Վարդան Խաչատրյան. «Հայաստանին և ԼՂՀ–ին կարող է պարտադրվել արագ լուծումների գործընթաց»
«Ի՞նչ է փոփոխվել արցախյան հակամարտության հարցում, որ հայաստանյան քաղաքական դաշտում այսպիսի իրարանցում է» հարցին ՄԱԱ-ի հյուրը՝ «Ժառանգություն» խմբակցության անդամ Վարդան Խաչատրյանը, պատասխանել է.
-Փոփոխվել է այն, որ Հայաստանին և ԼՂՀ-ին կարող է պարտադրվել արագ լուծումների գործընթաց, ինչը պարզորոշ կերպով երևաց 3 խոշոր տերությունների հայտարարությամբ։ Մինչ այս, այդպիսի բան չէր եղել։ Մենք հայտնվել ենք աշխարհաքաղաքական այնպիսի շահերի բախման կիզակետում, որտեղ շատ բան կարող է մեզնից կախված չլինել։
Լրագրողների հետ հանդիպմանը բանախոսն ասել է նաև, թե ամեն անգամ մեր իշխանությունները համարել են, թե միշտ կարելի է գնալ մինչև վերջ՝ համոզված լինելով, որ վերջին պահին լուծումից կարելի է խուսանավել։
-Բայց հիմա պարզ է դառնում, որ այդ վերջին պահին լուծումից խուսանավելու հնարավորություն կարող է չունենանք։ Հարաբերական լեգիտիմությամբ իշխանությունը չի տանում նրան, որ մենք ի վիճակի ենք կոշտ դիմակայել միջազգային ճնշումներին։ Այս ամենի միագումարում մեզ կարող է պարտադրվել որոշակի լուծում՝ հնարավոր բոլոր բացասական հետևանքներով,- հայտարարել է Վ. Խաչատրյանը։

7or.am