսի 10-ին, Թիֆլիսում Հայաստանի Հանրապետության և Խորհրդային Ռուսաստանի միջև կնքվեց համաձայնագիր, ըստ որի.
1. Խորհրդային Ռուսաստանը ճանաչում է Հայաստանի անկախությունը:
2. Հայաստանն ըմբռնումով է ընդունում, որ Կարմիր բանակը ժամանակավորապես տեղակայված կլինի Ղարաբաղում, Զանգեզուրում, Նախիջևանում, մինչև որ խաղաղ պայմանագիր կնքվի Հայաստանի Հանրապետության և Խորհրդային Ռուսաստանի միջև, որտեղ կհստակեցվեն Ղարաբաղի, Զանգեզուրի և Նախիջևանի պատկանելության հարցերը:
3. Փաստացի, Հայաստանը համաձայնում էր Կարմիր բանակի և քեմալական ուժերի միջև ժամանակավորապես ցամաքային կապ հաստատելուն:
Այսպիսով, 1920թ. օգոստոսի 10-ին՝ նույն օրը, ստորագրվեց և՛ Սևրի պայմանագիրը, և՛ Հայաստանի ու Խորհրդային Ռուսաստանի միջև համաձայնագիրը:
Այս քայլերով Հայաստանի կառավարությունը փորձեց սիրաշահել և՛ անգլիացիներին, և՛ ռուսներին, սակայն գործնականում Երևանը խորացրեց իր անդունդը և՛ Լոնդոնի, և՛ Մոսկվայի հետ: Դատեք ինքներդ. Սևրի պայմանագիրը կնքելով՝ Հայաստանը փաստացի իրեն համարում էր հակաթուրքական և հակաբոլշևիկյան ալյանսի անդամ՝ թիրախ դառնալով ոչ միայն Քեմալական Թուրքիայի, այլ նաև Բոլշևիկյան Ռուսաստանի համար: Իսկ միաժամանակ Խորհրդային Ռուսաստանի հետ կնքելով համաձայնագիր և ցամաքային կապ տրամադրելով Բոլշևիկյան Ռուսաստանի և Քեմալական Թուրքիայի միջև, նա դավաճանում էր իր դաշնակիցներին և մասնավորապես՝ Անգլիային: Այսպիսով, Երևանի այս պահվածքից խիստ դժգոհ մնացին և՛ Անկարան, և՛ Մոսկվան, և՛ Լոնդոնը: Իսկ դրա հետևանքները շատ չուշացան: Ընդամենը 4 ամիս անց Հայաստանը կորցրեց և՛ իր տարածքները, և՛ պետականությունը:
Եզրակացություններ
1. Տարածված տեսակետ կա, որ եթե 1920թ. մայիսին բոլշևիկյան ապստամբությունը հաջողությամբ պսակվեր, ապա Հայաստանը չէր ունենա այն տարածքային կորուստները, որոնք ունեցավ Առաջին հանրապետության անկումից հետո: Այս տեսակետը զուրկ է տրամաբանությունից, քանզի այն ժամանակ ռուս բոլշևիկները հայերից չէին պահանջում բոլշևիկյան կարգերի հաստատում: Նրանք նույնիսկ չաջակցեցին մայիսյան բոլշևիկյան ավանտյուրային: Այդպիսի խնդիր ռուսների կողմից չկար: Նրանք պահանջում էին մեկ բան. հրաժարվել հակառուսական բնույթ ունեցող արևմտամետ կողմնորոշումից: Այն ժամանակվա Երևանը դրանց պատասխանեց մերժումով:
2. Հայ պատմագրության մեջ լայնորեն տարածված է այն տեսակետը, թե իբր Մոսկվայում Շանթ-Չիչերին բանակցությունների անհաջողության գլխավոր մեղավորը թուրքերն էին, ադրբեջանցիները և հայ բոլշևիկները, որոնք ամեն ինչ արեցին, որպեսզի հայ-ռուսական բանակցությունները տապալվեն: Այստեղ էլ երկրորդական հարցերը չեն տարբերվում գլխավորից: Իհարկե, թուրքերն ու ադրբեջանցիները պետք է խանգարեին, և ով չգիտի, որ հայ բոլշևիկների մեծ մասը չէր փայլում հայրենասիրությամբ: Սակայն հայ պատմագրությունը անցնում է գլխավոր խնդիրի կողքով: Այն է՝ ռուսները հայերից պահանջում էին փոխել իրենց կողմնորոշումը: Ինչպե՞ս կարող էին ռուս բոլշևիկները բավարարել հակաբոլշևիկյան ալյանսում գտնվող Հայաստանի պահանջները։ Ի վերջո, ինքնախաբեությունն էլ սահմաններ պետք է ունենա:
