Լրահոս

24.11.2010 13:58


Վարդան Այվազյանը «դյուզգունի» չի առնչվել

Վարդան Այվազյանը «դյուզգունի» չի առնչվել

-Ճիշտն ասած, իրենց բանավեճին դյուզգունի չեմ առնչվել,-«7օր»-ի հարցին ի պատասխան՝ այսօր «Հայելի» ակումբում ասել է ՀՀԿ խմբակցության անդամ Վարդան Այվազյանը՝ անդրադառնալով նույն խմբակցության անդամ, ԺԱԿ նախագահ Սպարտակ Մելիքյանի այն հայտարարությանը, թե Վերահսկիչ պալատն իրենից 4000 դոլար կաշառք է պահանջել։

-4000-ի՞ց, ես 3 մլն-ից եմ խաբար։ Էն, որ օդից գլխիս սարքեցին, էդ 3 մլն-ից եմ խաբար,-կատակով ասել է Վ. Այվազյանը՝ հիշեցնելով, որ իրեն էլ մեղադրել էին, թե բնապահպանության նախարար եղած ժամանակ ինքն էլ 3 մլն դոլար կաշառք է պահանջել։

Նա նաև չի կարծում, որ ՎՊ-ն կոռումպացված մարմին է.

-Չեմ ուզում մեղադրանք ասեմ Իշխան Զաքարյանի, Վերահսկիչ պալատի հետ կապված,-նշել է Վ. Այվազյանը՝ ավելացնելով,- Իշխան Զաքարյանի կառույցը բացահայտում է փաստերը, դրանից հետո սկսվում են համապատասխան գործառույթները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը