Մոսկվան Սարգսյանի «արցունքներին» չի հավատում. դարձյալ չեն ընդունում
Բաղրամյան 26-ի «անկախ լրատվամիջոցները, վստահելի աղբյուրները և քաղաքագետները» Վլադիմիր Պուտինի Բաքու կատարած այցից անմիջապես հետո սկսեցին թմբկահարել, թե մոտ օրերս Սերժ Սարգսյանը Պուտինի հրավերով մեկնելու է Մոսկվա: Նշվում էին տարբեր ժամկետներ. սկզբում՝ օգոստոսի 15, հետո՝ օգոստոսի 25, հիմա էլ՝ սեպտեմբերի 3:
Այցի գաղափարը շրջանառության մեջ դնելը ուներ երկու մոտիվացիա: Նախ՝ մեղմել հայաստանյան հասարակության մեջ ուժգնացող տագնապը՝ ռուս-հայկական վատթացող հարաբերությունների շուրջ, և երկրորդ՝ Ս. Սարգսյանն իսկապես հանդիպում էր խնդրել Պուտինից, վերջինս էլ չէր շտապում տալ իր համաձայնությունը:
«Ստորացում մինչև վերջ» ծրագրի շրջանակներում Մոսկվան չի շտապում հետաքրքրության նշաններ ցույց տալ Ս. Սարգսյանի նկատմամբ: Բայց սա երկու անձերի խնդիր չէ: Իրականում, ստորացվում է Հայաստանի Հանրապետությունը: Եւ հանուն ճշմարտության պետք է ընդունել, որ Ռուսաստանը գործում է հստակ իր շահերին համապատասխան, և ստեղծված իրավիճակի ամբողջական մեղավորությունն ընկնում է Սերժ Սարգսյանի վրա:
Այս պարագայում շատ դժվար է պատկերացնել, թե ինչ օրակարգով, ինչ առաջարկներով է Ս. Սարգսյանը մեկնում Մոսկվա: Հանդիպումը տեսախցիկների համար այլ բան է, հանդիպման բովանդակությունը և արդյունքները՝ այլ: Ակնհայտ ձախողված քաղաքականության և ակնհայտ սխալ քայլերի պատճառով, Հայաստանը հայտնվել է մի վիճակում, երբ Ռուսաստանին առաջարկելու որևէ գաղափար չունի: Ավելին՝ Հայաստանը նույնիսկ զիջելու որևէ քայլ, կամ քայլերի համակարգ չունի: Ռուսները կցուցաբերեն լիակատար անտարբերություն և որևէ արժեցող գին չեն վճարի այդ զիջումների համար:
Սեփական երկրի անվտանգության հիմնական գործընկեր պետության հետ հարաբերությունները փակուղի հասցնելը կարող է շատ ծանր նստել Հայաստանի համար: Սա տեսական մոտեցում չէ: Սա չափազանց իրական, հողեղեն գաղափար է, որի արդյունքները Հայաստանը և հայ ժողովուրդը կարող է տեսնել առաջիկա ամիսների ընթացքում: Այս պայմաններում շատ կարևոր է, որ հայաստանյան հիմնական քաղաքական ուժերը և երկրի հիմնական ազդեցիկ դեմքերը, ովքեր ունեն նաև պատմական դերակատարում և պատասխանատվություն Հայաստանի առաջ՝ հստակ ձևակերպեն իրենց տեսկետները և մտահոգությունները:
Հ. Գ. Նյութը պատրաստ էր տպագրության, երբ մոսկովյան մեր աղբյուրներից տեղեկատվություն ստացվեց, որ Ս. Սարգսյանի սեպտեմբերի 3-ի այցը Մոսկվա դարձյալ հետաձգվում է: Դարձյալ չեն ընդունում:

Մկրտիչ Սարգսյան
Աղբյուրը՝ http://www.ilur.am/news/view/17606.html