3. Հաջորդ տարածված տեսակետն այն է, թե ռուս-թուրքական դաշինքն անխուսափելի էր, և ինչպիսի դիրքորոշում էլ հայերն ունենային, ռուսները, հանուն թուրքերի հետ դաշինք կնքելու, միևնույնն է, զոհաբերելու էին հայկական շահերը: Սա նույնպես չի համապատասխանում իրականությանը: 1920թ. ամռանը քեմալականները պատերազմի մեջ էին հույների հետ, ռուս-հայկական համատեղ պահանջների առաջ անզոր էին և ստիպված էին զիջումների գնալ: Ճիշտ է, Հայաստանը Սևրի պայմանագրի չափ տարածք չէր կարող ձեռք բերել արևելյան Անատոլիայում, սակայն առնվազն դրա կեսը մենք կունենայինք: Ինչ վերաբերում է Ղարաբաղի, Զանգեզուրի և Նախիջևանի հարցին, ապա այստեղ էլ ամեն ինչ կախված էր նրանից, թե ինչ զիջումներ կարող էր անել Մոսկվան հայերին: Օրինակ, եթե մենք համաձայնեինք խորհրդային կարգերի հաստատմանը, ապա դրա դիմաց կստանայինք և՛ Ղարաբաղը, և՛ Զանգեզուրը, և՛ Նախիջևանը: Այս խնդիրները կախված են լինում ոչ թե այս կամ այն ազգի հանդեպ համակրանքից, այլ այն բանից, թե ինչ են իրենցից ներկայացնում Հայաստանն ու Ադրբեջանը: Ադրբեջանի խորհրդայնացման գինը պարզ էր: Քեմալականները և ադրբեջանցի պանթուրքիստները գնացին այդ քայլին, որպեսզի դրա դիմաց ստանան աջակցություն Մոսկվայից: Եվ հենց այդպես էլ եղավ: Փաստորեն, ռուսներին զոհաբերելով Ադրբեջանը՝ Թուրքիան փրկվեց: Հայաստանի խորհրդայնացման գինը անհայտ էր: Եվ այդ անհայտության տիրույթում ռուս բոլշևիկներն ունեին մանևրելու լայն դաշտ:
4. Տեսակետ էլ կա, թե իբր հայերը կարող էին ինքնուրույն լեզու գտնել թուրքերի հետ: Այս տեսակետը նույնպես իրատեսական չէր, քանզի քեմալականներն ընդունել էին իրենց «ազգային ուխտը» և ոչ մի մետր տարածք չէին զիջելու հայերին: Դա կարող էր արվել կա՛մ ուժով, կա՛մ քաղաքական պարտադրանքով: Ո՛չ առաջինը, ո՛չ էլ երկրորդը հայերն այդ պահին չունեին:
5. 1919թ. մենք մերժեցինք անգլիացիներին, 1920թ. ամռանը փաստացի մերժեցինք ռուսներին՝ ստորագրելով Սևրի պայմանագիրը, որն ուղղված էր Քեմալական Թուրքիայի և Բոլշևիկյան Ռուսաստանի դեմ և որի հետևանքով ընդամենը մի քանի ամիս անց այդ երկու ուժերի հարվածի տակ ընկնելով՝ կորցրեցինք և՛ տարածքները, և՛ պետականությունը: Այսպիսով, մենք արհամարհեցինք պետականության կառուցման մեզ առաջարկվող իրատեսական նախագծերը, փոխարենը հրապուրվեցինք «վիրտուալ Հայաստանի» գաղափարով՝ թիրախ դառնալով երկու հզոր ուժերի համար:
6. Մեր պատմագրության մեջ Սևրի պայմանագիրը հպարտությամբ է նշվում։ Մինչդեռ դրա համար ոչ թե հպարտանալ է պետք, այլ ամաչել, քանզի այդ չարաբաստիկ վիրտուալ պայմանագրի պատճառով՝ մենք կորցրեցինք որոշակի տարածքներ և պետականություն:
