Լրահոս

17.07.2009 13:34


Սուրեն Սուրենյանց. «Իսկապես Աղդամը մեր հայրենիքը չէ»

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցն այսօր անդրադարձել է ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմանը՝ անելով մի շարք ուշագրավ դիտարկումներ։ Մասնավորապես նա ասել է. «Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հայտնի արտահայտությանը, որ Աղդամը մեր հայրենիքը չէ՝ ես միանգամայն համաձայն եմ այդ հայտարարության հետ։ Իսկապես Աղդամը մեր հայրենիքը չէ»։ Խոսելով ազատագրված տարածքների մասին՝ Սուրենյանցը ասել է հետևյալը.«Այո՛, այդ տարածքները հայկական կողմից ազատագրվել են որպես անվտանգության գոտիներ, և ուշ, թե շուտ հայկական կողմի ներկայությունը դրանցում պետք է փոխարինվի միջազգային անվտանգության համապատասխան երաշխիքներով և համապատասխան խաղաղապահ կոնտինգենտով։ Խոսքը չի վերաբերում Լաչինին և Քելբաջարին, որոնք գտվում են Հայաստանի և ԼՂՀ-ի միջև։ Դրանք պետք է մնան հայկական վերահսկողության տակ, առնվազն մինչև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական հստակեցումը։ Ինչ վերաբերում է մնացած տարածքներին՝ ապա հայկական զինուժը, բնականաբար, պետք է ազատի դրանք»։ 

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը