«Ժառանգությունը» շարունակելո՞ւ է պահանջել նախագահի հրաժարականը
-Ղարաբաղին ամենակարճ ճանապարհով բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելը Հայաստանի կողմից ԼՂՀ-ի անկախության ճանաչումն է,-հրավիրված մամուլի ասուլիսում ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Վարդան Խաչատրյանը։ -Միջազգային իրավասուբյեկտ լինելու հանգամանքը սկիզբ է առնում մեկ այլ միջազգային իրավական սուբյեկտի կողմից ճանաչվելով։ Եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանը ճանաչել է վրացական ինքնավարությունները, իսկ Կոսովոյի ճանաչումն առայսօր ընթանում է, և Ադրբեջանն էլ ասում է, թե Ղարաբաղն այնքան ոչինչ իրենից չներկայացնող գոյացություն է, որ նույնիսկ Հայաստանը չի ճանաչել նրա անկախությունը, մեր կարծիքով, այստեղ խնդիր կա. պետք է հնարավորինս արագ ճանաչել։
«7օր»-ի հարցին, թե ԼՂՀ նախագահի և ՀՀ ԱԳՆ ղեկավարի հանդիպումից հետո հնչած հայտարարությունը բավարարո՞ւմ է «Ժառանգության» պահանջը, թե Հայաստանը սեպարատ բանակցություններ չպետք է վարի, Վ. Խաչատրյանը պատասխանել է.
-Մենք համարում ենք, որ սա կիսալուծում էր։ Մենք մտադիր ենք նաև հասարակական ակցիա իրականացնել՝ ԼՂՀ-ի անկախությունը ճանաչելու համար։
-Շարունակելո՞ւ եք պահանջել ՀՀ նախագահի հրաժարականը։
-Այս իրավիճակում դա կախված է հնարավոր զարգացումներից։ Չկա մի բան, որը փոփոխության չենթարկվի, եթե առկախված է այսպիսի սպառնալիք։

7or.am