Ինչպես ասում էր հայտնի ռուս փիլիսոփա Իվան Սոլոնևիչը. «Ցանկացած ժողովրդի պատմություն զարգանում է մաթեմաթիկայում հայտնի «մեծ թվերի օրենքով»: Կան ժողովուրդներ, որոնց զարգացումը բերում է նրանց հզորացման։ Կան ժողովուրդներ, որոնց զարգացումն աշխարհը չի նկատում։ Եվ կան ժողովուրդներ, որոնք անընդհատ զբաղված են ինքնասպանությամբ»:
Բժշկության մեջ հայտնի է, որ մի քանի անգամ ինֆարկտ տարած մարդն սկսում է ավելի զգույշ ապրել՝ գիտակցելով, որ հաջորդ հերթական ինֆարկտը կարող է ճակատագրական լինել իր համար:
Եթե վերադառնանք մեր ժողովրդի պատմությանը, ապա կարող ենք նկատել, որ մոտ 300 000 քկմ երբեմնի տարածք ունեցող երկրից դարձել ենք շուրջ 40 000 քկմ (Հայաստան-Արցախ) տարածք ունեցող փոքր ժողովուրդ: Մենք մեր պատմության մեջ այնքան «ինֆարկտներ» ենք ապրել, որ հաջորդը կարող է ճակատագրական լինել:
Երվանդ Բոզոյան
Հ.Գ. Համեմատելով մեր այն ժամանակվա քաղաքական վերնախավի գործողությունները այսօրվա Սերժ Սարգսյանի շրջապատի գործողությունների հետ` կնկատենք, մահացու վտանգի չափով գրեթե 100 տոկոսանոց նմանություն:
Ուշադիր հետևեք, օրինակ, Շավարշ Քոչարյանի դատողություններին ԵՄ-ի և Ռուսաստանի հարաբերությունների մասին, կտեսնեք, որ դրանք ոչնչով չեն տարբերվում 20- ական թթ վարչապետ Սիմոն Վրացյանի և այլ գործիչների գնահատականներից, որի գնահատականները շատ արևմտյան և ռուսական փորձագետներ վաղուց տվել են: Դա քաղաքագիտական կատարյալ անմեղսունակություն է, պետական գիտակցությունից զուրկ մտածողություն:
Բայց մենք 20 թ-ին այդ անմեղսունակության և տգիտության գինը վճարեցինք մեր պետականության և տարածքների կորստով: Մի՞թե մենք այնքան անմեղսունակ ազգ ենք, որ թույլ կտանք մեզ հետ վարվեն ճիշտ այնպես, ինչպես վարվեցին 93 տարի առաջ: Եթե այո, ուրեմն Սոլոնևիչի հայտնի գնահատականները վերաբերվում են նաև մեզ` հայերիս: Եվ մեր պետականության կորուստը կունենա խիստ օբյեկտիվ բնույթ:
Իսկ եթե մենք փոխվել ենք մեր սեփական սխալների հետևությունն արել ենք, ապա պետք է կանգնեցնենք այս վտանգավոր ձեռքը և թույլ չտանք` ազգովի կատարել քաղաքական ինքնասպանություն:
Ինչպիսին ենք մենք` կախված է բացառապես մեզնից: Եվ այս մի քանի ամսվա ընթացքում լիարժեքորեն պարզ կդառնա, թե ով ենք մենք, և որն է մեր առաքելությունը, որպես ազգ, այս երկրագնդի վրա: Եվ իրավունք ունե՞նք արդյոք գոյատևել և զարգանալ` որպես պետական ազգ, թե՞ դատապարտված ենք մնալու, որպես համայնքային գիտակցում ունեցող ժողովուրդ և կանգնելու ենք նոր ցեղասպանության և կորստի առաջ և մուրացկանի պես աշխարհից օգնություն ենք պահանջելու և միաժամանակ բողոքելու, որ նրանք մեզ չեն հասկանում:
Այս ամենի պատասխանը մենք կստանանք մի քանի ամսվա ընթացքում:
Եվ այդ իմաստով մենք իրոք կանգնած ենք կամ` կամ-ի առաջ: