Լրահոս

17.07.2009 13:32


Արամ Սաֆարյան. «Հայաստանի դիվանագիտությունն ունի նաև Արցախյան խնդրի կարգավորման այլ սկզբունքներ»

Արամ Սաֆարյան. «Հայաստանի դիվանագիտությունն ունի նաև Արցախյան խնդրի կարգավորման այլ սկզբունքներ»

-Ինչ վերաբերում է հրապարակված սկզբունքներին, ապա մեր կարծիքով՝ դրանք միայն մի մասն են. այն է՝ համաձայնեցված սկզբունքների կամ երկու նախագահների հավանությանն արժանացած համաձայնեցված մասը։ Մենք համոզված ենք և գիտենք, որ Հայաստանի դիվանագիտությունն ունի նաև Արցախյան խնդրի կարգավորման այլ սկզբունքներ, որոնք առաջ են մղվում այս բանակցային գործընթացում, և որոնք դեռ ենթակա են համաձանեցման,- մադրիդյան սկզբունքները մեկնաբանելով՝ ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը։

Նա նաև նշել է. «Սատանան ոչ թե սկզբունքների մեջ է, այլ մանրամասնությունների։ Եվ երբ մենք խոսում ենք համաձայնեցված սկզբունքների մասին, պետք է հասկանանք, որ մարտահրավերները և սպառնալիքները պարունակում են մանրամասների մեջ, այդ թվում՝ այն մանրամասների, որոնք դեռևս համաձայնեցված չեն, և որոնց համաձայնեցումն ավելի դժվար է լինելու, քան այն համաձայնեցումը, որ տեղի է ունեցել վերջին մեկ տարվա ընթացքում այդ վեց կետերի շուրջ»։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը