Տերյանի բանաստեղծության տողը հիշեցի, երբ ծանոթացա թերթերից մեկի տարածած տեղեկությանը, ըստ որի օրերս վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Արարատ Զուրաբյանի ծննդյան տարեդարձի կապակցությամբ կազմակերպված քեֆ-ուրախությանը:
Այո՛, հաճախ է պոեզիան դառնում իրականություն եւ հակառակը:
Նախկին ՀՀՇ վարչության նախկին նախագահը, որ կործես թե պատրաստվում է վերածնել ՀՀՇ-ն, պարզվում է, առանց վարչապետի եւ իշխանական գործիչների, չէր կարող իր ծնունդը նշել:
Նույն Արարատ Զուրաբյանը, որ 2011-ին իբր թե դեմ էր ՀԱԿ-իշխանություն երկխոսությանը, այսօր կողմ է զվարթ միջավայրում՝ «ուտուշ-խմուշի» արանքում երկխոսել Տիգրան Սարգսյանի հետ:
Հետաքրքիր է, կիթառահար-երգիչ վարչապետն արդյոք հոբելյարի կենացն իր կատարումներով չի՞ ծաղկեցրել: Գաղտնի պայմաններում արձակուրդից թարմ ուժերով վերադարձած Տիգրան Սարգսյանը կարծես թե չէր կարող չերգել, մանավանդ, երբ ասում են, որ հոբելյարը քեֆի ժամանակ նրան քծնել է մինչեւ անսահմանություն:
Երեւի, Զուրաբյանը նորմալ է համարում, որ իր երկրի վարչապետը հանդիսանում է «օֆշորային սկանդալի» գլխավոր հերոսը: Դա երբեմնի «արմատական ընդդիմադիր» Զուրաբյանի համար ոչ թե այիբ է, այլ առավելություն:
Բայց ահա թե ինչպես է գնահատում վարչապետի քայլը նախկինում Զուրաբյանի հետ «հանցավոր վարչախմբի» դեմ կենաց-մահու կռիվներ մղած Հովհաննես Իգիթյանը. «Վատչէ, որվարչապետըմասնակցելէԱրարատԶուրաբյանիծննդյանխնջույքին: Եսողջունումեմդա: Դավարչապետիվերջինտարիներինկատարածամենախիզախքայլնէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Իգիթյանը:
Այստեղ են ասել՝ կողջունեք, բա ինչ կանեք, քանի որ վարչապետը ինքն իրենից «բեխաբար» նախ խիզախում է մտնել օֆշորային մեքենայությունների հորձանուտ, իսկ հիմա էլ ավելի մեծ խիզախություն է դրսեւորում՝ ջանալով ստեղծել «օֆշորային ընդդիմություն» որում հավանաբար կընդգրկվեն «գեղի կլուբի» վերածված նախկին ՀՀՇ-ի տապանաքարի վրա ողբացող, բայցեւ՝ այն որպես հառնող Փյունիկ տեսնել ցանկացողները:
Ինչպես չողջունեն, երբ վերջապես գտել են մեկին, ով պատրաստ է «ոսկով գնել» իրենց՝ թույլ չտալով, որ անհիշատակ չքվեն քաղաքական ասպարեզից:
Դե, իսկ Տիգրան Սարգսյանին եւս ձեռնտու է շահել այս «քաղաքական տենդերը», մանավանդ որ դա շատ հեշտ է լինելու, քանզի այլ գնորդներ չկան։
Տիգրանը քաղաքական հենարաններ փնտրելով՝ փորձ է անում ապահովագրել իրեն եւ «չոր դուրս գալ» օֆշորային տհաճ պատմությունից հատկապես վտանգավոր պահերին: Եթե իհարկե դա նրան հաջողվի:
Ա՜խ, ոսկով են գնում քեզ
Տերյանի բանաստեղծության տողը հիշեցի, երբ ծանոթացա թերթերից մեկի տարածած տեղեկությանը, ըստ որի օրերս վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Արարատ Զուրաբյանի ծննդյան տարեդարձի կապակցությամբ կազմակերպված քեֆ-ուրախությանը:
Այո՛, հաճախ է պոեզիան դառնում իրականություն եւ հակառակը:
Նախկին ՀՀՇ վարչության նախկին նախագահը, որ կործես թե պատրաստվում է վերածնել ՀՀՇ-ն, պարզվում է, առանց վարչապետի եւ իշխանական գործիչների, չէր կարող իր ծնունդը նշել:
Նույն Արարատ Զուրաբյանը, որ 2011-ին իբր թե դեմ էր ՀԱԿ-իշխանություն երկխոսությանը, այսօր կողմ է զվարթ միջավայրում՝ «ուտուշ-խմուշի» արանքում երկխոսել Տիգրան Սարգսյանի հետ:
Հետաքրքիր է, կիթառահար-երգիչ վարչապետն արդյոք հոբելյարի կենացն իր կատարումներով չի՞ ծաղկեցրել: Գաղտնի պայմաններում արձակուրդից թարմ ուժերով վերադարձած Տիգրան Սարգսյանը կարծես թե չէր կարող չերգել, մանավանդ, երբ ասում են, որ հոբելյարը քեֆի ժամանակ նրան քծնել է մինչեւ անսահմանություն:
Երեւի, Զուրաբյանը նորմալ է համարում, որ իր երկրի վարչապետը հանդիսանում է «օֆշորային սկանդալի» գլխավոր հերոսը: Դա երբեմնի «արմատական ընդդիմադիր» Զուրաբյանի համար ոչ թե այիբ է, այլ առավելություն:
Բայց ահա թե ինչպես է գնահատում վարչապետի քայլը նախկինում Զուրաբյանի հետ «հանցավոր վարչախմբի» դեմ կենաց-մահու կռիվներ մղած Հովհաննես Իգիթյանը. «Վատ չէ, որ վարչապետը մասնակցել է Արարատ Զուրաբյանի ծննդյան խնջույքին: Ես ողջունում եմ դա: Դա վարչապետի վերջին տարիներին կատարած ամենախիզախ քայլն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Իգիթյանը:
Այստեղ են ասել՝ կողջունեք, բա ինչ կանեք, քանի որ վարչապետը ինքն իրենից «բեխաբար» նախ խիզախում է մտնել օֆշորային մեքենայությունների հորձանուտ, իսկ հիմա էլ ավելի մեծ խիզախություն է դրսեւորում՝ ջանալով ստեղծել «օֆշորային ընդդիմություն» որում հավանաբար կընդգրկվեն «գեղի կլուբի» վերածված նախկին ՀՀՇ-ի տապանաքարի վրա ողբացող, բայցեւ՝ այն որպես հառնող Փյունիկ տեսնել ցանկացողները:
Ինչպես չողջունեն, երբ վերջապես գտել են մեկին, ով պատրաստ է «ոսկով գնել» իրենց՝ թույլ չտալով, որ անհիշատակ չքվեն քաղաքական ասպարեզից:
Դե, իսկ Տիգրան Սարգսյանին եւս ձեռնտու է շահել այս «քաղաքական տենդերը», մանավանդ որ դա շատ հեշտ է լինելու, քանզի այլ գնորդներ չկան։
Տիգրանը քաղաքական հենարաններ փնտրելով՝ փորձ է անում ապահովագրել իրեն եւ «չոր դուրս գալ» օֆշորային տհաճ պատմությունից հատկապես վտանգավոր պահերին: Եթե իհարկե դա նրան հաջողվի:
Կիմա Եղիազարյան